Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՍՊԱՍԵՆՔ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐԻՆ

ՍՊԱՍԵՆՔ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉՆԵՐԻՆ
20.03.2012 | 00:00

ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ՑԼԻ ԳԼՈՒԽ, ՔԱՆ ԱՌՅՈՒԾԻ ՊՈՉ
ՈՒշադիր ընթերցողի աչքից պիտի որ վրիպած չլինի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բարսելոն»-«Ռեալ» հանդիպման ցանկալիության վերաբերյալ Միշել Պլատինիի ասածը: Եվ սա` շվեյցարական Նիոն քաղաքում ուրբաթ օրը կայացած վիճակահանությունից շատ ու շատ օրեր առաջ:
Վիճակահանությանը մենք դեռ կանդրադառնանք: Սակայն եթե դուք դեռ շարունակում եք հավատալ, որ ՈՒԵՖԱ-ի նախագահի ասածը լոկ ցանկություն էր (որքան էլ այն ուժերի ռեալ հարաբերակցությունն է արտահայտում), շտապեմ հիասթափեցնել ձեզ` դուք անուղղելի լավատես եք։

ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՉՀԱՐՑՆԵԼ` ՏԵՍԱ՞Ք ԻՆՉ ԵՂԱՎ
Խոսքս, այո, մանչեստրյան երկու թիմերին է վերաբերում: «Յունայթեդը» պատասխան խաղում էլ պարտվեց «Բիլբաոյին» (2:1), իսկ ես, միամիտս, կարծում էի, թե Ֆերգյուսոնի թիմը միտումնավոր է «իջել» Եվրոպայի լիգա: Արդեն չեմ էլ ուզում ասել ինչի համար, թեպետ ինքնին հասկանալի է, որ խոսքը կարգով մեկ աստիճան ցածր խաղարկության մրցանակը ձեռք գցելուն է վերաբերում: Ասել է թե` ավելի լավ է լինել ցլի գլուխ, քան առյուծի պոչ (սույնը թեև ցայսօր չեմ բարձրաձայնել, համենայն դեպս, ինձ այդպես է թվացել):
Չէ, չէ, մի մխիթարեք` նախորդ նյութիս «սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն ինչ» վերապահումը հիշեցնելով, ոչ էլ վկայակոչեք` «Բիլբաոյում «Մանչեստր Յունայթեդը» կատարյալ ճակատամարտ է տալու, և դա իսկապես լինելու է «րսՈՉվՈ ՏւՏՑՈ» արտահայտությանս մեջ եղած անհասցեականությունը: Անհասցեականությունը նախադասության երկրորդ մասով էր միայն և այդ կտրվածքով ավելին էր, քան ճշմարտությունը, որովհետև «Աթլետիկը» որսորդին որս սարքեց:
Ընթերցողներիս, գոնե կեսբերան, հարցնեմ` իսկ գիտե՞ք, որ բասկերի ծագումնաբանության մեջ հայկականության տարր կա (համենայն դեպս, որոշ գիտնականներ այսպես են պնդում): Դե, քանի որ գիտեք, շարունակեմ. իսկ եթե սա հետին թվով մեր նախնյաց նոր-օրյա ժառանգների` պորտը տեղը դնող պատասխանն էր «անգլիական նավերը չեն կարող հայկական լեռներ բարձրանալ» արտահայտությունը մեծամտորեն իրեն թույլ տված լորդի՞ն: Հը՞: Չգիտեմ: Ավելի ստույգ` հստակ պատասխան չունեմ: Այս պահին գլուխս խառն է, համ էլ ինքս ինձ ստորագրություն եմ տվել` քաղաքականության հետ գլուխ չդնել: Այնպես որ, ինքներդ կողմնորոշվեք կամ, ինչպես Վրեժ Առաքելյանն էր ասել մարզական էջից հանիրավի խլված տարածք-հոդվածում, ինքներդ մի բան մոգոնեք:
Շարունակելով թեման` ասեմ, որ «за бортом остался и “Манчестр Сити”»։ 3:2 հաշվով տարած հաղթանակը «քաղաքաբնաներին» չփրկեց վերջնական պարտությունից, քանի որ գործեց մրցակցի դաշտում խփած գոլի առավելությունը (հիշեցնեմ, որ պորտուգալական ակումբը սեփական հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով): Այսպիսով, իտալա-պորտուգալական միացյալ ուժերով Եվրոպայի լիգան մնաց առանց անգլիական թիմերի:

ԵՐԲ ՉԿԱՆ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԸ, ՄՆՈՒՄ ԵՆ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ

Սեփական հարկի տակ տարած հաղթանակը (2:1) չօգնեց նաև իտալական «ՈՒդինեզեին», քանի որ հյուրընկալվելիս պարտվել էր 0:2 հաշվով: Նկատենք, որ ամբողջ ութսունութ րոպե հոլանդական ԱԶ-ն խաղաց տասը հոգով (կոպիտ խաղի համար Վիրգևերը հեռացվեց խաղադաշտից) և կարողացավ չկոտրվել` չնայած արդեն առաջին խաղակեսի տասնհինգերորդ րոպեին իտալական ակումբը կարողացել էր վերականգնել հավասարակշռությունը:
Հյուրընկալվելիս բելգիական «Ստանդարդի» հետ «Հաննովերը» խաղացել էր ոչ-ոքի (2:2)` պատասխան հանդիպումից առաջ իր համար ապահովելով «հարմարավետ» հաշիվ: Սակայն գերմանական ակումբը հաջողությունը զարգացրեց` չորս անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Մարզական չարության նման մի դրսևորում էլ եղավ «Շալկե-04»-«Տվենտե» խաղում: Մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով կրած պարտության դիմաց գերմանական ակումբը պատասխանեց 4:1 հաշվով:
Ակնհայտորեն իր հնարավորությունները գերագնահատել էր հունական «Օլիմպիակոսը» (առաջին խաղում մրցակցի հարկի տակ հաղթել էր 1:0 հաշվով), ինչի համար էլ փոխհատուցեց ուկրաինական ակումբի առջև մեկ քառորդ տանող դռները լայնորեն բացելով: «Մետալիստը» հաղթեց 2:1 հաշվով:
Որոշակի սպասումներ կային, որ թուրք ֆանատների հզոր աջակցությունը վայելող «Բեշիքթաշը» սեփական հարկի տակ ատամ ցույց կտա Մադրիդի «Աթլետիկոյին», սակայն իսպանական ակումբը կրկնեց սեփական հարկի տակ խփած գոլերի թիվը, միայն այն տարբերությամբ, որ հյուրընկալվելիս անառիկ պահեց սեփական դարպասը: Երկու խաղի հաշվարկով «Աթլետիկոն» խփեց վեց գոլ` սեփական դարպասն ընդունելով միայն մեկը:
Ինչ վերաբերում է «Վալենսիային», սեփական հարկի տակ 4:2 հաշվով տարած հաղթանակը ամրության զգալի պաշար էր հյուրընկալվելիս այնքան էլ վատ չզգալու համար: Հոլանդական ՊՍՎ-ի հետ խաղում արձանագրված 1:1-ը լիուլի բավարար էր Եվրոպայի լիգայում վստահ ներկայությունը շարունակելու համար:

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ
Վիճակահանությունը, ինչպես ասացինք, անցած ուրբաթ էր, համաձայն որի, Չեմպիոնների լիգայում զույգեր կազմեցին «ԱՊՕԵԼ»-ն ու «Ռեալը», «Մարսելն» ու «Բավարիան», «Բենֆիկան» ու «Չելսին», «Միլանն» ու «Բարսելոնը»: Փաստորեն, եթե այնպես ստացվի, որ իսպանական թիմերը կարողանան հաղթահարել քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի արգելքները, խաղարկության միայն գլխավոր խաղում են հանդիպելու իրար (հուսով եմ` դեռ չեք հասցրել մոռանալ Պլատինիի «պայծառատեսությունը»): Սակայն այս վիճակահանության հիմքում, մինչև գլխավոր խաղը, պակաս հետաքրքրական ինտրիգներ չեն դրված: Մեկ քառորդի ուշագրավ «Միլան»-«Բարսելոն» բախման կողքին ի՞նչ պակաս հզոր կլինի կիսաեզրափակիչի «Ռեալ»-«Բավարիա» դիմակայությունը: Այնպես որ, «կարգավորումները» բոլոր դեպքերում, հօգուտ մարզասերների են:
Ինչ վերաբերում է Եվրոպայի լիգային, այստեղ քառորդ եզրափակիչի զույգեր կազմեցին ԱԶ-ն ու «Վալենսիան», «Շալկե-04»-ն ու «Աթլետիկը», «Սպորտինգն» ու «Մետալիստը», «Աթլետիկոն» ու «Հաննովերը»: Եթե այս փուլում իսպանական երեք թիմերը խուսափեցին միմյանց հետ հանդիպելուց, ապա հաջորդ փուլում հանդիպումն անխուսափելի է, բնականաբար, գործերը հաջող դասավորվելու պարագայում: Քառորդ եզրափակիչի խաղերի անցկացման օրերի մասին միտումնավոր չեմ հիշատակում, որովհետև դեմներս ամբողջ մի շաբաթ դեռ կա:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1292

Մեկնաբանություններ