38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՆԱՍՅՈ՞ՒՆ

ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ` ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՆԱՍՅՈ՞ՒՆ
11.10.2011 | 00:00

Ամիսներ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունը, որի նախագահ ընտրվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Միության ստեղծման տրամաբանությունը, անշուշտ, պետք է տեսնել նախընտրական գործընթացներում: Թե ռուսաստանյան ՀԿ-ների հետ համագործակցությունը որքան արդյունավետ կլինի, կազմակերպիչների համար այնքան էլ էական չէ, ավելին, իրականում այն ծառայում է որպես գործընթացներին առավել լրջություն հաղորդող, արտաքին շղարշ: Իսկ հիմնական նպատակը սպասվող ընտրություններում հայաստանյան ՀԿ-ների ներուժն ի նպաստ ԲՀԿ-ի օգտագործելն է:
Սակայն միության առնչությամբ մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք. տեղյա՞կ է, արդյոք, Գագիկ Ծառուկյանը, որ իր ղեկավարած Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միությունում լուրջ թիվ են կազմում աղանդավորական կազմակերպությունները: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատելի թիվ են կազմում, մասնավորապես, «Ճշմարիտ խոսք» կոչվող աղանդի հետևորդները։ Նրանց նույնիսկ հաջողվել է սողոսկել միության ղեկավար կազմ` այն վերածելով աղանդավորական հավաքատեղիի:
Եթե այսպես շարունակվի, ԲՀԿ նախագահը, կամա, թե ակամա, կդառնա աղանդավորների ավերիչ գործողությունների ֆինանսական հենասյունը:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ