Երեկ Երևանում վերսկսվել են «Ո՜չ թալանին» քաղաքացիական շարժման կազմակերպած բողոքի ակցիաները, գրում է Независимая газета-ն «Սառը ինտեգրացիոն ցնցուղ Հայաստանի համար» վերնագրված հոդվածում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը թույլ չի տալիս Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների երթը՝ նրանց կոչ անելով զերծ մնալ անօրինական գործողություններից և զգուշացնելով, որ հակառակ դեպքում երթը կկասեցվի օրենքի շրջանակներում:
Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 24-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու հունիսի 25-ին Բրյուսելում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Հանրապետության Նախագահը գագաթնաժողովում հանդես կգա ելույթով:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ոստիկանության ներքին անվտանգության վարչության անցկացված ստուգումներով պարզվել է, որ 2012-2013 թվականների ընթացքում հիշյալ բաժնի անձնագրային բաժանմունքի կողմից երկու տասնյակից ավել քաղաքացի հաշվառվել է գոյություն չունեցող հասցեում:
Հունիսի 24-ին, ժամը 19.00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հերթական համերգը: Կամերային երաժշտության երեկոն հայ արվեստասեր ունկնդրին կներկայացնեն միջազգային մրցույթի դափնեկիրներ Հասմիկ Վարդանյանը(թավջութակ) և Նարա Ավետիսյանը (դաշնամուր, ԱՄՆ):
Բաքուն, ինչպես ՄԱԿ-ի ԱԽ անցյալ դարում ընդունված բանաձևերը, թաշկինակ է դարձնելու ու անվերջ արցունքներ է քամելու «ագրեսոր» Հայաստանի առաջ իր անզորության ու միջազգային հանրության անգործունակության թեմայով, որին մնում է հակադրել միայն հարցի լուծման ռազմական ճանապարհը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, ըստ որի՝ հայկական կողմ որևէ ադրբեջանցի զինծառայող չի անցել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել հայ մեծ բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քրքորյանի հիշատակին նվիրված արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։