Եվրոպական կենտրոնական բանկի կառավարման խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի Հունաստանի խնդրի վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն: Հունիսի 28-ին եվրագոտու կարգավորիչը պետք է որոշում կայացնի` կշարունակի՞ հունական բանկերի արտահերթ աջակցությունը, թե՞ ոչ:
Սիրիական բանակը և քրդական ինքնապաշտպանական ուժերը համաձայնագիր են ստորագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ ռազմական գործողություններ իրականացնելու մասին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել Հունաստանին հատկացվող ֆինօգնության ժամկետը, որը կսպառվի հունիսի 30-ին՝ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրախմբի ղեկավար Իերուն Դեյսելբլումը:
Բաղրամյան պողոտան շարունակում է ապրել իր ուրույն կյանքով, գիշերն անցել է խաղաղ, երգել են, զրուցել են, քնել: Հիմնականը՝ մեծ ու փոքր խմբերով քննարկել են Սերժ Սարգսյանի առաջարկին հաջորդող իրենց անելիքները:
Վրաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Մերի Դաուշվիլին խորհրդարանի նիստի ժամանակ ներկայացրել է 2014թ. գործունեության մասին զեկույցը։ Հարցերի մեծամասնությունը կապված է եղել բնակչության մարդահամարի և նրա նախնական արդյունքների հետ, գրում է apsny.ge-ն:
Հունիսի 29-ին Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ:
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։