Հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Չորեքշաբթի Հռոմի օլիմպիական մարզադաշտում տեղի է ունեցել «Խաղաղության հանդիպում»՝ ընկերական խաղ, որին մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի աստղեր Դիեգո Մարադոնան, Ֆրանչեսկո Տոտին, Ռոնալդինյոն, Կաֆուն:
Ադրբեջանի կառավարության վերջին նիստում նախագահ Իլհամ Ալիևի ելույթը ցույց է տալիս, որ երկրի ղեկավարությունը շփոթված է և դրսևորում է խնդիրները լուծելու անկարողություն: «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին վարչապետ Փանահ Հուսեյնը:
Թուրքիայի կրթության նախարարության ուսումնական ծրագրերը կարգավորող խորհուրդն առաջարկել է 2016-2017 թթ. ուսումնական տարվա տարրական և միջին դպրոցների ուսումնական ծրագրում ներառել «Ռեջեփ Թայիբ Էրդողանի կյանքն ու ստեղծագործությունները» անվանումով նոր դասաժամ՝ գրում է թուրքական biliyormuydun.com կայքը:
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրակարգում կան հարցեր, որոնք պայմանավորած են Սահմանադրական դատարանի որոշումներով:
1920 թ. թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը գրում էր, որ «Կովկասյան պատը պետք է վերացնել», այլապես Թուրքիան պաշտպանվելու հնարավորություն չի ունենա և չի կարող զարգանալ։