Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Տեսնես՝ կունենա՞ն հետևորդներ

    Տեսնես՝ կունենա՞ն հետևորդներ

    13.05.2013| 14:52
    Օրեր առաջ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած հիսուն ազատամարտիկները այսօր երթ են կազմակերպել դեպի կառավարության շենք և իրենց նամակը հանձնել վարչապետին: Ազատամարտիկները պահանջում են վերահաշվարկել կենսաթոշակի նշանակման կարգը և ամրագրել արժանապատիվ կենսաթոշակ:
  • «Հայկական կինոն ոչ թե պարզապես ողջ է, այլ առավել քան ողջ է»

    «Հայկական կինոն ոչ թե պարզապես ողջ է, այլ առավել քան ողջ է»

    13.05.2013| 13:40
    «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 10-13-ին կիրականացվի «Բաց դռներ» (Open Doors) ծրագիրը: Անցյալ տարի «Ոսկե ծիրանի» հրավերով Հայաստանում հյուրընկալվել էին «Բաց դռներ» ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան և Լոկառնոյի փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը: «Բաց դռներ» ծրագրի նպատակն է օժանդակել առաջնային փուլում գտնվող նախագծերի զարգացմանը և գտնել համատեղ արտադրության գործընկերներ:
  • Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարձել նաև արաբ ժողովուրդը

    Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարձել նաև արաբ ժողովուրդը

    13.05.2013| 13:33
    Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, «Հայ ժողովրդից՝ արաբ ժողովրդին» երախտիքի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Այն նվիրված էր Սիրիայի ու Լիբանանի մեծ ողբերգությանը։ 1916-ի մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից գործուղվել էր Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների՝ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների։ Արաբները մինչ օրս հիշատակում են այս օրը և ոգեկոչում զոհերի հիշատակը։ Մայիսի 6-ին Հայաստանում բնակվող սիրիահայերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին թուրքերի կողմից սպանված արաբների հիշատակին։ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն։ Նշենք, որ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը ժամանակին եղել է Սիրիայի թեմի առաջնորդ։
  • Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին

    Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ. «Մաղթում» եմ, որ իրենք ու իրենց հարազատները մնան 23 հազար դրամի հույսին

    13.05.2013| 13:20
    Երբ ազատամրտիկներն են սկսում իրենց պարգևները հետ վերադարձնել, դա պետք է լինի ամենալուրջ ազդանշանը գործող իշխանությունների համար, որովհետև, եթե այն մարդիկ, ովքեր ոչ միայն դեկլարատիվ ու պաթետիկ հայտարարություններով են նպաստել պետականության կայացմանն ու ազատությանը, այլև իրենց արյունով ու կյանքերով, հրաժարվում են այդ պետության «պարգևներից», դա խոսում է միայն մեկ բանի մասին` ցանկացած պատեհ առիթի դեպքում մեծ է հեղաշրջման հավանականությունը՝ անկախ դրա հետևանքներից:
  • Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները

    Պակիստանի հարևաններն ընդունել են ընտրությունների արդյունքները

    13.05.2013| 10:35
    Պակիստանի հարևան երկրների առաջնորդները ողջունել են այստեղ անցկացված համապետական ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ հաղթանակ է տարել Մուսուլմանական լիգայի առաջնորդ Նավազա Շարիֆի կուսակցությունը։ Ըստ նախնական տվյալների՝ Շարիֆի ղեկավարած ուժը ստացել է այնքան ձայն, որ կարող է միանձնյա ձևավորել կառավարություն։
  • Բուլղարիայում հաղթել է ԳԵՐԲ-ը

    Բուլղարիայում հաղթել է ԳԵՐԲ-ը

    13.05.2013| 10:33
    Բուլղարիայում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում փոքր առավելությամբ հաղթել է աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունը՝ նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ։ Էկզիթ փոլի տվյալներով՝ այս քաղաքական ուժը ստացել է ձայների 29-32 տոկոսը։ Իսկ նրա մրցակից, սոցիալիստական կուսակցությունը հավաքել է 25-26 տոկոս ձայն։
  • Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին

    Կիմ Չեն Ինը փոխել է պաշտպանության նախարարին

    13.05.2013| 10:31
    ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինը նշանակել է երկրի նոր պաշտպանության նախարար։ Այդ մասին հայտնել են Կորեայի պետական լրատվամիջոցները։ Նախարար է դարձել քիչ ճանաչում ունեցող գեներալ Չեն Չոն Նամը։ Գեներալի ստույգ տարիքը հայտնի չէ։ Հայտնի է, որ նա զբաղեցնում էր հյուսիսկորեական բանակի առաջին կորպուսի հրամանատարի պաշտոնը։
  • Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք

    Վարդգես ՕՎՅԱՆ. Կռապաշտությո՞ւն, թե մեռելներին հարություն տալու զբաղմունք

    12.05.2013| 23:19
    Ելցինի հրաժարականից հետո վերջինիս առիթից առիթ էին հիշում։ Մարդն իր գործը, լավ թե վատ, արել ու անցել էր պատմության գիրկը։ Մեզանում նման ավանդույթ չկա։ Չես հասկանում՝ կռապաշտությո՞ւն է սա, թե մեռելներին հարություն տալու պարապ զբաղմունք։
  • Կարյակինն ապշեցնում է

    Կարյակինն ապշեցնում է

    12.05.2013| 20:45
    Ստավանգերի միջազգային մրցաշարում պարզապես փայլում է ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ով հենց նոր սեւ խաղաքարերով հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանի նկատմամբ ու չորս հնարավորից ունի նույնքան միավոր: Նման գերազանց մեկնարկ համաշխարհային շախմատը չի հիշում առնվազն վերջին երկու տասնամյակում:
  • Պատերազմները չեն ավարտվում, նրանք ննջում են

    Պատերազմները չեն ավարտվում, նրանք ննջում են

    12.05.2013| 20:42
    Մեր վիրտուալ կյանքը առանձնապես չի տարբերվում իրականից, քանի որ առաջինը երկրորդի անդրադարձն է ընդամենը, օրինակ, սկսած Ֆեյսբուքում ընտրողաբար հայտնված լուրերից, վերջացրած անհատական տրամադրություններով: Ահա թե ինչ հետաքրքիր նյութեր հայտնաբերեցի մեկ օր «ֆեյս»-ում չլինելուց հետո: