-
21.05.2014|
16:37
Աշակերտական ինքնավարության մարմինների երկրորդ համադպրոցական համաժողովը մայիսի 21-ին համախմբել էր ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների ներկայացուցիչներին։ Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից։
-
21.05.2014|
15:37
ՌԴ մշակույթի նախարարության աշխատանքային խումբը աշխատում է մշակույթի մասին նոր օրենքի վրա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին համոզված է, որ «դա մի փաստաթուղթ է, որի ընդունումը հասունացել է անցած քսան տարիների ընթացքում»:
-
21.05.2014|
15:16
Հունիսի 14-ին և 15-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տեղի կունենա «Ես և նա» ռոք օպերայի պրեմիերան:
Նախաձեռնությունը «One Armenia» կազմակերպությանն է: Նպատակ են ունեցել դասական հայկական որևէ ոլորտ ներկայացնելու ժամանակակից մեկնաբանությամբ: Դրամաշնորհ է հայտարարվել: Լավագույնն է ճանաչվել «Էպսիդոն» թատերախմբի ներկայացրած նախագիծը:
-
21.05.2014|
14:47
Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Մոսկվայում, Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում կմեկնարկի «Սերունդների մեղեդիներ» միջազգային մանկական երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի մասնակցությամբ (փառատոնի հեղինակ և ղեկավար՝ Ռուսաստանի նախագահական նվագախմբի ղեկավար Վերա Կրիլովա):
-
21.05.2014|
12:08
Մայիսի 21-ին տարբեր բուհերի շուրջ 100 ուսանողներ մասնակցում էին «Առաջնորդենք ապագան. գիտության երիտասարդացում» խորագրով երիտասարդ գիտնականների դպրոցի աշխատանքներին։
-
20.05.2014|
22:18
Գյումրու «Ֆոտոն» վարժարանում այսօր Samsung ընկերությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, ներդրել է Smart School (խելացի դասասենյակ) ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ինտերակտիվ կապ` ուսուցչի և աշակերտի միջև:
-
20.05.2014|
22:16
ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառման նախաձեռնողներն էին ԵՊՀ պատմության թանգարանն ու «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
-
20.05.2014|
17:15
Էրմիտաժում ներկայացված են Կլոդ Մոնեի երեք բնանկարները` Բայելերի ֆոնդից: Ցուցահանդեսը համակարգող Ալբերտ Կոստենևիչը նշել է, որ Կլոդ Մոնեի ուշ շրջանի ստեղծագործությունները միակողմանի են ներկայացված Էրմիտաժում, և նոր ցուցանմուշները լրացնում են նկարչի ստեղծագործությունների` թանգարանային հավաքածուն:
-
20.05.2014|
16:32
2014 թ. եվրոպական թանգարան է ճանաչվել Ստամբուլում Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Անմեղության թանգարան» վեպի հեղինակ Օրհան Փամուկի թանգարանը:
-
20.05.2014|
15:51
Պարարվեստի վարպետ Բորիս Էյֆմանը պատրաստում է նոր բեմադրություն` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Գիշերը քնքուշ է» վեպի հիման վրա: