-
18.02.2013|
17:38
Գիրք նվիրելու օրվան ընդառաջ մեր գրահրատարակիչները յուրատեսակ ակցիա սկսեցին՝ «Հավանիր և ստացիր գիրք» քաղաքականությամբ: «Գրքի լայքը լայք չէ» մոտեցման կողմնակիցները շտապեցին օգտվել ընձեռված հնարավորությունից, անվճար կամ կես գնով ձեռք բերել նախընտրած գիրքը կամ գրքերը:
-
18.02.2013|
17:37
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի բեմի վերանորոգման աշխատանքների 80 տոկոսը ավարտված է: Մարտի սկզբին Հայաստանը կունենա ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան օպերային թատրոնի բեմ:
-
18.02.2013|
17:11
Մայիսի 26-29-ին Հայաստանում կանցկացվի «Նոֆի» ոչ կոմերցիոն ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն անկախ կինո արտադրողներ Հայաստանից և սփյուռքից, եվրոպական, ԱՊՀ և ասիական երկրներից: Կհրավիրվեն նաև հայտնի կինոգործիչներ և UNICA-ի (ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի միջազգային միություն) ներկայացուցիչները:
-
18.02.2013|
13:02
Առաջարկում ենք կարդալ հատված ադրբեջանցի դրամատուրգ, արձակագիր, սցենարիստ, բանաստեղծ, թարգմանիչ ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼՈՒ «Քարե երազներ» աղմկահարույց վեպից:
-
17.02.2013|
23:45
Հանկարծամահ է եղել «Նարցիս» գրական-գեղարվեստական մշակութային ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:
-
17.02.2013|
19:36
Ավարտվել է Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը` «Ոսկե արջը», ստացել է ռումինական «Էմբրիոնի դիրքը» ֆիլմի ռեժիսոր Պիտեր Նեցերը: Այս տարի գլխավոր մրցանակին հավակնում էին 19 ֆիլմեր, ժյուրին գլխավորում էր հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կառ-Վայը:
-
17.02.2013|
19:33
Մարսի մակերևույթին գտնվել է քար, որից բռնակ է երևում: NASA- ի գիտնականները պարզել են, որ դռան բռնակի տեսք ունեցող ելուստը բնական ծագում ունի և ձևավորվել է քամիների ներգործությամբ, երբ փափուկ քարը փշրվել է քամուց ու ավազից, իսկ առավել կոշտը` դիմադրել ու քարից դուրս գալով` պահպանվել է:
-
15.02.2013|
12:51
«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը»` միջազգային նախագիծ հանդիսացող նոր գեղարվեստական ֆիլմը, պատրաստ կլինի 2013-ի գարնանը: Ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են Թբիլիսիում, ավարտվել Լվովում:
Փարաջանովին մարմնավորում է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան, Կաննի 2010 թ. մրցանակակիր, ֆիլմի համառեժիսոր Սերժ Ավետիքյանը: Երաժշտության հեղինակը ֆրանսիացի Միշել Կարսկին է:
-
15.02.2013|
12:45
Ադրբեջանցի անվանի գրող ԱՔՐԱՄ ԱՅԼԻՍԼԻԻ «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմի լույսընծայումը ռուսաստանյան «Դրուժբա նարոդով» ամսագրում դժգոհության ու բողոքի մեծ ալիք բարձրացրեց Ադրբեջանում:
-
15.02.2013|
12:08
«Իրատես de facto»-ի հյուրն է բանասիրական գիտությունների դոկտոր ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: