«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 
  • «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր»

    25.03.2013| 13:11
    Մարտի 26-ին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի կունենա «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցահանդեսի բացումը:
  • «Հուշարձանները մեր աչքերով»

    «Հուշարձանները մեր աչքերով»

    25.03.2013| 13:08
    Մշակույթի նախարարությունը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարում է «Հուշարձանները մեր աչքերով» լուսանկարչական աշխատանքների մրցույթ: Մասնակցել կարող են մինչև 21 տարեկան անձինք` ներկայացնելով 1-2 լուսանկար: Գերադասելի են ոչ շատ հայտնի հուշարձանների լուսանկարներ:
  • Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա

    Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա

    24.03.2013| 00:36
    Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին, թերևս, ամենահետաքրքրականը ԵՊՀ մի քանի դասախոսների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողների միանալն էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանն ու նրանց պատժելու պահանջին: Արարատ Միրզոյանի հետ, հիշեցնենք, ԵՊՀ ղեկավարությունը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով:
  • Հետագա փլուզումներից խուսափելու համար

    Հետագա փլուզումներից խուսափելու համար

    23.03.2013| 13:57
    Մարտի 9-ին փլուզվել էին Սյունիքի մարզի Սևաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ. Հռիփսիմե եկեղեցու հարավային և արևմտյան պատերը, տանիքի մի հատված:
  • Գաֆէսճեանի նոր, եզակի, կենդանակերպ նմուշները (լուսանկարներ)

    Գաֆէսճեանի նոր, եզակի, կենդանակերպ նմուշները (լուսանկարներ)

    22.03.2013| 13:21
    Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ցուցադրել նոր և եզակի արվեստանմուշներ: Կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի ղեկավար Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ` քանդակների պարտեզում հայտնվել են բրիտանացի արվեստագետների աշխատանքներ, որոնք կապված են Լոնդոնում 2012-ին անցկացված Օլիմպիական խաղերի հետ: Դրանց թվում են քանդակագործ Ջոն Քլայվի «Սպեկտրալ սյուների շարքը», Թոմ Հիլի` պայտերից պատրաստված բնական չափերի «Օլիմպիական ձիերը»:
  • Թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով»

    Թատրոնն իր խաղաշրջանը բացում է «Թռիչքով»

    22.03.2013| 13:04
    Թիթեռների ընտանիքում ծնվել է մեկը` առանց թևերի: Նա փորձում է օգտագործելով դիմացինի սերը` ստանալ նրա թևերը: Սակայն տեղի է ունենում անսպասելին…
  • «Գառնիի կամուրջը մեզ էր հասել  կոպտատաշ խամքարերով»

    «Գառնիի կամուրջը մեզ էր հասել կոպտատաշ խամքարերով»

    22.03.2013| 13:00
    2012-ին ԱՄՆ-ի դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 110000 ԱՄՆ դոլար է հատկացրել ՀՀ մշակույթի նախարարությանը` 11-րդ դարով թվագրվող Գառնու կամուրջը վերանորոգելու համար: Կամրջի վերականգնման և ամրակայման աշխատանքների իրականացման համար 2012-ի ապրիլին հայտարարվել է մրցույթ` գնման բաց ընթացակարգով:
  • «Կյանքում չէի ուզենա ասել. «Մաշկացավ» անտիվեպը  նվիրում եմ նրանց, ովքեր ԴԵՌ ողջ են մնացել»

    «Կյանքում չէի ուզենա ասել. «Մաշկացավ» անտիվեպը նվիրում եմ նրանց, ովքեր ԴԵՌ ողջ են մնացել»

    22.03.2013| 12:33
    «Իրատես de facto»-ի հյուրն է գրող, դերասան, թատերագիր, սցենարիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆԸ:
  • «Լավ է կույր աչոք,  քան կույր մտոք» (Եղիշե)

    «Լավ է կույր աչոք, քան կույր մտոք» (Եղիշե)

    22.03.2013| 12:27
    Հեղինակն ավելի քան 140 կենսագրականներում շարադրել է չտեսնող գիտնականների, իրավաբանների, արվեստագետների, մանկավարժների, լրագրողների, արտադրության ու մշակույթի կազմակերպիչների` հպարտություն ու հարգանք ներշնչող ձեռքբերումները:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Եզը (պատմվածք)

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Եզը (պատմվածք)

    21.03.2013| 22:46
    Գիտակցման առաջին կայծը ցլիկին ինքնաճանաչման բերեց, երբ տերը խոտ լցրեց առջևը, մի մասն էլ տարավ, գցեց մորաքրոջ աղջկա՝ երինջի դեմը: Թափթփվող խոտի հետքով, երբ հայացքը դեմ առավ երինջին, անծանոթ մի դող անցավ ցլիկի երակներով. երինջի կոնքերը, ազդրերը, նազանքով օրորվող, ճանճերին վանող պոչն ու փնջիկը արյունը տաքացրին ու անծանոթ դողը գոլ հորձանքով, ցավեցնելու չափ պրկեց մկանները: Ցլիկը, ակամա, ծառս եղավ ու մղվեց դեպի երինջը, բայց շղթան ցավեցրեց վիզը: