2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՀՐԱՏԱՊ ՊԱՏԳԱՄՆԵՐ ԱՇԽԱՐՀԻՆ

ՀՐԱՏԱՊ ՊԱՏԳԱՄՆԵՐ ԱՇԽԱՐՀԻՆ
14.12.2010 | 00:00


«ԱՄԵՆ ՈՔ, ՈՎ ՏԻՐՈՋ ԱՆՈՒՆԸ ԿԱՆՉԻ, ՊԻՏԻ ՓՐԿՎԻ»
Աստծո խոսքն ասում է. «Եվ պիտի լինի սրանից հետո, վերջին օրերին, ասում է Աստված, որ իմ Հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն:
… Եվ վերը, երկնքում զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում, երկրի վրա՝ նշաններ. արյուն և հուր և ծխի մրրիկ. արեգակը խավար պիտի դառնա, և լուսինը՝ կարմիր, ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը:
Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Գործք 2.21)։
Ինչպես տեսաք, Տիրոջ մեծ ու ահեղ օրվանից առաջ մարդասեր ու բազմագութ մեր Տերը պետք է նախ` մարգարեական նշաններով ու տեսիլքներով զգուշացնի ու նախապատրաստի Իրեն հավատացողներին, և այդ անելու է նույնիսկ երիտասարդների միջոցով։ Ահա նմանների միջոցով էր, որ 1962 թ. Իսպանիայի մի աննշան գյուղի երեխաներին այցելեց մեր բոլորի Մայրը՝ Աստվածածին Կույսը, և աշխարհի համար կարևոր ու հրատապ պատգամներ տվեց մարդկությանը։ Չնայած երկար տարիներ են անցել, բայց այդ պատգամները, ինչպես հարկն է, չեն տարածվել, ինչը մեծ վիշտ է պատճառում մեր Տիրոջը։ Այդ պատճառով դրանց ծայրահեղ անհրաժեշտությունը ևս մեկ անգամ հաստատեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը Իր «Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» պատգամներում, որ տրվում են Վասուլա Ռիդենի միջոցով.
«Գարաբանդալի պատգամը վավերական է, այն պետք է տարածվի ու մեծարվի։
Ես պետք է հիշեցնեմ Գարաբանդալի պատգամի խիստ կարևորությունը։
Անտեսվում է Իմ Մոր պատգամը Գարաբանդալում, և այն չի տարածվում ինչպես հարկն է. արհամարհելով դրա ծայրահեղ անհրաժեշտությունը» (02. 12. 1987 թ.)։
ՈՒ որպեսզի հայորդի ընթերցողն անմասն չմնա այդ նախազգուշացնող պատգամներից, ու Տիրոջ օրհնյալ կամքը կատարվի, այդ նպատակով գրվեց այս հոդվածն ի լուր ամենքի, ովքեր ականջ ունեն լսելու։
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ
(տրված Իսպանիայի Գարաբանդալ գյուղում)
1963-ի հունիսի սկզբին տեսանող Կոնչիտան ապշեցրեց իրեն տրված մարգարեությամբ, որ Հռոմի Հովհաննես 23-րդ պապից հետո (1958-1963) կլինեն միայն երեք Հռոմի պապեր, որից հետո կգա մեր ժամանակի վախճանը, բայց ոչ թե աշխարհի վերջը:
(1964-ի մարտի 19-ին Սբ. Հովսեփի տոնին Կոնչիտային, երբ կանգնած էր եղևնիների մոտ, ներքին ձայնով ասվեց, որ Մեծ հրաշքի օրը` 1947-ին ավտովթարի պատճառով տեսողությունը իսպառ կորցրած Ջոյ Լամանջինոն, որն այժմ տարածում է Գարաբանդալի Տիրամոր պատգամները, պետք է մեկընդմիշտ վերագտնի իր տեսողությունը):
1965-ի հունվարին, Կոնչիտայի երկժամյա էքստազից հետո, Տիրամայրը բացատրեց Մեծ հրաշքից առաջ նախազգուշացման մասին, որ մաքրի աշխարհը մինչ խոստացված հրաշքի կատարվելը: Քանի որ աշխարհն Իր առաջին պատգամին չարձագանքեց, ապա Նա կտա երկրորդ և վերջին մարգարեական պատգամը սբ. Միքայել հրեշտակապետի միջոցով:
Սկզբում կգա նախազգուշացումը, որը կերևա նախ` երկնքում, ապա յուրաքանչյուր մարդ իր ներսում կզգա այն, ու ոչ ոք չի կարող խուսափել դրանից: Շուտով, երբ աշխարհը կգտնվի քաոսի էպիկենտրոնում, այդ պահին մի վայրկյան ամեն բան կանգ կառնի, և յուրաքանչյուր մարդ իր ներսում կտեսնի ամեն վատ բան, որն ինքն արել է և ամեն լավ բան, որ չի կատարել, ինչը շատ ցավոտ պետք է լինի: Մարդիկ կգերադասեն մեռնել, քան անցնել այդ հոգեվիճակով: Այն ոչ մի ֆիզիկական խաթարում չի առաջացնի: Եթե ինչ-որ մեկն էլ մեռնի, ապա դա նրա տագնապային վիճակի պատճառով կլինի: Այս նախազգուշացումը կծառայի այն բանին, որ շտկի աշխարհի միտքը և նախապատրաստի Մեծ հրաշքի համար: Հրաշքը կկատարվի ինը եղևնիներից բաղկացած հարթավայրում, Իսպանիայի Գարաբանդալ գյուղի մոտ: Այն տեղի կունենա հինգշաբթի երեկոյան` ժամը ութն անց երեսուն րոպեին. մարտ, ապրիլ կամ մայիս ամիսներից որևէ մեկի ութերորդ օրը, կամ ութից մինչև տասնվեցերորդ օրն ընկած ժամանակահատվածում. Կոնչիտան գիտի օրը և կհայտարարի այն ութ օր առաջ:
Այն կհամընկնի եկեղեցական մեծ տոնակատարությանը: Այդ գյուղի և շրջակա տարածքների բոլոր մարդիկ կտեսնեն կատարված հրաշքը, և ովքեր հիվանդ են` կբժշկվեն, մեղավորները` կապաշխարեն, իսկ անհավատները դարձի կգան: Սա կլինի ամենամեծ հրաշքը, որը երբևէ Հիսուսը կատարել է աշխարհի համար, և այդ հրաշքի շնորհիվ Ռուսաստանը կշրջվի առ Աստված: Այդ հրաշքից հետո եղևնիների վրա կմնա գերբնական, տեսանելի մի նշան, որը կմնա մինչև ժամանակների վերջը: Եթե այս հրաշքից հետո աշխարհը չփոխվի դեպի բարին, ապա Տերը կուղարկի մի պատիժ, որը կլինի ավելի խիստ, քան մարդը կարող է երևակայել։ Այն կլինի մարդու չարությունների համապատասխան. ինչին մարդն արժանի է իր արարքների համար:
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԳԱՄԸ
1965-ի հունիսի 18-ին Սուրբ Տիրամայրը Միքայել հրեշտակապետի միջոցով տվեց իր երկրորդ ու վերջին պատգամը. «Քանի որ հոկտեմբերի 18-ին իմ տված պատգամը չընդունվեց պատշաճ ուշադրությամբ, և չէին հայտնել աշխարհին, ես հայտարարում եմ այն մասին, որ սա իմ վերջին պատգամն է: Աստծո համբերության բաժակը լիքն է, հիմա այն պռնկեպռունկ է լցվում։ Շատ կարդինալներ, եպիսկոպոսներ ու քահանաներ շեղվել են ճշմարիտ ճանապարհից և գնում են կործանման ճանապարհով՝ իրենց հետևից տանելով շատ հոգիների: Գնալով ավելի քիչ կարևորություն է տրվում Սուրբ Հաղորդությանը: Ձեզ անհրաժեշտ է ջանքեր ներդնելով հեռացնել Աստծո բարկությունը ձեզնից: Եթե դուք ամենայն անկեղծությամբ ներում խնդրեք Աստծուց, ապա Նա կների ձեզ: Ես՝ ձեր Մայրը, Միքայել հրեշտակապետի միջոցով խնդրում եմ, որ շտկեք, ուղղեք ձեր կյանքը: Հիմա դուք ստանում եք վերջին նախազգուշացումը: Ես ձեզ շատ եմ սիրում և չեմ ուզում, որ դուք դատապարտվեք: Աղոթե՛ք ամենայն անկեղծությամբ, և կտրվի ձեզ: Դուք պետք է լինեք ավելի անձնազոհ: Հաճախ մտածեք Տիրոջ չարչարանքների մասին»:
Սիրելիներ, ինչպես տեսնում եք, այս մարգարեական պատգամների կատարման ժամանակները մոտ են. ապաշխարանքն ու մեղքերի խոստովանությունը, սուրբ Աստվածածնի բարեխոսությունը միակ փրկարար միջոցն են այս չար ու խաբուսիկ ժամանակներում:
Իմաստուն լինենք ու օգտվենք Աստծո ընձեռած ողորմության այս օրերից, քանզի վաղվա օր Տերը մեզ չի խոստացել։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ