22.02.2013|
00:08
Իհարկե, Ռուսաստանը Եվրոպայի խոշորագույն «մահմեդական երկիրն» է, որտեղ իսլամադավան հանրության թիվը հասնում է 20 միլիոնի, ընդ որում, խոսքը բնիկների մասին է, ոչ թե եկվորների։ Մահմեդականներն ամենուր են, բայց հիմնականում` Կովկասում, որը իսլամականացվեց 7-րդ դարում` արաբական առաջին արշավանքների ժամանակ, և Պովոլժիեում, որտեղ ապրում են թաթարներ ու բաշկիրներ` թյուրքական երկու ժողովուրդ` սեփական հանրապետություններով։