ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 
  • Ամենուր շահի և փողի կռիվ է

    Ամենուր շահի և փողի կռիվ է

    08.06.2023| 14:28
    Վերլուծական, հետազոտական կենտրոններում մեծամասամբ այն կարծիքն է թևածում, որ պատերազմն Ոկրաինայում ունի շատ կոնկրետ շահառուներ: Բանն այն է, որ երկրորդ աշխարհամարտից հետո, մոտ 70 և ավելի տարիներին, սպառազինությունների մրցավազքի ընթացքում արևմտյան բլոկի զինապահեստներն այնքան են լցվել, որ դարձել են լուրջ խնդիր: Այստեղ պահվող զինատեսակները արդեն հնացած են: Անօդաչուների և թևավոր հրթիռների կողքին անցած դարի 50-ից 70-ական թթ. արտադրված զինատեսակներն այլևս կիրառելի չեն: Իհարկե, նույն իրավիճակն է նաև Ռուսաստանում և այլուր: Ստացվեց այնպես, որ դրանց պահելը անմաստ է, բայց միաժամանակ լիկվիդացնել միլիարդների հասնող այդ զինատեսակներն ու դրանց համար արտադրված զինամթերքը, նույնպես նպատակահարմար չէ: Եվ ահա խնդրեմ, հարցի փայլուն լուծումը: Կարելի է դատարկել պահեստները, առատաձեռն «օգնել» Ուկրաինային և միաժամանակ դառնալ պարտատեր, որովհետև դեռ լրիվ պարզ չէ՝ այդ օգնությունն ինչպես է ձևակերպվում, ինչպես է Կիևը փակելու իր պարտքերը: Ռուսաստանն էլ է ազատվում հնացած զինտեխնիկայից, բայց նրա համար առավել կարևոր են իրական մարտական պայմաններում նոր զինատեսակների փորձարկումներն ու ռազմական գործողությունների վարման փորձի հարստացումը: Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև ինձ շատ է հիշեցնում տասնամյա պատերազմը Վիետնամում 1966-1976 թթ., որտեղ իրենց զինատեսակներն էին փորձարկում ԱՄՆ-ը և ԽՍՀՄ-ը:
  • Քարտեզախաղ՝ նոր դավադրության փորձ

    Քարտեզախաղ՝ նոր դավադրության փորձ

    08.06.2023| 10:36
    Մի զարմանալի անմեղսունակությամբ վարչապետ թե ԱԺ նախագահ, ԱԳ նախարար թե պատասխանատու մեկ այլ անձ վերջերս առիթ-անառիթ խոսում են 70-ականների խորհրդային քարտեզների մասին:
  • «Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով

    «Խաղաղության պայմանագիրը» ենթակա է վավերացման հանրաքվեի միջոցով

    06.06.2023| 15:57
    Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1926թ. քարտեզով, քանի որ իրավաբանորեն ՄԻԱՅՆ այդ քարտեզն է վավերական երկու պետությունների սահմանների զատման և գծման համար:
  • Առանց համախմբման չկա Հայաստան

    Առանց համախմբման չկա Հայաստան

    05.06.2023| 16:02
    Հիշում եք, որ հրապարակի միտինգի ժամանակ մի հոգի ծղրտում էր ու պնդում, որ կամ ինքը կլինի վարչապետ, կամ Հայաստան չի լինի։ Ես ի տարբերություն շատերի, վստահ եմ, որ սա գործում է անընդհատ թարմացվող ծրագրով, որի վերջին կանգառը Հայաստանի կազմաքանդումն է, ֆիզիկական վերացումը և դա կատարվելու է առնվազն հինգ տարվա ընթացքում։
  • Պատային վիճակ

    Պատային վիճակ

    04.06.2023| 21:29
    Ադրբեջանի համար շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել: Ալիևն ասում է կապուղի չեք տալիս դեպի Նախիջևան, ասում եք՝ օրինական չի, մեռնեմ օրենքին, ես էլ, ըստ ձեր մատնանշած միջազգային օրենքների, անցակետ եմ դնում դեպի Արցախ տանող ճանապարհին: Հենց այստեղ Էլ սկսվում են անդրկուլիսյան խաղերը: Հումանիստներն Արևմուտքում հրճվում են, որովհետև, առանց արտաքին աշխարհի հետ կապի, կմեռնի Ղարաբաղում ապրելու հույսը, հայերը կհեռանան, ռուսական զորքի քամակներին էլ քաղաքավարի քացով կտան ու դուրս կհրավիրեն Ադրբեջանի տարածքից. այնտեղ մնալու հիմքեր այլևս չեն լինի: Հրճվելու այլ առիթ էլ կա՝ զանգեզուրյան չարչրկված ճանապարհը չի հայտնվի ռուս խաղաղապահների ձեռքում, հետո հերթը կհասնի Գյումրու ռազմաբազային:
  • Պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը

    Պատրանքներով ապրելն ավելի դյուրին է, քան իրականության աչքերին ուղիղ նայելը

    02.06.2023| 16:18
    Մեզ համոզեցին, որ պետք է համակերպվենք ու հանձնվենք։ Մեզ համոզեցին, որ այլևս մեզ հետ կապված ամեն ինչ աշխարհի մեծերի կողմից որշոված է, և ելք չկա։
  • Խաղաղություն կոչված խաբկանքը

    Խաղաղություն կոչված խաբկանքը

    01.06.2023| 14:20
    2020-ի նոյեմբերից հետո իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Հայաստանն ու Ադրբեջանը փորձում էին բուժել պատերազմի վերքերը, ու եթե Ադրբեջանը արագ տեմպերով փորձում էր վերականգնել կորցրածն ու ամրանալ դիրքերում, ապա Հայաստանը գերադասեց թուլանալ ու պատրաստվել խաղաղություն կոչված խաբկանքին։
  • Ի՞նչ է սպասվում Քիշնևում՝ «խաղաղության» (պատերազմի) պայմանագրի կնքում, թե՞ դրա մոտալուտ ստորագրման նախապատրաստում

    Ի՞նչ է սպասվում Քիշնևում՝ «խաղաղության» (պատերազմի) պայմանագրի կնքում, թե՞ դրա մոտալուտ ստորագրման նախապատրաստում

    01.06.2023| 10:22
    Ինչպես մայիսի 26-ին տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չեն ծրագրում խաղաղության համաձայնագիր կնքել եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 1-ին Քիշնևում:
  • Իլխամի թոկը

    Իլխամի թոկը

    31.05.2023| 13:52
    Վերջին օրերին ազերի սուլթանատը բացարձակ պարզորոշ կերպով հայտարարեց, որ Արցախը պետք է ինքնակազմաքանդվի, ինքնաոչնչանա և կարծես արդեն անձնական բնույթի սպառնալիքներ ուղղեց Արցախի իշխանություններին, հատկապես նրա ղեկավարին։
  • Անպարտելի միջանցքը

    Անպարտելի միջանցքը

    27.05.2023| 10:27
    Ամիսներ առաջ գրել եմ մի խաբեության մասին, որը հորինել էր թուրքական, անգլիական հետախուզությունը։