38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՆՈՐ ԴԱՇԻ՞ՆՔ

ՆՈՐ ԴԱՇԻ՞ՆՔ
21.10.2011 | 00:00

Նախընտրական գործընթացները կամաց-կամաց աշխուժանում են։ Քաղաքական դաշտը դաշինքների ու միավորումների փնտրտուքի մեջ է։ Շրջանառվող լուրերի համաձայն` ԱՄՆ-ը նպատակ ունի Հայաստանում ստեղծելու արևմտամետ-լիբերալ բլոկ։ Այս ծրագիրն իրագործողներն այդ դաշինքի մեջ ցանկանում են միավորել «Հանրապետություն», «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։
Հիշեցնենք, որ 2007-ին, վերլուծաբանների հավաստմամբ, ԱՄՆ-ը ցանկանում էր հայոց խորհրդարանում տեսնել Արամ Զ. Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությունները` կրկին դաշինքի տեսքով։ Սակայն զարգացումներն այլ հունով ընթացան։ Այդ գործընթացին խանգարեց Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերադարձով, և Զավենիչը հայտնվեց նրա ճամբարում։ Տեսնենք ա՞յս անգամ ով է խանգարելու։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ