Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԵՆ ՊԵՏՔ

ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԵՆ ՊԵՏՔ
06.05.2011 | 00:00

Պարզվում է` բուհերում մասնագիտական առարկաներից հայերեն գրականություն գրեթե գոյություն չունի, ինչը լուրջ բարդություններ է ստեղծում հայ ուսանողի լիարժեք ուսման համար:
Փաստորեն, հայ ուսանողները մասնագիտական առարկաները սովորելու համար, նախ, պարտադրված են վարժ տիրապետելու օտար լեզուներին` ռուսերենին ու անգլերենին: Մայրենին անկյուն մղելու, անտեսելու քաղաքականությունից մտահոգ` ուսանողներն ահազանգում են, որ օտար լեզուներով մասնագիտական գրականության պարտադրված ուսումնասիրությունն իրենց հնարավորություն չի տալիս խորությամբ ընկալելու տվյալ առարկան: Նրանց անհանգստացնում է և այն, որ հայերեն գրականություն չունենալն ամենևին չի մտահոգում բուհական ղեկավարությանը:
Պետական աջակցությունից հույսները կտրած` ուսանողները հարցի լուծման մեկ ելք են տեսնում` դասագրքերի թարգմանության գործը կազմակերպել կամավորական սկզբունքով, կոչ անելով ցանկացողներին, հանուն հայ մասնագետների որակյալ կրթության, միանալ այդ նախաձեռնությանը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ