Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ և ԳԱՅԱՆԵ ԿՈՒՅՍԵՐ

ԵՐԱՆԵԼԻ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ և ԳԱՅԱՆԵ ԿՈՒՅՍԵՐ
21.06.2011 | 00:00

Հռիփսիմե և Գայանե երանելի սրբուհիները հայտնի են համայն քրիստոնեական աշխարհին որպես հեթանոսությանը հաղթող սրբուհիներ, որոնք հավատքով դիմակայեցին այդ դարերի դիվամոլ բարքերին։
Հիշյալ սրբուհիների համառոտ վկայությունը հետևյալն է. Հռոմի Դիոկղետիանոս կայսրը, որոշելով ամուսնանալ իր կայսրության ամենագեղեցիկ կնոջ հետ, խուզարկուներ է ուղարկում ամենուր և քրիստոնեական կուսանոցում, հանձին Հռիփսիմեի` մի ազնվական ու գեղեցկատես օրիորդի, գտնում իր ուզածը։ Բայց մայրապետ Գայանեի գլխավորությամբ, բոլորը՝ թվով 37 հոգի, գիշերով փախչում են վանքից և հեռանում կայսրության սահմաններից։ Նրանք նախ Եգիպտոս են գնում, հետո Երուսաղեմ, և վերջապես Եդեսիայով անցնում են Հայաստանի Վանի շրջան, հաստատվում Վարագա լեռան վրա, բայց շուտով այնտեղից տեղափոխվում են մայրաքաղաք Վաղարշապատի շրջակա հնձանները։
Մոլեգնած Դիոկղետիանոս կայսրը հրովարտակ է ուղարկում բոլոր մերձակա երկրները, այդ թվում և` Հայաստան, որպեսզի կույսերին գտնելով Հռոմ ուղարկեն։
Շուտով Տրդատ թագավորը նրանց գտնում է իր մայրաքաղաքի մերձակայքում։ Տեսնելով Հռիփսիմեի գեղեցկությունը` հմայվում է նրանով ու վավաշոտ ցանկասիրությամբ վառված նրան իր պալատն է տանում և որոշում կնության առնել։ Բայց ստանալով մերժումը, կատաղությամբ որոշում է բռնի տիրել նրան։ Կույս Հռիփսիմեն, վերին զորություն ստանալով, կարողանում է խուսափել ամեհի Տրդատի բռնությունից և փախչում է դեպի հնձանները, որտեղ և ամոթահար ու մոլեգնած թագավորը հրամայում է խոշտանգելով սպանել բոլորին։
Ինն օր բոլորի անթաղ դիակները մնում են դաշտերում, բայց ոչ մի կենդանի կամ թռչուն չի մոտենում նրանց։ Այդ օրերին Խոր վիրապից դուրս եկած Գրիգոր Լուսավորիչի առաջին գործը եղավ հավաքել նրանց բոլորի մարմինները, ամփոփել հատուկ տապանի մեջ և թաղել իրենց նահատակության վայրերում, որտեղ նախ փոքրիկ մատուռներ են կառուցում, իսկ հետագայում դրանց փոխարեն հոյակերտ տաճարներ կանգնեցնում, որոնք և կանգուն են մինչ օրս։ Դրանք են Սուրբ Էջմիածնի Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի եկեղեցիները։
Կույսերի նահատակման տարեթիվը համարվում է 301-ը, օրն ու ամիսը` հոկտեմբերի 5-6-ը։ Նրանց հիշատակման տոնն այս տարի կկատարվի հունիսի 20-21-ին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 10212

Մեկնաբանություններ