Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՕՐԵՆՔԻ ՀԵ՛ՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ

ՕՐԵՆՔԻ ՀԵ՛ՐՆ ԷԼ ԱՆԻԾԱԾ
11.10.2011 | 00:00

Գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) վերջերս կտրականապես չի խոսում լրագրողների հետ, նրան ուղղված բոլոր հարցերը մնում են անպատասխան: Երբեմն էլ կտրականապես հերքում է ակնհայտ փաստերը, ինչպես «Փակ շուկայի» գնման պարագայում: Այդպես էլ պարզ չդարձավ` հիմա օլիգարխը դա գնե՞լ է, թե՞ ոչ:
Վերջինս այն գործարարներից է, ովքեր առանց վարանելու խախտում են օրենքներ, իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պարբերական դարձած տուգանքները ոչ մի ազդեցություն չեն ունենում:
Օրերս մեզ հայտնի դարձավ, որ «Երևան սիթի»-ների տերը հետաքրքիր ձևով է «աշխատում» ապրանք առաքող ընկերությունների հետ: Ըստ հարկային օրենսդրության` ապրանքները մի ընկերությունից մյուսին վաճառելու համար պահանջվում է հաշիվ-ապրանքագիր, ինչը նաև փաստ է այդ ընկերության կատարած գնումների մասին: Բայց քանի որ Սամվել Ալեքսանյանը գերադասում է «օրենքից դուրս» աշխատել, ոչ մի առաքող ընկերության չի տրամադրում հաշիվ-ապրանքագիր: «Դա պահանջելը անձնական վիրավորանք է Սամվել Ալեքսանյանին»,- այս առնչությամբ կատակում են աշխատակիցները: Այսինքն, որքան ապրանք է մուտք ու ելք արվում այս սուպերմարկետների ցանցում, «շեֆը» գերադասում է թաքցնել: Էլ ո՜ւր մնացին հարկե՜րը, տուրքե՜րը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ