-
08.11.2012|
11:21
Պեկինում բացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ համագումարը, որը պետք է ընտրի կուսակցության ղեկավարությանն ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը։
-
08.11.2012|
11:20
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերընտրվելուց հետո վերադարձել է Սպիտակ տուն։ Նախագահական ինքնաթիռը վայրէջք է կատարել Էնդրյուս ավիաբազայում։ Օբաման Վաշինգտոն է վերադարձել իր հայրենի քաղաք Չիկագոյից կնոջ և երկու դուստրերի հետ։
-
08.11.2012|
11:18
Գվատեմալայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից զոհերի թիվը հասել է 48-ի։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան, ով անձամբ է այցելել աղետի գոտի։
-
07.11.2012|
17:06
Այդ թվում ձերբակալվել են Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայան, Գլխավոր շտաբի պետ Գեորգի Քալանդաձեն և 4-րդ բրիգադի հրամանատար Զազա Շամատավան:
-
07.11.2012|
11:45
Այդ մասին հայտնում են ամերիկյան հեռուստաընկերությունները։ Գործող նախագահն արդեն թվիթերում և ֆեյ սբուքում շնարհակալություն է հայտնել ընտրողներին իրեն հաղթանակ պարգևելու համար։
-
07.11.2012|
11:43
Վրաստանում դատախազություն հարցաքննության կանչվելուց անմիջապես հետո ձերբակալվել է ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան։
-
07.11.2012|
11:41
Սիրիացի ապստամբների տվյալներով, վերջին մեկ օրվա ընթացքում կառավարական զորքերի հետ զինված բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։ Ավելի քան 10 մարդ է մահացել Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից։
-
06.11.2012|
18:00
Այսօր կեսօրին մոտ հզոր պայթյուն է տեղի ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 25 կմ հեռավորության վրա գտնվող Թաջի քաղաքում։ Զոհերի թիվն անցնում է 30-ից։ Վիրավորվել է մոտ 50 մարդ։
-
06.11.2012|
12:36
Հունաստանի խոշորոգույն արհմիութենական կազմակերպությունները, որ ներկայացնում են և՜ մասնավոր, և՜ պետական հատվածները, այսօր սկսում են 48-ժամյա համընդհանուր գործադուլ, որն ուղղված է կառավարության ընդունած տնտեսական խիստ միջոցների և կառուցվածքային փոփոխությունների դեմ։
-
06.11.2012|
12:35
Կանայք և երեխաներ են դարձել Դամասկոսում տեղի ունեցած հերթական ահաբեկչության զոհը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ մայրաքաղաքի Մեզա Ջեբել արևմտյան շրջանում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։