19.04.2013|
12:14
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը Լիտվայի Հանրապետությունում պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 18-ին հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեցող հայ-լիտվական ռազմական համագործակցության ներկայիս մակարդակը և կարևորել են համագործակցության զարգացումը ավանդական դարձած այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ռազմական կրթությունը, ռազմական բժշկությունը, խաղաղապահությունը, փորձագիտական խորհրդատվությունը և այլն: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ձևավորել և զարգացնել նաև համագործակցությունը կիբեր անվտանգության, մարդկային ռեսուրսների կառավարման և էներգետիկ անվտանգության ոլորտներում: Երկուստեք կարևորվել են բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես` բազմազգ միջազգային գործողություններին երկու երկրների զինված ուժերի մասնակցությունը, համագործակցությունը ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում: