Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 
  • Ֆեյսբուքի եկամուտները 38 տոկոսով աճել են

    Ֆեյսբուքի եկամուտները 38 տոկոսով աճել են

    02.05.2013| 11:34
    Աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի եկամուտներն այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 38 տոկոսով (1,46 միլիարդ դոլար)։ Մաքուր շահույթը կազմել է 219 միլիոն դոլար, ինչը 14 միլիոնով ավելի է։
  • Չադում կանխել են հեղաշրջման փորձը

    Չադում կանխել են հեղաշրջման փորձը

    02.05.2013| 11:31
    Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում՝ զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունը ներկայացնող պատգամավոր։ Վերջիններս կասկածվում են հեղաշրջման փորձի մեջ։ Ինչպես նշվում է կառավարության տարածած հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները չորս ամիսների ընթացքում հետևել են դավադրության մասնակիցներին։
  • Հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտվում են Ուկրաինայում

    Հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտվում են Ուկրաինայում

    02.05.2013| 11:28
    ԱՄՆ առևտրային ներկայացուցչությունն իր ամենամյա հաշվետվությունում Ուկրաինային նշել է որպես հեղինակային իրավունքներն ամենաշատը խախտող երկիր։ Չնայած Ուկրաինայի ձեռնարկած միջոցառումներին, որոնք ուղղված են չարտոնագրված ծրագրային ապահովումների կիրառման և առցանց հենության դեմ, ինչպես նաև հեղինակային հոնորարներ վճարելու ինստիտուտը ձևավորելու համար, իրավիճակը բոլոր ուղղություններով վատթարանում է։
  • Կասկածում ես, ուրեմն կաս

    Կասկածում ես, ուրեմն կաս

    02.05.2013| 11:20
    Cogito ergo sum` կասկածում ես, ուրեմն կաս: Այս քաղաքի համար չի ասված, այս քաղաքում կասկածներ չկան, այս քաղաքում եղել են ու կան միայն հայտնություններ: Չկա ու չի եղել հավատ, որովհետև նույնիսկ երբ սուրբ Հարության տաճարում պատարագ է, տաճարի դռներից դուրս ականջ է ծակում մոլլայի ազանը: Ու մարդիկ այդպես էլ ապրում են, որովհետև այս քաղաքում երեք կրոնների սրբավայրեր են ու որևէ հավատացյալի չես կարող ասել՝ դու մի հավատա, հիմա իմ հավատալու ժամն է: Կամ՝ պատարագը:
  • Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը

    Բոլիվիայում արգելել են USAID-ի գործունեությունը

    01.05.2013| 22:21
    Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում դադարեցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը։
  • Թուրքիայում ոստիկանները ցրել են հանրահավաքը

    Թուրքիայում ոստիկանները ցրել են հանրահավաքը

    01.05.2013| 15:04
    Այսօր մի շարք երկրներում ընթանում են զանգվածային հանրահավաքներ, որոնք կազմակերպել են արհմիությունները՝ պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում։
  • Հունաստանում համապետական գործադուլ է

    Հունաստանում համապետական գործադուլ է

    01.05.2013| 15:03
    Մայիսի 1-ին Հունաստանում ընթանում է համընդհանուր գործդուլ։ Ցուցարարները բողոքում են կիրառվող տնտեսական խիստ միջոցառումներից։ Արհմիությունները կոչ են անում մասնակիցներին մոբիլիզացնել ուժերը։ Սպասվում է, որ 24-ժամյա գործադուլը կխափանի տրանսպորտի և հիվանդանոցների աշխատանքը։
  • Նիդերլանդները նոր գահակալ ունի

    Նիդերլանդները նոր գահակալ ունի

    30.04.2013| 22:21
    Ամստերդաում տեղի է ունեցել Նիդերլանդների 75-ամյա թագուհի Բեատրիկսի՝ գահից հրաժարվելու պաշտոնական արարողությունը։ Նա թագը փոխանցել է որդուն՝ Վիլհելմ-Ալեքսանդրին։ Բեատրիկսը նշել է, որ իշխանությունը պետք է փոխանցել նոր սերնդին, և որ իր որդին պատրաստ է այն ընդունել։
  • Ներկա էր իշխանությունը, բացակա` ընդդիմությունը

    Ներկա էր իշխանությունը, բացակա` ընդդիմությունը

    30.04.2013| 18:16
    ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանին ներկայացել է հինգ հոգանոց պատվիրակությամբ, սակայն այսօր իրենց աշխատանքները ասուլիսում ամփոփեցին երեքը` Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը: Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը ներկա չէին: ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցն է քննարկվել և հաստատվել: Հարցի առնչությամբ միայն Դավիթ Հարությունյանն է ելույթ ունեցել, մյուսներին հերթ չի հասել:
  • Առաջին օրվա Իսրայելը

    Առաջին օրվա Իսրայելը

    30.04.2013| 17:04
    Իսրայելում չի կարելի հավատալ երեք իրողության՝ Թել Ավիվի ջրին, Երուսաղեմի օդին և արաբի խոսքին՝ սա առաջին դասն էր, որ Երուսաղեմ ոտքն դնելուն պես առաջարկեցին հիշել: