Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 
  • Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    07.07.2013| 16:36
    Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հայան: «Մենք սպասում ենք, որ երկուշաբթի կստանանք Սնոուդենի պատասխանը Վենեսուելա մեկնելու մեր առաջարկի վերաբերյալ: Դրանից հետո կսկսենք խորհրդակցությունները ռուսական իշխանությունների հետ: Մենք պետք է իմանանք՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:
  • Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    07.07.2013| 15:01
    Եգիպտոսի նոր իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել ժամանակավոր կառավարության ղեկավարի հարցում։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնել է երկրի ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին, դեռևս չկա հստակ ժամկետ, երբ պետք է նշանակվեն նոր վարչապետ և նախարարներ։
  • Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    07.07.2013| 14:59
    Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։
  • Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու

    Պուտինն անսպասելի այցելել է Ղազախստան՝ Նազարբաևի ծնունդը շնորհավորելու

    07.07.2013| 14:58
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղազախստան։ Պուտինն այստեղ է ժամանել Կազանից, որտեղ երեկ մասնակցել է ամառային ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը։
  • Իսլամիստները 30 աշակերտի են սպանել

    Իսլամիստները 30 աշակերտի են սպանել

    07.07.2013| 00:54
    Նիգերիայում ավելի քան 30 աշակերտ և մեկ ուսուցիչ է սպանվել իսլամիստների կողմից դպրոց-ինտերնատի վրա կատարած հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնող Մամուդո քաղաքում։ Ականատեսները վկայում են, որ հարձակվողները դպրոց են եկել վառելանյութի տարաներով և հրդեհել այն։
  • Մայրցամաքը` մայրցամաքի դեմ

    Մայրցամաքը` մայրցամաքի դեմ

    06.07.2013| 18:02
    Լատինամերիկյան և Կարիբյան երկրների միությունը եվրոպական երկրներից բացատրություն է պահանջել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի առաջ օդային տարածքը փակելու համար: «Մենք պահանջում ենք պարզել բոլոր հանգամանքները, որ միջազգային իրավունքի խախտում են և սպասում ենք համապատասան բացատրություններ»,-նշված է Հավանայում տարածված հայտարարության մեջ:
  • Ադլի Մանսուրը հանդիպումներ է ունենում

    Ադլի Մանսուրը հանդիպումներ է ունենում

    06.07.2013| 18:01
    Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Աբդել Ֆատտահ աս Սիսիիի և ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի հետ:
  • Ե՞րբ կվերանվանվի Աստանան

    Ե՞րբ կվերանվանվի Աստանան

    06.07.2013| 18:00
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 24 տարի ղեկավարում է երկիրը` 1989 թ. նա նշանակվել է Կոմկուսի կենտկոմի քարտուղար, իսկ 1991 թ. ընտրվել է անկախ Ղազախստանի առաջին նախագահ և այդ պաշտոնում է մինչև օրս` վերընտրվելով հերթական ընտրություններում: Հաջորդ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի են ունենալու 2016 թ.:
  • Զոհրաբ Մնացականյանի լավատեսությունը

    Զոհրաբ Մնացականյանի լավատեսությունը

    06.07.2013| 17:59
    Բրյուսելում հուլիսի 4-ին Հայաստան-Եվրամիություն ասոցիատիվ համաձայնության գլխավոր բանակցող, ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը նախաստորագրվելու է Վիլնյուսի վեհաժողովի ժամանակ:
  • Իլհամ Ալիևը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին

    Իլհամ Ալիևը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին

    06.07.2013| 17:58
    Համացանցում հայտնվել է սիրողական տեսանյութ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` օղու բաժակը ձեռքին, երկարաշունչ բաժակաճառ է ասում ի պատիվ Ռուստամ Իբրահիմբեկովի: