«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 
  • Պոզները հեռանում է Ռուսաստանից

    Պոզները հեռանում է Ռուսաստանից

    26.07.2013| 13:15
    «Ցավում եմ, որ պետք է հեռանամ Ռուսաստանից, բայց ես մարդ եմ և չեմ ուզում կապիկների հետ կիսել նույն երկիրը»,- ասել է Վլադիմիր Պոզները: Այս կիրակի ռուսական հանրային հեռուստատեսության եթերում Պոզները կլինի վերջին անգամ: Հայտնի հեռուստահաղորդավարի նամակը ողողել է սոցցանցերը:
  • ՄԱԿ-ի իմունիտետը` արտագաղթի բացիլ

    ՄԱԿ-ի իմունիտետը` արտագաղթի բացիլ

    26.07.2013| 12:35
    ՄԱԿ-ն աշխարհում բարենորոգչական ծրագրեր է իրականացնում։ Կարծեմ Սոմալիում հաց ու պանիր է բաշխում։ Մի խոսքով, պատերազմներ, համաշխարհայնացում, և Երևանի Փակ շուկայի բռնազավթումը արգելել անկարող է, սակայն բավականաչափ մարտական է այլ նախաձեռնություններում։ Զորօրինակ, 2005-ին ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը մի միտք հրապարակ նետեց` Գիտությունների ազգային ակադեմիան դարձնել հասարակական կազմակերպություն, այսինքն` ազատել պետական հոգածությունից։
  • Մահափորձ է նախապատրաստվում Վենեսուելայի նախագահի դեմ

    Մահափորձ է նախապատրաստվում Վենեսուելայի նախագահի դեմ

    26.07.2013| 11:57
    Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Դոսդադո Կաբելոն աջ ուժերին մեղադրել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Նա այդ հայտարարությունն արել է երեկ՝ Կարակասի հիմնադրման 446-րդ տարեդարձի օրը։
  • Սիրիայի ընդդիմությունն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը

    Սիրիայի ընդդիմությունն ակնկալում է Ֆրանսիայի աջակցությունը

    26.07.2013| 11:56
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդներն ակնկալում են Ֆրանսիայի աջակցությունը, որպեսզի Սիրիայում սահմանվեն ոչ թռիչքային հատուկ գոտիներ։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի ընդդիմադիր և հեղափոշական ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբան ՙՄոնդ՚ թերթին տված հարցազրույցում։ Երեկ Ջարբան Ֆրանսիայում բանակցություններ է անցկացրել նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։
  • Պան Գի Մունը կոչ է արել ազատել Մուրսիին

    Պան Գի Մունը կոչ է արել ազատել Մուրսիին

    26.07.2013| 11:54
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Եգիպտոսի զինվորականներին կոչ է արել ազատ արձակել նախկին նախագահ Մոհամեդ Մուրսիին և ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժման ձերբակալված այլ ներկայացուցիչների կամ էլ դատարանում անհապաղ վերանայել նրանց գործերը։
  • Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ

    Մոսկվան Սնոուդենին չի հանձնի, իսկ Վենեսուելան մտադիր չէ բանակցելու ԱՄՆ-ի հետ

    25.07.2013| 18:00
    «Այս փակուղային իրավիճակում Ռուսաստանը տուժող կողմ է: Մենք ցանկության դեպքում նույնիսկ ոչինչ անել չենք կարող, որպեսզի գոհացնենք մեր ամերիկյան գործընկերներին», -այսօր հայտարարել է ՌԴ նախագահական խորհրդի մարդու իրավունքների գծով ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը:
  • ԱՄՆ-ը չի հանձնվում

    ԱՄՆ-ը չի հանձնվում

    25.07.2013| 15:41
    ԱՄՆ-ը համապատասխան փաստաթղթեր է ուղարկել ՌԴ` առաջարկելով հանձնել հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին: Երկու պետությունների միջև արտահանձնման համաձայնագիր չկա, բայց ԱՄՆ-ում ակնկալում են բարի կամքի դրսևորում, այլապես Վաշինգտոնը պատրաստ է օգտագործել իր ազդեցության լծակները Ռուսաստանի վրա:
  • Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    Հռոմի պապը դեմ է թմրամիջոցների օրինականացմանը

    25.07.2013| 15:39
    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Երիտասարդության միջազգային օրվա առիթով Բրազիլիայում իր ելույթում դեմ է արտահայտվել թմրամիջոցների օրինականացմանը:
  • Ջորջ Ալեքսանդր Լուի

    Ջորջ Ալեքսանդր Լուի

    25.07.2013| 15:37
    Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության երրորդ գահաժառանգին` Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեյթի նորածին որդուն, թագուհի Ելիզավետա երկրորդի համաձայնությամբ անվանել են Ջորջ Ալեքսանդր Լուի:
  • Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը

    Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը

    25.07.2013| 12:04
    Եգիպտոսը պատերազմ է սկսել ահաբեկչության դեմ։ Երկրում պետք է պահպանվի հեղափոխական օրինականությունը։ Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարն արդեն իսկ խորհրդակցություններ է անցկացրել պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկել է երկրի ներքին վիճակն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։