«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 
  • Արքայադուստրերը վերադառնում են պալատ

    Արքայադուստրերը վերադառնում են պալատ

    30.07.2013| 16:15
    Հնդկական դատարանը վերականգնել է արքայական արդարությունը: 20 տարի տևած դատավարությունից հետո Ֆարիդկոտի մահարաջա Հարինդեր Սինխ Բրարի դուստրերին է վերադարձվել հայրական ժառանգությունը:
  • Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը

    Իսրայելի ու Պաղեստինի խաղաղ ու անվտանգ հարևանության ապահովումը

    30.07.2013| 16:13
    Հուլիսի 29-ին ԱՄՆ-ում պաշտոնական ընթրիքով սկսվել են իսրայելապաղեստինյան ուղիղ բանակցությունները: Իսրայելի պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի նախկին նախարար Ցիպի Լիվնին, Պաղեստինինը` նախագահի օգնական Սահիբ Էրիկատը: Առաջին քննարկմանը մասնակցել են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին և ԱՄՆ-ի մերձավորարևելյան կարգավորման հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Մարտին Ինդիկը:
  • Ջոնի Դեպը կհեռանա, երբ ցանկանա

    Ջոնի Դեպը կհեռանա, երբ ցանկանա

    30.07.2013| 16:11
    Ջոնի Դեպը հոգնել է դերասանությունից. ВВС-ին, հարցազրույցում նա ասել է. «Երբ հիշում եմ բոլոր երկխոսությունները, որ արտաբերել եմ վերջին մեկ տարում, հասկանում եմ, որ ավելի շատ ուրիշի խոսքեր եմ ասել, քան արտահայտել եմ սեփական մտքերս:
  • Ինչո՞վ կպատասխանի Եգիպտոսը

    Ինչո՞վ կպատասխանի Եգիպտոսը

    30.07.2013| 16:10
    Թուրքիան չի հաշտվում Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկության հետ` Անկարան կասեցրել է մի քանի համաձայնագրեր Եգիպտոսի հետ, սառեցվել են երկկողմ հարաբերությունները՝ տրանսպորտի, կրթության, առողջապահության ոլորտներում, կասեցվել է նաև Եգիպտոսին ANKA անօդաչու ինքնաթիռների մատակարարումը։
  • Իսկ ի՞նչ է փոխվելու

    Իսկ ի՞նչ է փոխվելու

    30.07.2013| 16:09
    ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիին: Երկու ժամ տևած հնդիպման մանրամասները չեն հաղորդվում:
  • Ասիֆ Ալի Զարդարին կհեռանա սեպտեմբերին

    Ասիֆ Ալի Զարդարին կհեռանա սեպտեմբերին

    30.07.2013| 16:08
    Պակիստանում ընտրում են 12-րդ նախագահին, թեկնածուները երկուսն են` Մամուն Հուսեյնը, որ մայիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթած Պակիստանի մուսուլմանական լիգայի թեկնածուն է, և նախկին դատավոր Վախիուդին Ահմեդը, ում առաջադրել է ընդդիմադիր «Պակիստան Թեհրիկ ե ինսաֆ» (Շարժում հանուն արդարության) կուսակցությունը: Սահմանադրության համաձայն` նախագահին ընտրում են 706 խորհրդարանականները` Սենատի 104 անդամները և Ազգային ասամբլեայի 342 պատգամավորները, երկրի չորս նահանգային ասամբլեաների 260 պատգամավորները:
  • Պիտեր դե Կրեմը` Բելգիայի տեր

    Պիտեր դե Կրեմը` Բելգիայի տեր

    30.07.2013| 16:02
    Բելգիայի կառավարությունը օգոստոսի 1-ից մեկնում է արձակուրդ` իր գործառնությունները հանձնելով պաշտպանության նախարար Պիտեր դե Կրեմին: Նա «հերթապահելու է» 18 նախարարների և պետքարտուղարների փոխարեն:
  • Ալի Լարայեդը սպասում է դեկտեմբերին

    Ալի Լարայեդը սպասում է դեկտեմբերին

    30.07.2013| 15:59
    Թունիսի վարչապետ Ալի Լարայեդը հայտարարել է, որ ընդդիմության պահանջով իր կառավարությունը հրաժարական չի տա: Վարչապետը հրապարակել է համապետական ընտրությունների օրը` դեկտեմբերի 17-ը:
  • Իրանը պատրաստվում է նոր կառավարման

    Իրանը պատրաստվում է նոր կառավարման

    30.07.2013| 15:57
    Բոլոր երկրների նախագահներին ուղղված հրավերն առայժմ ընդունել են 13-ը. օգոստոսի 4-ին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Հայաստանի, Լիբանանի, Աֆղանստանի, Գվինեա-Բիսաուի, Ղազախստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Տոգոյի, Թուրքմենստանի, նախագահները, Սվազիլենդի և Սիրիայի վարչապետները, Ալժիրի, Կոնգոյի, Օմանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կորեայի խորհրդարանների խոսնակները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կայցելի օգոստոսի 10-ից հետո, չի բացառվում, որ այցը ստանա արարողակարգային ամենաբարձր` պետականի, կարգավիճակ:
  • Պակիստանում նախագահ են ընտրում

    Պակիստանում նախագահ են ընտրում

    30.07.2013| 11:10
    Այսօր Պակիստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ։ Երկրի սահմանադրության համաձայն՝ երկրի ղեկավարն ընտրվում է ընտրողների կոլեգիայի կողմից, որի կազմում մտնում են խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ինչպես նաև՝ երկրի բոլոր շրջանների ներկայացուցիչներ։