Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 
  • ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին

    ՌԴ նախագահը առաջինն է շնորհավորել Իլհամ Ալիևին

    10.10.2013| 16:53
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին նախագահի պաշտոնում վերընտրվելու համար: Շնորհավորական հեռագրում Պուտինը նշել է, որ Ալիևի հաստատուն հաղթանակն ընտրություններում վկայում է նրա քաղաքական բարձր հեղինակության և այն մասին, որ բնակչությունն ակտիվ աջակցում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման և միջազգային դիրքերի ամրապնդման կուրսին:
  • Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին

    Ընդդիմությունը չի հավատում Ալիևի հաղթանակին

    10.10.2013| 16:52
    Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Ջամիլ Հասանլին դիմել է դատարան` վիճարկելու նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 84,57 տոկոսը: Հասանլին պահանջում է նոր ընտրություններ, որովհետև քվեարկությունն ուղեկցվել է զանգվածային ընտրախախտումներով, «որոնք այնքան շատ են եղել, որ ժողովուրդը հնարավորություն չի ունեցել արտահայտելու իր կամքը»:
  • Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը

    Տարբեր գնահատականներ նույն ընտրությանը

    10.10.2013| 16:51
    ԵԱՀԿ դիտորդները գտնում են, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները լուրջ թերություններ են ունեցել, մասնավորապես` խոսքի ազատության և հանրահավաքների սահմանափակումներ, ընտրողների ահաբեկում: Կարճաժամկետ մոնիթորինգի առաքելության ղեկավար Միշել Վուասին ուշադրություն է դարձրել ձայների հաշվարկի գործընթացում եղած թերությունների վրա: Դիտորդների հայտարարության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևի մրցակիցները զանգվածային լրատվական միջոցների բավարար հասանելիություն չեն ունեցել, ընտրությունների լուսաբանման վրա բացասական ազդեցություն են ունեցել լրագրողների ձերբակալությունները և նրանց վրա հարձակումները:
  • ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը

    ԵԺԿ-ն ժամանակավորապես գլխավորում է Ժոզեֆ Դոլը

    10.10.2013| 16:50
    77 տարեկանում վախճանվել է Բելգիայի նախկին վարչապետ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրեդ Մարտենսը: Նա ծնվել էր 1936 թ. ապրիլի 19-ին, ԵԺԿ-ն գլխավորում էր 1981-ից:
  • Ստրասբուրգը նախընտրում է կանանց

    Ստրասբուրգը նախընտրում է կանանց

    10.10.2013| 16:48
    Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն ասել է, որ 2013-ին Եվրախորհրդարանի սահմանած Անդրեյ Սախարովի անվան «Հանուն մտքի ազատության» մրցանակին արժանացել է պակիստանցի 16-ամյա դպրոցական Մալալա Յուսուֆզային` կանանց իրավունքների պաշտպանության համար: Մրցանակը կշնորհվի նոյեմբերի 20-ին, Ստրասբուրգում:
  • Շանտաժ, շանտաժ մինչև վերջ

    Շանտաժ, շանտաժ մինչև վերջ

    10.10.2013| 16:45
    Ուկրաինացիները հնարավոր է Ռուսաստան այցելելու համար մուտքի արտոնագրի կարիք ունենան: Այս մասին ասել է ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը: Իհարկե, պաշտոնյան պայման է նշել ` եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
  • «Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»

    «Փորձելու ենք բաց լինել արևելյան հարևանների հետ»

    10.10.2013| 14:54
    ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց. «Հայաստանն անդամակցեց շարժունակության գործընկերությանը, որը կդյուրացնի Հայաստանի քաղաքացիների՝ դրսում սովորելն ու աշխատելը»: Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կմիանա Վիլնյուսի հռչակագրին: Դեսպանն ասաց, որ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն չի ընդհատվել, այլ՝ դանդաղել է: Դեսպանի դիտարկմամբ՝ Եվրամիությունն ընդլայնվում է:
  • Պուտինի  ետուառաջը` Լիտվայի սահմանին

    Պուտինի ետուառաջը` Լիտվայի սահմանին

    10.10.2013| 13:31
    Ռուսաստանը չեղյալ է համարել օրեր առաջ Կալինինգրադի մարզի հետ Լիտվա-Ռուսաստան սահմանի վրա լիտվական ավտոմեքենաների խստացված ստուգումը: Լիտվայի մաքսային ծառայության ղեկավար Անտանաս Շիպավիչյուսն ասել է, թե այդ հարցը կարգավորվել է: «Այժմ ռուսական մաքսատունը մարդատար ավտոմեքեները բաց է թողնում առանց լրացուցիչ ստուգումների, իսկ բեռնատարների բաց թողնման հնարավորությունը բարձրացել է 25 տոկոսով»,-նշել է պաշտոնյան:
  • Ավելի հեշտ կգնանք Եվրոպա

    Ավելի հեշտ կգնանք Եվրոպա

    10.10.2013| 11:47
    Երեկ Եվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ- Հայաստան վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այն հայաստանցիների համար եվրոպական երկրներ մուտքի արտոնագրի ստացման գործընթացի թեթևացում է նախատեսում, վիզայի դիմաց վճարվող գումարի կրճատում` նախկին 60 եվրոյի փոխարեն 35 եվրո, մի շարք կատեգորիայի մարդկանց (լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, ուսուցիչներ, հարազատներ, պաշտոնական պատվիրակությունների անդամներ) համար պահանջվող փաստաթղթերի ցանկի կրճատում և այլն:
  • Սնոուդենի հայրը Մոսկվայում է

    Սնոուդենի հայրը Մոսկվայում է

    10.10.2013| 11:22
    Այսօր, վաղ առավոտյան ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հայրը ժամանել է Մոսկվա: Լոն Սնուդենին դիմավորել է էդվարդի փաստաբան Անատոլի Կուչերենան: BBC-ն նկատել է, որ Լոն Սնոուդենի այցելությունը ցուցադրել են երկու ռուսական հեռուստաալիքներ, այդ թվում` «Россия-24» ալիքը: