Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • Ռուսները նահանջում են յուրովի

    Ռուսները նահանջում են յուրովի

    25.10.2013| 13:21
    Ռուսաստանը չի խանգարի ՈՒկրաինային ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, սակայն դրանից հետո Ուկրաինան չի կարող մտնել Մաքսային միություն: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ԵվրԱզԵս-ի գագաթնաժողովի ավարտին: «Մենք ընդհանրապես ոչ դեմ ենք, ոչ կողմ ՈՒկրաինայի` ԵՄ-ի հետ ասոցացմանը, դա մեր գործը չէ»,-ասել է Պուտինը:
  • Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    Ռուսաստանին էլ են «հաշվել», ինչպես Գերմանիային

    25.10.2013| 11:57
    The Washington Post-ի հաղորդմամբ, ԱՄՆ հատուկ ծառայությունները հետախուզական գործունեություն են իրականացրել նաև Ռուսաստանի նկատմամբ: Թերթի ունեցած տվյալներով, այս օրերին ամերիկյան իշխանությունները արտասահմանյան այն ծառայություններին, որոնց հետ համագործակցել են, զգուշացնում են, որ Էդբարդ Սնոուդենի ունեցած որոշ փաստաթղթեր պարունակում են այդ հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տվյալներ նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մասին:
  • Վրացիք, իրենց արևելյան  հարևանների նման, դեռևս  ազգաստեղծման բավիղներում են

    Վրացիք, իրենց արևելյան հարևանների նման, դեռևս ազգաստեղծման բավիղներում են

    25.10.2013| 11:37
    Պարզվում է` գոյություն է ունեցել վիրաց խոշոր սփյուռք, որից տեղյակ չէինք: Դեռևս Վրաստանի նախագահ համարվող Միխեիլ Սաակաշվիլին ի լուր աշխարհի հայտարարեց, որ վրացական սփյուռքը 10 միլիոն է և՝ քրիստոնյա ու գերազանցապես իսլամ ընդունած, և որ իր «հայրենակիցները» հիմնականում հարևան ամենաբարեկամ երկրի` Թուրքիայի քաղաքացիներն են, և որ Վրաստանը պատրաստվում է նրանց տրամադրելու քաղաքացիություն:
  • Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը

    Ժիրինովսկին գիտի Բիրյուլևոյում անկարգությունների պատվիրատուի անունը

    24.10.2013| 15:48
    Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած անկարգությունները շահադիտական բնույթ են կրում և պատվիրված են: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԼԴԿ առաջնորդ Ժիրինովսկին` Պետդումայի ամբիոնից: Նա տեղի ունեցած սադրանքի մասնակցության մեջ մեղադրել է «էթնիկ հանցավոր խմբավորումներին» և «ռուս բանդիտներին»:
  • Գենադի Օնիշչենկոն այլևս սարսափելի չէ

    Գենադի Օնիշչենկոն այլևս սարսափելի չէ

    24.10.2013| 13:48
    Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գենադի Օնիշչենկոն ազատվել է աշխատանքից և նշանակվել է ՌԴ վարչապետի օգնական: Ազատվելու պատճառ պաշտոնական աղբյուրները նշել են աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
  • Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետևանքները` միջազգային ասպարեզում

    Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետևանքները` միջազգային ասպարեզում

    24.10.2013| 13:46
    Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցրել է գործունեությունը Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովում` հայտարարել է պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը:
  • Եվրախորհրդարանը մոռացե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը

    Եվրախորհրդարանը մոռացե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը

    24.10.2013| 13:45
    Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին:
  • Լուկաշենկոն շփոթու՞մ է ձևաչափերը

    Լուկաշենկոն շփոթու՞մ է ձևաչափերը

    24.10.2013| 13:44
    ԱՊՀ երկրների լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Մաքսային միություն Հայաստանի ընդունման հարցում պետք է հարցնել Ադրբեջանի կարծիքը, որը, հայտնի է, որ չի պատրաստվում ՄՄ-ին անդամակցել:
  • Մերկելին էլ են գաղտնալսել

    Մերկելին էլ են գաղտնալսել

    24.10.2013| 12:02
    Պաշտոնական Գերմանիան ամերիկյան հատուկ ծառայություններին կասկածում է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մեջ: Այս մասին գրել է «Der Spiegel» պարբերականը: «Դաշնային կառավարությունը տեղեկություն է ստացել, որ կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը, հավանական է, լսվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»,-հայտարարել է Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը:
  • Գերի ընկած ռուս քաղաքացին խնդրում է օգնել իրեն

    Գերի ընկած ռուս քաղաքացին խնդրում է օգնել իրեն

    24.10.2013| 11:30
    Սիրիայի ապստամբները պատանդ են վերցրել մի ռուս քաղաքացու: Ինտերնետում ծայրահեղականները հրապարակել են մի տեսահոլովակ, որտեղ մի մարդ, ով ներկայանում է Սերգեյ Գորբունով անունով, խնդրում է իշխանություններին` փոխանակել իրեն ահաբեկիչներից մեկով: