Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • Լրագրողի հետ ճշմարտությունն է սպանվում

    Լրագրողի հետ ճշմարտությունն է սպանվում

    03.11.2013| 12:35
    Ֆրանսիական RFI ռադիոկայանի լրագրողներ Ժիսլեն Դյուպոնը և Կլոդ Վերլոնը առևանգվել և սպանվել են աֆրիկյան Մալի պետության հյուսիսում: Նրանք մեկնել էին լուսաբանելու իրավիճակը երկրի հյուսիսում, որը շարունակում է լարված մնալ նույնիսկ ամռանը Մալիում կայացած նախագահական ընտրություններից հետո:
  • Սկսվում է Մուհամեդ Մուրսիի դատավարությունը

    Սկսվում է Մուհամեդ Մուրսիի դատավարությունը

    02.11.2013| 22:36
    Նոյեմբերի 4-ին տեղի կունենա Եգիպտոսի պաշտոնանկված վարչապետ Մուհամեդ Մուրսիի դատավարությունը: 20000 ոստիկաններ և զինվորներ կպաշտպանեն դատարանի դահլիճը, քանի որ իսլամիստ ընդդիմադիրները զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրում:
  • ՄԱԿ-ի բարոյահոգեբանական գրոհը

    ՄԱԿ-ի բարոյահոգեբանական գրոհը

    02.11.2013| 22:34
    Գերմանիան և Բրազիլիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրել են բանաձև, որով արգելվում է ոչ իրավաչափ էլեկտրոնային լրտեսում, տվյալների հավաքում և անձնական կյանք ներխուժումներ կատարել: Կոնկրետ երկրներ չեն նշվել, սակայն ՄԱԿ-ի դիվանագետները համարում են, որ բանաձևն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, որի լրտեսական գործունությունից տուժել են առաջին հերթին այդ երկրների ղեկավարները:
  • Իվանիշվիլիին կփոխարինի նրա նախկին աշխատակիցը

    Իվանիշվիլիին կփոխարինի նրա նախկին աշխատակիցը

    02.11.2013| 22:32
    Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է, որ միաձայն որոշմամբ ապագա վարչապետի թեկնածու է հաստատվել ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
  • Գուլուզադեի պայծառատեսությունը

    Գուլուզադեի պայծառատեսությունը

    02.11.2013| 22:27
    Անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ռուզինսկու հարցազրույցին` 90-ականներին Հեյդար Ալիևի խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Վաֆա Գուլուզադեն գտնում է, որ այդ հայտարարությունը չպետք է մտահոգի Ադրբեջանին:
  • Սնոուդենը Ռուսաստանում կարող է հանդիպել ում հետ ցանկանա

    Սնոուդենը Ռուսաստանում կարող է հանդիպել ում հետ ցանկանա

    02.11.2013| 14:56
    ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ռուսական ԶԼՄ-ներին հայտարարել է, թե եվրոպական ԶԼՄ-ներում ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ հրապարակվող նյութերը Ռուսաստանից չեն տարածվում: Պեսկովն ասել է, թե ոչ ոք Ռուսաստանում ժամանակավոր ապաստան ստացած Էդվարդ Սնոուդենին չի թույլատրի խախտել Պուտինի պայմանը` դադարեցնել գործունեությունը ԱՄՆ-ի դեմ:
  • Միխալկովին դուր են գալիս գաղափարախոսությունն ու գրաքննությունը

    Միխալկովին դուր են գալիս գաղափարախոսությունն ու գրաքննությունը

    02.11.2013| 14:40
    Ըստ colta.ru-ի՝ Ռուսաստանի կինեմոտոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը հայտարարել է գաղափարոխոսության և գրաքննության օգուտների մասին և մեղադրել է ռուս լիբերալներին՝ երկխոսության մեջ անընդունակ գտնվելու համար:
  • Ժողովուրդը պետք է որոշի` Սահակաշվիլին ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ

    Ժողովուրդը պետք է որոշի` Սահակաշվիլին ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ

    02.11.2013| 11:36
    Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ժողովուրդը պետք է որոշի, թե արդյոք Միխայիլ Սահակաշվիլին որևէ ապագա ունի՞ երկրում, թե՞ ոչ: «Սահակաշվիլին քաղաքական դեմքերից մեկն է: Եթե նա ունի քաղաքական ապագա հայրենի երկրում, ապա դա պետք է որոշի ժողովուրդը: Անկեղծ ասած, ես, նայելով այս իրադրությանը, նայելով նրա քաղաքական անցյալին, իրական ժողովրդականություն չեմ տեսնում: Բայց, այդուամենայնիվ, դա որոշում է ժողովուրդը` իր ընտրություններով»,-նշել է Մարգվելաշվիլին:
  • Մեդվեդևը պատմել է, թե սոցիալական ցանցերն ինչ ազդեցություն են ունենում քաղաքականության վրա

    Մեդվեդևը պատմել է, թե սոցիալական ցանցերն ինչ ազդեցություն են ունենում քաղաքականության վրա

    01.11.2013| 17:19
    Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ քաղաքական կյանքում սոցիալական ցանցերը մեծ ազդեցություն ունեն: Երիտասարդ նորարարները ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրանից հարցրել են, թե ինչն է այս փոփոխվող աշխարհում առավել ազդեցիկ` հասարակական գործունեությո՞ւնը, թե՞ տեխնոլոգիաները, Մեդվեդևը պատասխանել է, որ` թե մեկը, թե մյուսը, նրանք երկուսն էլ հավասարապես ազդում են:
  • Լեպսն անհեթեթ է համարում ամերիկացիների մեղադրանքները

    Լեպսն անհեթեթ է համարում ամերիկացիների մեղադրանքները

    01.11.2013| 13:40
    «Ինձ համար այս պատմությունը անհեթեթ է, զառանցական և, իհարկե, անսպասելի: Ես օրինապահ քաղաքացի եմ: Եթե ԱՄՆ ֆիննախարարության ղեկավարությունը կարծում է, որ ես հանցագործ եմ, թող Ֆրանկ Սինատրային հողից հանի և բանտ նստեցնի: Դա այնքան անհեթեթ է, ինչպես անհեթեթ է մեղադրանքը իմ դեմ»,- ասել է Գրիգորի Լեպսը Իրկուտսկ քաղաքում ունեցած համերգից հետո: Վերջինս նշել է, որ տեղյակ չէ, թե ինչ պատժամիջոցներ են իրեն սպառնում, սակայն. «Եթե արգելեն իմ մուտքը ԱՄՆ, ինչ արած, Ամերիկան հրաշալի երկիր է, բայց ես կդիմանամ: Հուսով եմ, որոշ ժամանակ հետո ինձ հետ կապված բոլոր հարցերը կհանվեն»: