ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 
  • Ամենառազմականացված երկիրը Իսրայելն է

    Ամենառազմականացված երկիրը Իսրայելն է

    09.11.2013| 17:39
    Ռազմաքաղաքական հետազոտություններով զբաղվող Բոննի Կոնվերսիայի Միջազգային կենտրոնը հրապարակել է Ռազմականացման 2013 թվականի ինդեքսը` աշխարհի 149 երկրների համար, որը արտահայտում է 2012 թվականի իրադրությունը: Հայաստանը և Ադրբեջանը հայտնվել են ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում. Հայաստանը 4-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը` 8-րդ: Զեկույցի հեղինակները նշում են, որ այս տարվանից իրենց հասանելի է նաև Հայաստանում պահեստազորայինների թվի մասին տեղեկությունը, և, նոր տվյալները հաշվի առնելով, իրենք վերահաշվարկել են նախորդ երկու տասնամյակում Հայաստանի ունեցած միավորները, ինչի հետևանքով Հայաստանի դիրքը զեկույցում զգալիորեն բարձրացել է:
  • Ռուսաստանը լուծում է դրախտի հայերով բնակեցման խնդիրը

    Ռուսաստանը լուծում է դրախտի հայերով բնակեցման խնդիրը

    09.11.2013| 17:36
    Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նորից է կրկնել իր հայտնի ասույթը` Հայաստանի դժոխք գնալու վերաբերյալ: Նա պնդում է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, կգնա դեպի դժոխք:
  • Օբաման պատմական շանս է գտել

    Օբաման պատմական շանս է գտել

    09.11.2013| 17:30
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` երրորդ անգամ ընտրվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն անդրադառնալով` ԱՄՆ-ը նախագահը նշել է. «Մենք պատրաստ ենք մնում համագործակցել ձեզ հետ՝ օգտագործելու համար պատմական շանսը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների ճանապարհով, և մենք ողջունում ենք այս ամսվա վերջին հանդիպելու Ձեր և նախագահ Սարգսյանի կայացրած որոշումը»:
  • Եվրոդատարանը քննադատել է Մարդու իրավունքների խախտումը

    Եվրոդատարանը քննադատել է Մարդու իրավունքների խախտումը

    09.11.2013| 11:41
    Եվրոպական դատարանը որոշում է կայացրել, որ աֆրիկյան երկրների սեռական փոքրամասնությունները, ովքեր ազատության իրական կորստի ռիսկին են ենթարկվում իրենց երկրներում, իրավունք ունեն ապաստան խնդրել ԵՄ երկրներից: Եվրոդատարանի այս որոշման պատճառ է դարձել Նիդեռլանդների իշխանությունների կողմից աֆրիկյան երեք երկրներից` Սիերա-Լեոնեից, Սենեգալից և Ուգանդայից երեք տղամարդկանց ապաստանի մերժումը, ում ապաստանի խնդրանքը հիմնված էր սեռական կողմնորոշմամբ:
  • Լամբերտո Զանիերը նորից լավատես է

    Լամբերտո Զանիերը նորից լավատես է

    09.11.2013| 11:38
    ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը գտնում է, որ սառեցված հակամարտությունների կարգավորման ասպարեզում դրական տեղաշարժեր են կատարվում: Նա կարևոր քայլ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումը:
  • Ճապոնիայում չի կարելի կայսերը դիմել

    Ճապոնիայում չի կարելի կայսերը դիմել

    09.11.2013| 11:36
    Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Տարո Յամամոտոն պատժվել է Ակիխիտո կայսերն անձնական դիմումի համար: Նոյեմբերի 8-ին խորհրդարանը արգելել է մեղավոր պատգամավորին մասնակցել կայսերական ընտանիքին առնչվող արարողություններին ու միջոցառումներին: Տարո Յամամոտոն ասել է, որ ցանկացել է կայսերը տեղեկացնել, թե ինչ ներգործություն է ունեցել Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարը ճապոնացի երեխաների առողջության վրա և ինչ պայմաններում են աշխատում վթարի հետևանքները վերացնողները:
  • Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի

    Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի

    09.11.2013| 11:32
    Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, թե Անկարան պատրաստվում է բացել սահմանը Հայաստանի հետ և փորձում է Ադրբեջանի համաձայնությունը ձեռք բերել։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Լևենթ Գյումրուքչուն ասել է. «Թուրքիան ցանկանում է Կովկասում խաղաղության հաստատում։ Մեր երկիրը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի օկուպացումը դադարեցնելուն զուգահեռ քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Թուրքիան դրական կարձագանքի ցանկացած քայլի, որը կօժանդակի տարածաշրջանում առաջընթացին»,-ասել է նա։
  • Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    Ի՞նչ է ասելու Ֆրանցիսկոսը Պուտինին

    08.11.2013| 12:35
    Վատիկանի մամլո ծառայությունը հաղորդել է, որ նոյեմբերի 25-ին նախատեսվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
  • Յասեր Արաֆաթին թունավորել են

    Յասեր Արաֆաթին թունավորել են

    08.11.2013| 12:33
    Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթը, հնարավոր է, մահացել է ռադիոկատիվ պոլոնիումով թունավորումից, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը` վկայակոչելով շվեյցարացի փորձագետների եզրահանգումները:
  • Դժբախտություն տեղի չի ունենա

    Դժբախտություն տեղի չի ունենա

    08.11.2013| 12:32
    Ժնևում սկսվել է բանակցությունների հերթական փուլը Մեծ վեցնյակի երկրների և Իրանի միջև: Մեծ վեցնյակի պատվիրակությունը գլխավորում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը: Իրանական կողմից բանակցությունները վարում է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նա հայտարարել է, որ եթե իր երկրի միջուկային ծրագրի շուրջ ընթացող այս բանակցությունների արդյունքում փոխհամաձայնության չգան, դժբախտություն տեղի չի ունենա: Պաշտոնական Թեհրանը շարունակում է հայտարարել, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի: