16.11.2013|
11:56
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ասել է. «Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ», այդուհանդերձ, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»: