ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 
  • Կիևում այսօր տեղի կունենա երկու հանրահավաք

    Կիևում այսօր տեղի կունենա երկու հանրահավաք

    24.11.2013| 14:42
    Ուկրաինայի Գերագույն ռադայի հայզգի պատգամավոր Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին որոշվում է շատ բան շատ տարիների համար: Եվ դա կախված է ինձնից, քեզնից, մեզնից յուրաքանչյուրից»: Ավակովը ուկրաինացիներին կոչ է անում թողնել տաք թեյն ու համակարգիչը և դուրս գալ հրապարակ, եթե նրանք ցանկանում են բարձրացնել իրենց կյանքի որակը, եթե ուզում են, որ իրենց երեխաները «ապրեն երջանիկ, ազատ երկրում»:
  • Իրան-«վեցնյակ» համաձայնագիրն արդեն կայացած փաստ է

    Իրան-«վեցնյակ» համաձայնագիրն արդեն կայացած փաստ է

    24.11.2013| 14:32
    Իրանը և «վեցնյակը» վերջապես համաձայնության են եկել, որով Իրանը պարտավորվել է կես տարվա ընթացքում սառեցնել ուրանի հարստացման ծրագիրը և ոչնչացնել հարստացված ուրանի պաշարները մինչև 20 տոկոսով: Ըստ համաձայնագրի, Իրանը իր միջուկային օբյեկտների դռները կբացի միջազգային տեսուչների համար, մասնավորապես կավելանա ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությունը:
  • Իրանի հետ բանակցությունները վերջնական փուլում են

    Իրանի հետ բանակցությունները վերջնական փուլում են

    23.11.2013| 14:20
    Ժնևում այսօր կշարունակվի Իրան -«վեցնյակ» բանակցությունների երկրորդ փուլի ընդհատված հանդիպումը: Ըստ բանակցությունների վերաբերյալ մինչ այս հնչած կարծիքների, դրանք արդեն վճռական փուլ են մտել և հնարավոր է, ի վերջո, համաձայնագիր ստորագրվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ:
  • Կիևը ներքին և արտաքին ճնշումների տակ է հայտնվել

    Կիևը ներքին և արտաքին ճնշումների տակ է հայտնվել

    23.11.2013| 14:14
    Ուկրաինայի շուրջ և ներսում կրքերը թեժանում են, իսկ Ռուսաստանի ծպտունը չի լսվում` այն պարագայում, երբ եվրաինտերգման բանակցությունների կասեցման վերաբերյալ Ուկրաինայի կառավարության որոշումն ամենաուղիղ կապն ունի ռուսական տնտեսական ճնշումների հետ:
  • ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

    23.11.2013| 13:47
    Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղված աշխատանքների դադարեցումը բացատրում է ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատացմամբ եւ արդյունաբերության անկմամբ:
  • Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    Եվրամիությունը գերադասում է դադար վերցնել

    23.11.2013| 13:45
    Եվրամիությունում չեն մեկնաբանում Ուկրաինայի որոշումը: Եվրախորհրդարանի առաքելության ղեկավար Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվանևսկին հրաժարվել է մեկնաբանություն տալ, ԵՄ ընդլայնման եւ հարեւանության հարցերով գերագույն հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չեղյալ է հայտարարել այցն Ուկրաինա, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Կիեւի որոշումը կապված է Կրեմլի ճնշման հետ: Այս մասին նա գրել է Թվիթերի իր էջում:
  • Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    Կան քայլեր, որոնք կարող են համատեղ արվել

    23.11.2013| 13:42
    «Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են` առանց մեր անմիջական մասնակցության»` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ: Նա հույս է հայտնել, որ Պետերբուրգյան հանդիպումը կնպաստի այդ գործընթացին:
  • Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    Ընդդիմությունը պայքարը տեղափոխում է Մայդան և պահանջում է նախագահի հրաժարականը

    23.11.2013| 13:40
    Ուկրաինայի ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է անում նոյեմբերի 24-ին հավաքվել Մայդանում հանրահավաքի` ընդդեմ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը չստորագրելու որոշման: Ընդդիմադիրները վարչապետ Նիկոլայ Ազարովին մեղադրել են պետական հանցագործության մեջ եւ պահանջել խորհրդարանում բացատրություններ տալ:
  • Կվասնևսկին ավարտում է առաքելությունը

    Կվասնևսկին ավարտում է առաքելությունը

    23.11.2013| 13:38
    Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին Եվրախորհրդարանին զեկույց կներկայացնի իր առաքելության ավարտի վերաբերյալ` նա ղեկավարում է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը Ուկրաինայի հարցով:
  • Պուտինյան նախանձախնդրություն

    Պուտինյան նախանձախնդրություն

    22.11.2013| 17:52
    Մինչ հայ հանրությունը սոցիալական ցանցերում այս օրերին զբաղված է իր բողոքն արտահայտելով Հայաստանում ռուսաց լեզվին բարձր կարգավաիճակ տալու դեմ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեփական լեզվի ու գրականության նկատմամբ անթաքույց նախանձախնդրությունն արտահայտում է նաև իր հայրենի երկրում: