ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 
  • Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    Մալթան հրաժարվել է ընդունել Յանուկովիչին

    07.12.2013| 13:26
    Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը նախապես ծրագրված պաշտոնական այցով Մալթա չի մեկնի: Յանուկովիչի պաշտոնական կայքը երեկ հայտարարություն է տարածել, թե նա իր այցելությունը հետաձգում է` կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ: Իրականում սակայն, ըստ արտասահմանյան ԶԼՄ-ների, դեկտեմբերի 5-ին Մալթայի կառավարությունը Ուկրաինային հայտնել է, որ չի կարող Յանուկովիչին ընդունել պատշաճ արարողակարգով, ինչպես Մալթան ընդունում է որևէ երկրի նախագահի կամ բարձր պաշտոնյայի:
  • Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    Արմեն Աշոտյանը հանդիպել է Բրատիսլավայի քաղաքապետի հետ

    06.12.2013| 23:54
    ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հանդիպում է ունեցել քաղաքապետ Միլան Ստաշնիկի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ տարիներ առաջ ինքը ևս ղեկավարել է Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը և քաջ տեղյակ է կրթության ոլորտի խնդիրների բարդությանն ու ու պատասխանատվությանը: Քաղաքապետը ներկայացրել է Բրատիսլավայի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների հետ կապված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկած քայլերը:
  • Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    Մեծ Բրիտանիայում սպառնացող ջրհեղեղի պատճառով 10 հազար մարդ է տարհանվել

    06.12.2013| 23:51
    Շուրջ 10 հազար մարդ է տարհանվել Մեծ Բրիտանիայում` սպառնացող ջրհեղեղի պատճառով: <<Տարերային աղետի սպառնալիքի պատճառով իրենց բնակավայրերը լքել են հարյուրավոր ընտանիքներ>>,-այս մասին հաղորդել է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության աշխատակցուհի Մառլետ Էլվորտը` նշելով, որ նման մակընթացություններ վերջին 60 տարում տեղի չեն ունեցել: Մարդկանց տարհանման աշխատանքները սկսվել են երեկ գիշերվանից և մինչև առավոտ նրանց թիվը կազմել է 10 հազար: Էլվորտի փոխանցմամբ, շուրջ 2 հազար տուն ներկայումս գտնվում է հեղեղման գոտում, տասնյակ հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության:
  • Չի բացառվում Ահմեդ Դավուդօղլի-Էդուարդ Նալբանդյան առանձնազրույցը

    Չի բացառվում Ահմեդ Դավուդօղլի-Էդուարդ Նալբանդյան առանձնազրույցը

    06.12.2013| 23:41
    Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլին դեկտեմբերին Երևան այցելելու վերաբերյալ վերջնական որոշում կայացրել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և բանակցությունների դրական ընթացքից հետո` տեղեկացնում է թուրքական Zaman թերթը։
  • Գործընթացը շատ է ձգձգվել

    Գործընթացը շատ է ձգձգվել

    06.12.2013| 23:39
    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների Կիևյան հանդիպման ավարտին Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ- ի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը, հաղորդել են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:
  • Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    Սոս Գիմիշյանը հիասթափված է Եվրոպայից

    06.12.2013| 17:26
    «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ հիասթափված է Եվրոպայից և կարծում է, որ ՀՀ իշխանությունների՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին որոշումը չարիքի փոքրագույնն էր:
  • Ինչո՞ւ է լռում իշխանությունը

    Ինչո՞ւ է լռում իշխանությունը

    06.12.2013| 17:20
    Այսօր Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին ակնարկել է, թե Իրանը Հայաստանին կարող է շատ ավելի էժան գազ վաճառել, քան ռուսական գազն է:
  • Յանուկովիչը` մի նոր Ստալին

    Յանուկովիչը` մի նոր Ստալին

    06.12.2013| 11:50
    ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որն ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն է, ժողովրդին կոչ է արել պայքարել մինչև վերջ և հասնել իշխանափոխության: Տիմոշենկոյի խոսքով՝ նախագահ Վիկտոր Յանուկովիչը թքած ունի բոլորի վրա և իշխանությունը պահելու համար ունակ է ամեն ինչի:
  • 2013-ի վերջին այցը տարածաշրջան

    2013-ի վերջին այցը տարածաշրջան

    06.12.2013| 11:43
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի կեսերին:
  • ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարները Կիևում

    06.12.2013| 11:40
    Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը: Իր ելույթում նա ասել է. «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը Վրաստանի և Մոլդովայի բնակչությանն օգնելու համար»: Նուլանդը ուշադրություն է հրավիրել նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակին և ասել է, որ ԵԱՀԿ-ն պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև երկխոսության վերականգնմանը: