2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

...ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ԲԱՆԱՎՈՐ, ԱՆԿԱՍԵԼԻ ՍՈՒՐԸ ԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ` ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՅՑ

...ՈՐՊԵՍԶԻ ԱՅԴ ԲԱՆԱՎՈՐ, ԱՆԿԱՍԵԼԻ ՍՈՒՐԸ ԳՈՐԾԻ ՆԱԵՎ ՄԵԶ ՀԱՄԱՐ` ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆՅԱՅՑ
26.11.2010 | 00:00

Երբ մենք հավատացինք Քրիստոսին, քարոզությամբ հավատացինք: Ինչպես Աստծո խոսքն է հավաստում, թե Հավատն Աստծո խոսքը լսելուց է առաջանում: Այսինքն, եթե ուզում ենք հավատալ կամ հավատի մեջ խորանալ, ապա հարկ է մեզ քարոզություններ լսել և հաճախակի Ավետարանը հասկանալով ընթերցել ու վերընթերցել, որովհետև շատ բաներ մեր վերընթերցումների ժամանակ են դառնում ըմբռնելի և հասանելի մեր մտքին ու սրտին: Այսինքն, եթե անխարդավ այդ խոսքերը չլսեինք, չկարդայինք, ճշմարտությունը մեր չափով չէինք գտնի կամ նրան առավել ևս չէինք մոտենա: Սա էլ նշանակում է, որ կարող ենք մոլորվել, եթե անխարդավ այդ խոսքերը խարդավով, ավազ ու քար խառնելով ներկայացնեն մեզ, կամ եթե դրդեն մեզ գրվածը շեղամիտ ընթերցել` ամբողջից տարանջատ:
Եթե հավատանք, որ քրիստոնեությամբ մեր գտած երանելի բաներին նախանձողը` չարը, խարդավողը չկա, ապա կարող ենք մոլորվել, խաբվել պատրանքներով, հրապուրանքներով, ընկնել նրա հյուսած նենգ ու բազմազան որոգայթները, որտեղ գթություն ամենևին չկա: Իսկ որտեղ գթություն չկա, այնտեղ բացակա է Աստված: Խնդիրը մեր անմարդկային ցանկություններն են, եթե դրանք ունենք Աստծո սահմանած վարք ու կարգից դուրս, ապա մեր ցանկությունները գրգռելով է չարը մեզ խաբում: Այսինքն, մեր ցանկություններին հաղթելը չարին հաղթել է նշանակում: Մեղավոր մարդիկս (ասում է Գրիգոր Նարեկացին) դա միայն Քրիստոսի օգնությամբ կարող ենք իրականացնել` խոստովանելով մեր տկարությունները Նրան, որովհետև եթե հիվանդը շարունակ գլուխ գովի, թե առողջ է, բժիշկը նրան չի էլ քննի, որ դեղ տա ու բուժի: Նույնն է ուսուցանում մեզ և Սուրբ ավետարանը: Որովհետև չարն ինքը ոչ թե ինչ-որ զորություն ունի մեր հոգուն իշխելու, այլ մեզ մեր ցանկությունների միջոցով խաբելով, գցում է մեզ մեղքերի մեջ և ապա, անգամ մեզ ընձեռված շնորհներով է միմյանց դեմ հանում պատերազմելու. մեզ խաբելուց է սնվում նա, արդյունքում խաբված մարդիկ անգիտությամբ կործանում են իրենք իրենց և միմյանց համար դառնում տառապանք: Օրինակ, ընտանիքի, որով և ազգի քայքայման բազմաթիվ ծրագրեր են դրսից ներթափանցել Հայաստան և դրամաշնորհների առուծախ անելու քստմնելի խայծով ու խաբեությամբ, դրանցից ոմանք անվանվել են «ազգային ծրագրեր»: ՈՒրեմն, չարի զորությունն ի սկզբանե խաբելու և ստելու մեջ է, մնացած ավերմունքը խաբվածների միջոցով է կատարում, որպես ազգային ինքնաքանդում: Հիսուսն իրեն հալածող հրեաներին ասաց. «Դուք հոր կողմից սատանայից եք, որ սկզբից էլ ստախոս էր ու մարդասպան և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ սկզբից էլ ճշմարտություն չկար» (Ավետարան ըստ Հովհաննեսի):
Հաղթել մեր ցանկությունները, հասկանալ թե ինչն է մեղքն ու հետ քաշվել դրանից: Այդ բանի համար հարկ է, որ կարողանանք հանդիմանություն լսել, հանդիմանություն` մեր կործանարար սովորույթների մասին: Եվ հանդիմանությունն էլ Սուրբ Հոգուց պիտի լինի, որ հանդիմանելով` առաջնորդում է բժշկության, եթե ոչ, այսօր վայ-քարոզիչներ կան, ովքեր դահճի նման են քարոզում, ներման տակ գտնվող մեղքերն էլ մահապատժի դատելու խստությամբ, որից հետո, թվում է, լսողը կամ խարակիրի պիտի անի, կամ փախչի իր հայրենի երկրից, երբ նույն դատողն իր մեղքերն իսկ չի էլ ճանաչում, որ ապաշխարի, բայց հանգիստ որոգայթում է Աստծո սուրբ Անունը դրոշմած: Մարդկանց մի մասը, ցավոք, Ավետարանը չի բացում կարդալու, և ինքնաբավ ասում է. «Մեր ունեցած շնորհը, տաղանդը, հանճարը մեզ բավարար են»: Ասում են, բայց շատ կարևոր հարցերում սակավամիտ են մնում կամ անտարբեր, թե` մե՛զ ինչ: Սա նման է ձմեռ ժամանակ մի վառարանի, որ հազիվ ինքն իրեն է տաքացնում, թեպետ սենյակը տաքացնելու համար է ստեղծվել ու տեղադրվել: Եվ չնայած սենյակի տերը մրսում է, սակայն ծուլանում է վառարանի մեջ փայտ ավելացնել: Իսկ Ավետարան չեն կարդում, որովհետև Ավետարանը հանդիմանում է մարդու մեղքերը, իսկ իրենք չեն սիրում իրենց ներքին խավարի դեմ հանդիմանանք լսել, խոնարհվել Աստծուն, լուսավորվել ճշմարտության բանական լույսով և շնորհներով առավելանալ, որ Աստված տալիս է յուրաքանչյուր դարձ ապրող մեղավորի: Այլ հաճախ սովորույթ են դարձնում իրենք մեղքի մեջ, սակայն թեթև վարքով անցկացնել իրենց առօրյան, հավելյալ` այլոց հավատն էլ ծաղրելով ու այլոց ապաշխարանքը դատելով: Իրենց սրտերի դռները լուրջ արժեքների հանդեպ մեծ մասամբ փակ է կամ կիսով է բաց: Որովհետև նա, ով կարծում է, թե չարը չկա, արդեն իսկ անզգույշ է, արդեն իսկ ինքն իրեն է խաբում և արդեն անձնապաշտ լինելով` խաբված` միանում է չարին ու թշնամի է դառնում, հակառակորդ ճշմարտությանը, սրբությանը և սիրուն: Եվ փոխանակ ապաշխարելու, դառնում է պատերազմող այն ամենին, որ իր հեշտությամբ ապրելուն դեմ լինի: Իսկ քրիստոնյային հարկավոր չէ անզգույշ լինել և անգամ մեծ ամոթ են մեզ մեր անզգուշությունները, որովհետև մեր աջ ու ձախ խաբվելը խոսում է մեր հոգևոր իմացություններից, լուսավորվածությունից դեռ հեռու լինելու մասին:
ՈՒստի քրիստոնեական հաղթանակն այն է, որ քո տաղանդը ջանաս երբևէ չծառայեցնել ստախոսությանը, հեշտ ապրելը որոնելուն, որ մարդուն կործանման է տանում, և չթողնես քեզ խաբեն ու մոլորեցնեն, որ քեզ իրենց կեղծ բարերարություններով ոչխարի պես չմորթեն, որպես իրենց քավություն, քո միամտության ձեռքով, քո միջոցով չկործանեն քեզ իսկ կամ առհավետ հոգևոր հաշմ չդարձնեն` մոլորեցման ճարպիկ որոգայթահարումներով ու խայծերով: Փոքր շնորհի տեր լինելով, միշտ որոգայթ դնելու սովոր միջակության այս տեսակի համար այն, ինչ իր տհասությանը հասու չէ, արժեք չէ, որովհետև ջանում է առանց ապաշխարությունների տիրանալ երկնքի գանձերին կամ կեղծ ու ձևական ապաշխարությունների նշաններ գործելով, որից քաջալերվում է ավելի, այլոց էլ իր հետ մորթման ներքաշելու գայթակղությամբ: Եվ ինչ իր մտահորիզոնից դուրս է` լուրջ ու կատարյալ արժեք լինելու պատճառով, համարում է կորած բան ո՛չ թե իրեն, ո՛չ թե իր աստվածամերժությունը, և օրվա կեսն այլոց հետևից ընկնելով է ապրում` նրանց ապականելու, կամ օղու հետ, բարկությունն ու դատաստան տեսնելու խոսքը` կոկորդին: Իսկ ինչ ակնհայտ Աստծով է լինում և աղոթքի ներազդով, համարում է պատահականություն, կամ այդ ապաշխարողին որսալու առիթ: Հնարավորը անհնարին է դատում, արժեքները գալիս-անցնում են կողքից, բայց ինքն իր թեթևամիտ վարքի հեշտանքին տրված, ոչ մեկի մեջ լրջորեն չի մտնում կամ շտապում է մերժել, իսկ իրենից պակաս մեղքեր ունեցողներին դատելիս դառնում է ոգի պատառող առյուծ` մարդ զոհագործելու քստմնելի կռապաշտությամբ, և այդ ամենը ներկայացնելով որպես քրիստոնեություն, անբեկանելի:
Մեր մեջ գտնվող նման տխեղծ ու ստոր այդ վայ-քարոզիչներին դրսից էլ ավելացել են այլ գայթակղություններ, օրինակ, նեռականները «Դա Վինչիի ծածկագիրը» գրքով և ֆիլմով մի նոր մեծ մոլորեցման են աշխարհը դրդում: Դրանց մեջ խաբեությունն ու պատրանքն այնքան ճարպկորեն են մտածված, որ մի քանի քիչ թե շատ հավատ ունեցողներ, որոնք մինչ այդ Աստծո մասին մի քանի խոսք լսելիս անգամ ուրախանում էին, օրհնում քեզ, որ այդ խոսքերն ասացիր, արդեն որպես նոր դավանանք ու նոր վարդապետություն են հավատում ու ընդունում, այժմ արդեն` սարքովի սուտը` ԱստվածՈրդուն իսկ մարդկային կրքեր վերագրելով, թե իբր Տերն ամուսնացել է Մարիամ Մագդաղինացու հետ, ապա, իբրև թե` չի՛ խաչվել մեր մեղքերի համար, այլ երեխաներ ունենալով` ծերությունից մեռել է, թաղվել: Նույնպիսի գայթակղություն է և սոցքարտային 666-ը, որ դրամի բլիթների տեսքով հրապուրելով` կերցնում են մեր փոքր ժողովրդին:
Սուրբ Գիրքը մեզնից ոչինչ ծածուկ չի պահել, որպեսզի նախապես, ինչ պետք է մեզ` իմանանք, ստախոսների բերած մահվան ու հոգի կորցնելու որոգայթը չընկնենք: Եվ քրիստոնեությամբ մեր գտած երանելի բաներից չհեռանանք: Օրինակ, սուրբ Գրքից գիտենք, որ վերջին օրերին սուտ Քրիստոս պիտի քարոզվի մարդկությանը: Դիտմամբ պիտի այդպես անեն, ոչ թե անգիտությամբ, այլ նախապես իմանալով, որ ստում են, և սոցիալական ճգնաժամերով ու նեղություններով մեր ուշադրությունները շեղելով պիտի անեն, որ իրենց չար որսի մեջ հաջողեն:
Ինչո՞ւ են այդպես անում: Որովհետև նյութաշխարհը սիրեցին, քան Հոգին ու հոգևորը, մահն ու չարությունը սիրեցին, ոչ թե ակնածանքն Աստծո, այլանդակությունը սիրեցին, ոչ թե ապաշխարանքը:
Եվ հայտնի է, որ աշխարհի գլոբալացումը կատարվում է աշխարհը որպես նյութական տիրույթ բռնատիրելու համար, իսկ յուրաքանչյուր բռնատիրոջ առաջին արգելողը ճշմարտությունն է:
Իսկ ճշմարտությունը, քանի որ Քրիստոսով է մարդկությունը, ապա նյութապաշտների պատերազմը Քրիստոսին աղավաղված ներկայացնելու մեջ է, հրապուրելով այդ աղավաղվածությանը արվեստի ու գրականության միջոցով, ինքնամեծարության խայծով, որով կույրերը սիրում են առաջնորդ երևալ ու սակավամիտ մարդկանց որսվածներից փառաբանվել, մարդասիրության անվան տակ` նեռական, հակամարդասիրական, նման այլ եղծ ու անբարո քայլեր գործադրելու ծրագրերով:
ՈՒշադիր լինելու համար կրկնենք դարերով հայտնի այն իսկությունը, որ չարի ամբողջ զորությունը մեզ խաբելու, մեր իսկ զորությամբ մեզ սպանելու, փչացնելու, հաշմելու մեջ է:
Եվ նորօրյա բռնատերերը, բնական է, Քրիստոսին ու Նրա Ավետարանը պիտի իրենց դեմ արգելում դիտեին, որովհետև Քրիստոսը նրանց համար ասաց. «Դուք Աբրահամի որդիները չեք, այլ ձեր հայրը սատանան է, որ սկզբից էլ ստախոս էր ու մարդասպան»: Ահա այդ պատճառով էլ պիտի այսօրվա նույն մոլագարները ձգտեն Աստծո եկեղեցին սուտ մշակույթով լցնել, իրենց փոխած սուտ օրենքներով ապականել` փորձության ու փորձանքի մեջ դնելով ամեն բան: Եվ այդպես, ըստ սատանայի ծրագրերի և քրիստոնյաներիս խաբվել-տեղի տալու, մեր ունեցած մաքուր հավատի ոսկին չպահպանելու, հոգով չպայքարելու հետևանքն այն է լինելու, որ նեռի որդիներին հաջողվելու է մոլորեցնել մարդկության մեծ մասին և ի վերջո մտնել եկեղեցի, նստել Հռոմի պապի փոխարեն` մինչ այդ բոլոր եկեղեցիներն ու բոլոր կրոնները ենթակա դարձնելով իրեն: Այսօր այդ գործընթացն արդեն նեռականները ողջ աշխարհով մեկ են կատարում: Եվ երանելի է այն ազգի եկեղեցին, որը տեղի չտա ստախոսի ու մարդասպանի ավետարանական աղավաղումներին, որոնցով ճակատագրեր են խեղաթյուրվում կամ պղծվում, այն էլ` Աստծո անունով կամ նրանց գործակցող սակավամիտ մարդկանց կողմից` Աստծո խոսքից` ի վնաս այդ խոսքի` մեջբերումներով ու «մեկնումներով»: Սակայն Տիրոջ Խոսքի հաղթանակը նաև բոլոր քրիստոնյաներիս ջանքերով պիտի կայանա: Որովհետև ով փորձությանն այսօր հաղթում է, վաղն ամաչելու բան չի ունենա: Որովհետև, ով փորձությանն այսօր հաղթում է, ո՛չ միայն իր համար է հաղթում, այլ նաև իր մերձավորներից շատերի, իր սուրբ հայրենիքի համար է նաև հաղթում ու հաղթանակ տոնում: Թեպետ այսօր Նեռի սուտ իմաստուններին հաջողվել է ստեղծել բոլոր կրոնների վրա իշխող համաշխարհային կենտրոն, սակայն Աստվածաշունչն այս ամենի մասին նախապես զգուշացնելով` մեզ պատմում է, որ մեզ վրա բամբասանքով ու ստով եկած Նեռն ահեղորեն էլ պիտի պարտվի իր ժամանակին: Քրիստոսի խոստման խոսք, որ մշտապես, ամեն օր ու ժամ պիտի քաջալերի և արթուն պահի մեզ: Բնականաբար, Նեռի կամքը կատարողները, խաբվածները ևս ընկնելու են չար պատիժների, նաև մեծ ամոթների ու խայտառակությունների մեջ, եթե իմաստություն չունենան օր առաջ, չուշացած դարձ ապրել ամենայնի կենդանի Աստծո առաջ:
ՈՒրեմն, հարկ է մեզ նախ և առաջ չխաբվե՛լ: Չմոլորվե՛լ:
Չարն էլ է քարոզությամբ մոլորեցնում, ջանում ամեն ինչ անել, որ Քրիստոսին լիարժեք չհավատանք: Իսկ որպեսզի մենք Քրիստոսին չհավատանք, ճշմարիտ Քրիստոսի փոխարեն քարոզում է սուտ քրիստոսի, արատավոր մարդկային կրքերին ենթակա մարդու: Իսկ արատավոր կրքերին ենթակա մարդը, բնական է, ոչ կարող է մեղավորին քավություն լինել, ոչ մեղքերի թողություն տալ, ո՛չ փրկել, ոչ արժանացնել մեզ հավիտենական կյանքի և ապաշխարության: Նույն այդ նեռական նախօրոք կազմած ծրագրով կաթոլիկ եկեղեցում առաջացավ մանկապիղծ քահանաների մի մեծ բանակ, և միայն դրանց հայտնի եղածների թիվն արդեն 1200-ի է Իսպանիայում հասնում:
Ինչի՞ նման էր Հռոմի պապի Իսպանիա այցելության ժամանակ հավատացյալներից ներողություն խնդրելն իր մանկապիղծ քահանաների համար: Ըստ Գոշի «Դատաստանագրքի», պապը, իր պիղծ քահանաներին խրատելու (խրատը, ըստ «Դատաստանագրքի» նաև մարմնի որոշակի անդամների հատում է նշանակում) կամ դատաստանի մեջ դնելու փոխարեն, ներում է շնորհել մանկապիղծներին, այդպես շարժելով հավատացյալ ժողովրդի արդար զայրույթը, այդպիսով նսեմացնելով ու ոտքի տակ դնելով իր պապական արդարադատությունն ու քրիստոնեական անխարդավ վեհությունը: Մի բան, որ խոսում է նեռի ու նեռերի չարությանը խաբվել սիրող սրտով նայելու ու նրանց կողմից քրիստոնյա հոտերին բարոյական ակնհայտ հոգևոր ու մարմնավոր ջարդերին մատնելու մասին:
Այսինքն` ով խաբվեց, կորցնում է մեծապես:
«Դա Վինչիի ծածկագիրը» գիրքը և ֆիլմը` Նեռի, այսինքն` չարի, դեպի սնահավատություն կամ անհավատություն տանող այդ քարոզներից են, որ կատարում են անկումայինի իջեցրած մշակույթի ձեռքով:
Մշակույթը, ինչպես գիտենք, շնորհով է կայանում, իսկ շնորհը, ինչպես գիտենք, Աստծուց է: Սակայն Սատանան, որ մոլորեցնող վարպետ է անվանվում, դրամով ծախվող շնորհակիր մարդկանց միջոցով ստեղծել է «արատավոր քրիստոսի», «սուտ քրիստոսի» կերպար: Մեր իմաստուններից Նժդեհն ասում է. «Ստելը ճշմարտությանը հայհոյել է նշանակում»: Բնականաբար, Աստծո վարքը ստելը առավել մեծ հայհոյություն է, որ անում են հակաքրիստոնյաները կամ ընկած հրեշտակների պես պիղծ ու որովայնամոլ մարդիկ:
Իսկ ո՞րն է մեր քրիստոնյա լինելու իմաստությունը, Աստվածապաշտությունը, որ գնանք ֆիլմին մշակույթի միջոցով տեսնենք, թե Նեռն ինչպես է մեր Աստծուն հայհոյո՞ւմ: Մենք Աստծուն Հայր ենք ասում: Իսկ ո՞վ է խելամիտ այն մարդը, որ ասի, թե` գնամ տեսնեմ, ինչպես են իմ ծնողին ֆիլմով կամ գրքով ստում կամ հայհոյո՞ւմ, կամ ծաղրո՞ւմ: Ես էլ իմ հորը նրանց նման սովորեմ ստե՞լ և հայհոյե՞լ: Նման պատմական մի մարդ կար` Քամ անունով, և նրա հայրն իրեն ծաղրող այդ որդուն ու նրա սերունդներին անիծեց: Սուտն ու հայհոյանքը, թեկուզ և մշակույթի լեզվով, իրենց բնույթը չեն փոխում: Եվ անեծքի են արժանի:
Հիշենք` երբ հսկայակազմ ահռելի Գողիաթը հայհոյում էր Արարիչ Աստծուն, մանուկ ու բոկոտն Դավիթը ելավ նրա դեմ և պարսատիկի մի քարով գետին գլորեց այդ գարշ հսկային, ապա նրա վախճանը բերեց:
Նույն Դավթի զորությունը ննջում է յուրաքանչյուր քրիստոնյայիս մեջ, եթե ի սրտե ենք հավատարիմ մեր անխաբ Աստծուն:
Նույն հսկա Գողիաթն է այսօր, արդեն որպես Նեռ եկած, որ մշակույթի միջոցով և բազմաթիվ ապականիչ ծրագրերով, լկտիասերներին, մեղսասերներին, որովայնամոլներին, ագահներին, շահի համար կուրացածներին իր զորքը դարձրած, ստում է մեր Աստծո Որդու վարքը և հայհոյում, այսինքն` ստում ճշմարտությունը:
Հայկ Նահապետն ու մանուկ Դավիթը պիտի լինեն մեզ օրինակ` մեր Աստծուն հայհոյողներին ի պատասխան: Այսինքն` տեղին և ժամանակին հարկ է մեզ Ավետարանի կենդանի խոսք գործադրել, ապաշխարությամբ հավատարիմ մնալով գրված Ավետարանին և նեռականների սուտը մշտապես ի հայտ անելով ու չլռելով, դրանց տուրք չտալով:
Այդ հաղթող զորությանն է կոչում մեզ կենդանի Քրիստոս, ում անվամբ մկրտվեցինք և ում անարատ արյան արդարությամբ արդարացանք:
Եվ նախապես հայտնի է, որ աշխարհն ապականություններով անապատ դարձնող սատանային Քրիստոս է հաղթելու, ուրախանալով յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որը նույնպես փորձությունների մեջ հաղթող հանդիսանա` հավատարմելով Քրիստոսին: Այդ ևս պիտի ամեն ժամ քաջալերանք լինի մեզ` ավելի ամուր հենվելու մեր հավատին, հենվելով նույն մանկական անխաբությամբ, ինչպես մշակության մեր հսկա հայրերը հենվեցին:
Հայտնության Գիրքը վկայում է, որ մեր Տիրոջ բերանից ելնելու է երկսայրի սուր (որ հասկանում ենք նաև` Ճշմարտության խոսք) և սպանելու իր բոլոր, այսինքն` քրիստոնյաներիս հակառակորդներին:
Այդ սուրը ննջած է քո իսկ Ավետարան գրքի օրինակում էլ: Պիտի ամեն օր ու ամեն ժամ հոգով հաղորդվենք Աստծո ավետարանական ճշմարտություններին և աղոթքների ողորմածություններով հարստանանք, որպեսզի այդ բանավոր, անկասելի սուրը գործի նաև մեզ համար` հանուն մեր ժողովրդի և հանուն հայրենյայց:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ