Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
30.03.2010 | 00:00

թե վարչապետ դառնալու, իսկ հետո նաև նախագահի աթոռը «իրենով անելու» մարմաջն այնքան է կուրացրել Ռոբերտ Քոչարյանին, որ նա վերջնականապես կորցրել է իրականության զգացողությունն ու «վաբանկ» գնալու հուսահատ որոշում կայացրել։ Իր համախոհների «լղարիկ» ջոկատով էքսնախագահն իշխանությունը «չորով» վերցնելու մինիմում և մաքսիմում ծրագրեր է մտմտում, որոնց բովանդակությունն առայժմ չենք բացահայտում` ոչնչից ինչ-որ բան չսարքելու համար։ Ի դեպ, Քոչարյանի մինիմում ծրագրի բաղկացուցիչներից մեկն էլ հենց դա է` տարբեր ճանապարհներով «սլիվներ» խցկել տպագիր մամուլ` հասարակական կարծիք ձևավորելու համար, թե հանրապետությունում եղանակ ստեղծող քաղաքական ու բիզնես-դաշտն իր բռան մեջ է, և ցանկացած պահի գործող նախագահի հետ կարող է խոսել վերջնագրերի լեզվով։ Ասում են նաև, թե արտաքուստ Քոչարյանի «ասեղը թելող» «բարի մուլատները» կուլիսներում նյութվող մինիմում և մաքսիմում ծրագրերի մասին արդեն հասցրել են տեղյակ պահել Սերժ Սարգսյանին` շարժելով վերջինիս դառը քմծիծաղը։

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ