2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ «ՊԱԼԱՏԸ»

ԻՍԿ Ո՞ՐՆ Է ԺՈՂՈՎՐԴԻ «ՊԱԼԱՏԸ»
04.02.2011 | 00:00

Ընտրությունները մոտենում են, «համերաշխության» ու «համագործակցության» ականջ խլացնող խոսքեր են հնչում, մտադիր են ստեղծել «վերին պալատ», «սենատ», «ներքին պալատ» և շատ ու շատ այլ պալատներ` հայկական սփյուռքի մասնակցությամբ:
Իսկ ո՞վ պիտի լինի սփյուռքի ներկայացուցիչը, ո՞վ պետք է ընտրի նրան և ինչպե՞ս: Եվ ընդհանրապես, ներկա դրությամբ սփյուռքի ներկայացուցիչն ո՞վ է:
Ներկա «Ազգային ժողով» կոչված «պալատը» պատկանում է օլիգարխներին, «Վերին պալատը» պատկանելու է Սփյուռքի ու Հայաստանի «արքայազների՞ն», «ժողովրդից լավերի՞ն», իսկ ո՞րն է ժողովրդի պալատը:
Ի՞նչ եղավ Հանրային խորհուրդը: Նրա առաքելությունը երևի թե ավարտվե՞ց, մարտի 1-ի հետ կապված, հաջողությամբ պսակեց իրեն հարկադրված գործը: Ի՞նչ եղավ Դիլիջանի համաշխարհային ֆինանսական կենտրոնը, ի՞նչ եղան շատ ու շատ այլ ամպագոռգոռ հայտարարությունները, ի՞նչ տվեց հայ ժողովրդին Հյուսիսային պողոտան, բացի անօթևանների շարքերն ավելացնելուց:
«ԱՍՈՒՄ ԵՆՔ` ԷՇ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՓԱԼԱՆՆ ԵՆ ՓՈԽՈՒՄ»
Վերին պալատ ստեղծելու գաղափարի՞ն հավատանք, թե՞ Մալաթիայի խեղճ ու կրակ առևտրականների այդ միակ հնարավորությունը նրանց ձեռքից խլելու գաղափարին:
Ընդամենը երկու միլիոն ժողովուրդ ունեցող Հայաստանի նման երկիրը կարիք չունի «Վերին», «Ներքին» պալատների: Ինչի այդ երկիրը և ժողովուրդը կարիք ունեն, այդ եղածն իր շահերի համար ծառայեցնելն ու իր անվտանգությունն ու գոյատևումը պաշտպանելն է, իր հայրենիքում ապրելն ու չարտագաղթելն է: Վերին պալատի փոխարեն, անհրաժեշտ է լուծարել այդ «ազգային օլիգարխների ժողովը» և ստեղծել իսկական, ժողովրդին պատկանող, «ժողովրդի պալատը»:
Հայաստանի իշխանությունները, սփյուռքի նախարարությունը, փոխանակ վերականգնեն սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը, նրանց մասնակից դարձնեն երկրի ճակատագրին, Սփյուռքում ապրող և դպրոցն ավարտած տասնյակ հազարավոր հայ երիտասարդներին տրամադրեն անձնագիր, որ նրանք կարողանան իրենց բարձրագույն ուսումը շարունակել, անտեսում են այդ բոլորն ու, չգիտես ինչու, հանկարծ անհրաժեշտ է դառնում «Վերին պալատ»-ի ստեղծումը:
Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի ներկա իշխանությունը «Վերին պալատ» ստեղծելով, պարզ է. «Վերին պալատում» կտեղավորվեն սփյուռքի մի քանի ոչ կուսակցական թոշակառուներ (իհարկե, հատուկ ընտրված իշխանությունների կողմից) և ավանդական կուսակցությունների մի քանի ներկայացուցիչներ` ՀՅԴ-ականներ և մի քանի ՌԱԿ-ականներ: Դրանով կփակեն սփյուռքի մեծամասնություն բողոքող խավի բերանը: Իսկ մասնակցող կուսակցություններն էլ կլուծեն իրենց հարցերը` Վերին և Ներքին պալատներում ունենալով իրենց ներկայացուցիչները, կներկայանան թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի ներկայացուցիչներ ու այդպիսով կլուծեն «Սփյուռք-Հայրենիք հարաբերության և համագործակցության» գաղափարի խնդիրը:
Ինչը հայտնի է ու պարզ, այն է, որ ո՛չ Սփյուռքի, ո՛չ էլ Հայաստանի ժողովրդի հետ դրանք ընդհանրապես կապ չեն ունենալու, չեն ներկայացնելու նրանց պահանջներն ու չեն պաշտպանելու նրանց շահերը, չեն պաշտպանելու Մալաթիայի շուկայի մանր առևտրականներին, ինչպես չարեցին Հյուսիսային պողոտայից վտարվածների հանդեպ:
Սփյուռքի նախարարությունն էլ Հայաստանի իշխանությունների համար, այսպես ասած, «գործ է կպցնում»: Երևի տիկին Հրանուշ Հակոբյանն արդեն ցուցակագրել է, թե ովքեր են լինելու «սփյուռքի ներկայացուցիչները»: Այնպես որ, ընտրությունների կարիք էլ անգամ չկա, ինչ էլ լինի, ընտրյալներն են արկղից դուրս գալու, ինչպես դուրս են գալիս Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների ժամանակ:
Երվանդ ԽՈՍՐՈՎՅԱՆ
2 փետրվարի, 2011 թ.

Դիտվել է՝ 915

Մեկնաբանություններ