Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Հիշի՜ր ինձ, Տե՜ր, երբ գաս Քո թագավորությունովե

«Հիշի՜ր ինձ, Տե՜ր, երբ  գաս Քո թագավորությունովե
06.04.2012 | 00:00

Ահա և Մեծ պահքի կիրակիների շղթայի վերջին օղակին հասանք, ինչին ձգտում էինք ու պատրաստվում՝ Սուրբ Զատկի հարության տոնին։ Ինչո՞ւ է զատկական խորհուրդն այդքան վեհ ու խորհրդավոր: Եվ ինչո՞ւ է մարդու հոգում առաջանում անբացատրելի կարոտ հանդեպ այն ՄԵԿԻՆ, որին ոչ տեսել է, ոչ ճանաչել, այլ միայն լսել է Նրա մասին, որ դարեր առաջ մի ԱՆՄԵՂ ու ՍՈՒՐԲ ԱՐԴԱՐԻ խաչեցին: Եվ երբ Նրա հետ խաչվող ավազակներից մեկը տեսավ, որ Նա իր թշնամիների համար, տառապանքների մեջ աղոթք է մրմնջում. ՙՀայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում՚, ցնցվեց մինչև հոգու խորքը. ու ոչ թե ցավից, այլ այդ անբացատրելի սիրուց, ու իր ջլատվող ուժերը լարելով գոչեց. ՙՀիշի՜ր ինձ, Տե՜ր, երբ գաս Քո թագավորությունով՚: Եվ ավազակն ինքն էլ չհասկանալով` արարչական ողջ տիեզերական խորհուրդն ամփոփեց այդ մեկ հատիկ նախադասության մեջ, քանզի Տերը միայն Աստված է, իսկ իր հետ խաչվածը հենց Ինքը՝ Աստծո Որդին է, Հիսուս Մեսիան, որ աշխարհ էր գալու մեր փրկության համար: ՈՒ թեև Նրան խաչեցին անարգի նման, բայց ավազակը հավատաց, որ Նա հարություն պիտի առնի ու նորից գա իր թագավորությունով: Հավատաց նաև, որ Տերը կարող է մարդկանց մեռելներից էլ հարություն տալ, ուստի ասաց. ՙԻնձ էլ հիշիր՚: Մեռելներին հիշելուց ի՞նչ օգուտ, եթե չկա հարություն: Բայց, ի պատասխան այդ մեծ ու զարմանալի հավատի, լսեց իր Տիրոջ հուսադրող ձայնը. ՙՃշմարիտ եմ ասում քեզ, այսօր Ինձ հետ դրախտում կլինես՚: Ո՜վ հայորդի, դու երբևէ տեսե՞լ ես քո պապերի հին գերեզմանները: Այնտեղ շատ տապանաքարերի վրա գրված են այն նույն խոսքերը, ինչ բարբառեց ավազակը խաչի վրա. քանզի նրանք ունեին այն նույն հավատը, որ Տերն Իր գալստյան ժամանակ իրեն էլ հարության կարժանացնի: Քանզի բոլոր խաչքար-տապաններում ամփոփված ննջեցյալներն այդ են աղերսել իրենց մեղքերի համար խաչված Տիրոջից: Բայց եթե դու դեռ շարունակում ես մեղքի լայն ճամփով քայլել, սիրտդ աշխարհի զեխ ցանկություններով գիրացնել, մոռանալով եկեղեցի տանող ճանապարհը, կիրակնօրյա օրհնության սուրբ պատարագները, հոգիդ մաքրող աղոթքները, եթե դեռ սիրտդ փակ է աղքատների ու նեղյալների հանդեպ, ուրեմն դու մեր սուրբ նախնիների օրհնանքից զրկում ես քեզ: Իսկ եթե հոգիդ ներսումդ եռքի ալիքներ է բարձրացնում մեղավոր արարքներիդ համար, ապա օր առաջ ուզում ես մեղքերի քավություն գտնել և ուզում ես զուր կորցրածդ ժամերի տեղը աղոթքով լցնել, անիմաստ ծախսած օրերի տեղը Ավետարանով, Նարեկով լցնել, չար արարքներիդ տեղը բարությամբ հատուցել, նշանակում է` Տիրոջ Կենարար Խոսքը սկսել է հոսել քո երակներով: ՈՒրեմն ելի՜ր ու կանգնի՜ր մեռելների միջից, քանզի քո լույսը եկել է, զատվի՜ր դժոխքի ճանապարհը բռնած մեղսասեր հոգիներից ու կանչիր այն ՄԵԿԻ անունը, որ քեզ համար խաչվեց ու հարություն առավ, և աղոթիր, ասելով. ՙՄեղա՛, մեղա՛ քեզ, Տեր, մեր հայրերի ու իմ գործած մեղքերի համար, այժմ սովորեցրու ինձ ընթանալ ճշմարտության, արդարության ու սիրո ճամփաներով՚:

Այնժամ դու էլ սրբերի հետ լիասիրտ կգոչես.

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ,

Եվ կլսես ի պատասխան.

ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:

Հ. Գ. -ԶԱՏԿԻ ՕՐՎԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ըստ Ավետարանի` Հիսուսի խաչելությունը կատարվեց Նիսան (ապրիլ) ամսին, երբ հրեական բաղարջակերաց տաղավարահարաց օրերն էին, այսինքն` զատկական Պասեքի գառը ուտելու ժամանակ, որը, ըստ ավանդության, տեղի էր ունենում Նիսան ամսվա 14-ին։ Հնում, երբ Քրիստոսի հիմնած Եկեղեցին դեռևս հրեական սովորություններով էր առաջնորդվում, Զատիկը տոնում էին հենց այդ օրը՝ Նիսանի 14-ին։ Բայց հետագայում, երբ եկեղեցին կազմավորվեց ու զորացավ, նախնի եկեղեցու առաջնորդները՝ եպիսկոպոսները, որոշեցին, քանի որ Հիսուսը հարություն առավ մեկշաբթի օրը, որը հետագայում կոչվեց տերունական օր կամ կիրակի, ապա Զատիկը պետք է տոնեն հենց այդ օրը, այսինքն` Նիսան ամսվա առաջին լիալուսնի օրվա հաջորդ կիրակի օրը։ Մեր առաքելական եկեղեցին այդպես էլ առաջնորդվում է հնուց և անփոփոխ է պահում առաքելական այդ հաստատված կանոնը։ Բայց այս էլ իմանանք, որ դեռևս 1969-ին Ամենայն հայոց կաթողիկոս Տ. Տ. Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը, նկատի ունենալով քույր եկեղեցիների՝ տարբեր օրերում Սուրբ Հարության տոնով ուրախանալու ներկա կացությունը, միաժամանակ Հայաստանյայց եկեղեցու էկումենիկ ոգով առաջնորդված, Եպիսկոպոսաց ժողովը միաձայն ընդունեց հետևյալ բանաձևը. ՙԵրբ քրիստոնյա եկեղեցիները համաձայնեն Սուրբ Հարության տոնը կատարելու անշարժ և հաստատուն մի օր, Հայաստանյայց եկեղեցին ևս կմիանա այդ որոշումին և Սուրբ Զատիկը կտոնեն տարվա անշարժ մի օր, ապրիլի Բ կամ Գ կիրակին՚: Հայ ժողովուրդն ու եկեղեցին տոմարական բարեփոխություն կատարելիս միշտ էլ ցուցաբերել են զգուշավորություն, հանդարտ գործելակերպ: Այդ ձևով պետք է կատարվեն հետագա բարեփոխությունները:Թող Տերը ողորմի բոլորիս և սուրբ Հաղորդությամբ բաժին հանի Սուրբ Զատիկի օրհնություններից Հիսուս Քրիստոսի մեծ ու սուրբ Անվանը դավանողներիս. ամեն։

Մեհրուժան

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ