Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԿԱՐՄԻՐ ԳԱԶԱՆԸ

ԿԱՐՄԻՐ ԳԱԶԱՆԸ
27.01.2012 | 00:00

Նոր կտակարանում զետեղված են չորս Ավետարանները, «Գործք Առաքելոցը», «Առաքելական թղթերը» և «Հայտնություն» գիրքը։ Եթե առաջինները ծառայում են Աստվածաճանաչմանը, ապա «Հայտնությունում» ներկայացված են անցյալի, ներկայի և ապագայի կատարվելիք իրադարձությունների մասին մարգարեությունները։

Հիսուսը մարդկանց հետ խոսել է հիմնականում առակների միջոցով։ Միայն իր աշակերտներին է մեկնել առակների բացատրությունը։
Աստված ասում է` խնայեք և չեք տեսնի, կկարդաք և չեք հասկանա, քանզի ձեր սրտերը կարծրացած են, դուք ավելի շատ երկրայինն եք խորհում, քան երկնայինը։ Աստվածաշունչ մատյանը գեղարվեստական գիրք չէ, և եթե այն ընթերցես միայն տեսողական օրգաններով (աչքերով), ոչինչ չես ըմբռնի։ Այն պետք է կարդալ հոգու աչքերով, ինչի շնորհիվ այդ ընթերցանությունը կվերածվի Աստծո հետ երկխոսության։
Անդրադառնանք «Հայտնություն» գրքին և փաստենք. այն ըմբռնելու, հասկանալու համար հարկավոր է լրացուցիչ, խթանիչ ինֆորմացիա, այլ կերպ ասած, ունենալ գիրքը կարդալու բանալին, ինչն էլ թույլ կտա վերծանել գրքում ներկայացված դեմքերի և դեպքերի տեղն ու ժամանակը։
«Հայտնությունը» մեծ մասամբ գրված է այլաբանական և փոխաբերական իմաստով։ Գրքում բավականին մեծ տեղ է հատկացված «Գազանին»։
Ի՞նչ գազանի մասին է խոսքը, ո՞վ է այդ գազանը, և ո՞րն է նրա երկիրը։ Ես Ձեզ կներկայացնեմ տեսակետ այդ առեղծվածի վերաբերյալ, նախօրոք տեղեկացնելով, որ դա ոչ թե իմ մտքի արգասիքն է, այլ ինձ տրված ինֆորմացիա։
Ասվում է` սատանան արևելքում պարտություն կրելուց հետո եկավ իջավ ծովի ավազանի վրա և իր ողջ իշխանությունը հանձնեց Գազանին։ Գազանն ուներ յոթ գլուխ։ Այնուհետև բացատրում է, որ յոթ գլուխները յոթ թագավորներ են։
Գազանի երկիրը նման էր ինձի, որի ոտքերը նման էին արջի ոտքերի, իսկ գլուխը` առյուծի գլխի։
Ծովը Բալթիկ ծովն է, Գազանը` բոլշևիկյան կուսակցությունը։ Գազանի նստավայրը` Պետրոգրադ-Սմոլնին։ Գազանի յոթ գլուխները բոլշևիկյան կուսակցության յոթ գլխավոր քարտուղարներն են` Լենինից մինչև Գորբաչով։
Գազանի նստավայրը 1918 թվի հունվարին Սմոլնիից տեղափոխվեց Մոսկվա-Կրեմլ։
Ահավասիկ Գազանի երկրի պատկերը.


Առաջին գլխի մասին ասվում է. առաջին գլուխը մահացու վիրավոր էր, նա վիրավորվել էր սրից։
Սուրն ու Խաչը քրիստոնեական խորհրդանիշներ են։ Խաչը քրիստոնյայի հոգևոր զենքն է, սուրը` մարտական։
Հատկանշական է, որ բոլոր ժամանակներում քրիստոնյայի ձեռքի մարտական զենքը եղել է սուրը, մնացած բոլոր ոչ քրիստոնյա ազգերի, ժողովուրդների ձեռքի զենքը եղել է կեռ թուրը, այլ կերպ ասած, յաթաղանը։ Զորօրինակ, թուրք, պարսիկ, արաբ, թաթար, մոնղոլ, հնդիկ, չինացի, կորեացի։ Լենինը վիրավորվել էր սրից, նշանակում է` նրան վիրավորել էր քրիստոնյան։ Կապլանը գերմանուհի էր, քրիստոնյա ազգից։
Ասվում է` առաջին գլխին տրված էր կառավարելու 42 ամիս։ Նա չմեռավ սրի վերքերից և ապաքինվում էր։ Նրա` վերքերից բուժման ընթացքում երկիրը ղեկավարում էր երկրորդ գլուխը։ Այսինքն` Ստալինը։
Երկրորդ գլխի մասին ասվում է` չնայած երկրորդ գլուխն իր գլխին ուներ ոչխարի երկու խույր, սակայն նա խոսում էր ինչպես Սատանան։
Սա նշանակում է` չնայած Ստալինը սերում էր երկու քրիստոնյա ազգերից (հայից և վրացուց), այդուհանդերձ, նա հակաքրիստոնյա էր, անաստված։
Գրված է` երկրորդ գլխին ասվեց` կերտիր առաջին գլխի կենդանի պատկերը, որպեսզի բոլորը գան և երկրպագեն նրան։
Խոսքը, ըստ իս, վերաբերում է Լենինի դամբարանին։
Գրված է` ոչ ոք չէր կարող համագործակցել նրանց հետ, ովքեր չունեին Գազանի նշանն իրենց ճակատներին կամ աջ թևի վրա։
Գազանի նշանը հնգաթև կարմիր աստղն է։
Բոլշևիկներն իրենց պոպոզավոր գլխարկներից սկսած, լիներ պիլոտկա, ֆուրաժկա, թե փափախ, բոլորի ճակատային մասում կրում էին կարմիր աստղ։ Խորհրդային Միության հետ համագործակցում էին բացառապես սոցիալիստական ճամբարի երկրները, Գազանի երկրի գլխավոր քաղաքը ներկայացված է «Բաբելոն» անունով։
Ի՞նչ է ասում մեզ այդ անվանումը։
Հին կտակարանում կարդում ենք. հրեաները 70 տարի Բաբելոնում մնացին գերության մեջ, այնուհետև դուրս եկան գերությունից, և Բաբելոնը կործանվեց։
Այսինքն` Բաբելոն անունը մեզ հուշում է Գազանի իշխանության գոյության տարիների թիվը` 70։
Ասվում է` Բաբելոնը մի մեծ քաղաք էր, որը կառուցված էր յոթ բլուրների վրա, և այնտեղով շատ ջրեր էին հոսում։
Այնուհետև բացատրում է, որ ջրերը ազգեր և ազգություններ են։
Այնտեղ էր նստում Կարմիր Պոռնիկը` կարմիր թիկնոցը վրան գցած, և զարդարված էր ոսկով ու թանկարժեք քարերով։
Մոսկվա քաղաքը կառուցված է յոթ բլուրների վրա։ Գազանի երկրում ապրում էին հարյուրից ավելի ազգեր ու ազգություններ։
Կարմիր պոռնիկը Կարմիր Կրեմլն է, Կարմիր հրապարակով և կարմիր դրոշով։ Այն զարդարված էր ոսկեզօծ գմբեթներով։
Ասվում է` այն լի էր հայհոյալից խոսքերով և կոչվում էր «Խորհուրդով Մեծն Բաբելոն»։ Նույնիսկ շեշտված է «Խորհուրդ» (Սովետ) բառը։
Գրված է. Սատանայի թիվը 666 է, ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որը մարդու թիվ է։
Այժմ փորձենք հաշվել Գազանի թիվը։ Սատանայի թիվը` 666. 6+6+6=18։ Այս թվին (18-ին), համադրելով գազանի գոյության տարիների թիվը (70), ստանում ենք գազանի թիվը 1870, որը մարդու թիվ է։ Սա գազանի առաջին գլխի` Լենինի ծննդյան տարեթիվն է։
Այսքան ինֆորմացիա ունենալուց հետո, խնդրեմ, վերցրեք և ուշադիր կարդացեք «Հայտնություն» գրքում գրվածները և կտեսնեք, թե ինչպես ձեր աչքերի առաջով կանցնեն այդ ժամանակների դեպքերը և դեմքերը։
Գազանի կործանումից հետո գալիս է շեփորները հնչելու ժամանակը, որը նախորդում է դատաստանի օրվան, այսինքն` Տիրոջ երկրորդ գալստյանը։ Այնտեղ ներկայացված չորս գույնի ձիերը` կարմիր, սև, սպիտակ և երկնագույն, փոխաբերական իմաստով է ասված։ Դրանք չորս տարերքներն են` կրակ, ջուր, հող, օդ։
Այսինքն, Տիրոջ գալստյանը նախորդելու են հրդեհներ, երկրաշարժեր, ջրհեղեղներ, փոթորիկներ, ինչի ականատեսն ենք վերջին ժամանակներս։ Այստեղից հանգում ենք այն եզրակացության, որ ներկայումս մենք ապրում ենք աստվածաշնչյան, այսպես կոչված, «Վերջին օրերի» ժամանակաշրջանը։ Օրեր ասվածը պետք չէ բառացի հասկանալ։ Աստվածային մեկ օրը երկրային տարին է, ուստի այդ օրերը կարող են լինել 10, 20, 50, 100։
Ըստ մայաների օրացույցի` դա 12.12.2012-ն է, սակայն, ըստ իս` 2033-ը։
Եվս մեկ հաստատում վերջին օրերի մասին։ «Առաքելական թղթեր» բաժնում կարդում ենք. Պողոս Առաքյալի թուղթը Տիմոթեոսին («Վերջին օրեր, չար ժամանակներ» վերնագրի տակ) «Այս իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, որովհետև մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, պնդագլուխ, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, անբարեհաճ, ցանկասեր, մանավանդ, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն սուտաստվածապաշտության կերպարանք, սակայն հրաժարվել են նրա զորությունից։ Նաև խորշիր նրանցից, քանզի նրանց մեջ կան այնպիսիք, որոնք մտնում են տնից տուն և գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, տարված պես-պես ցանկություններով։ Մարդիկ, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն հասնում ճշմարտության գիտությանը։ Եվ ինչպես Հանեսն ու Համրեսը հակառակվեցին Մովսեսին, այնպես էլ սրանք հակառակվում են ճշմարտությանը, ապականված մտքով մարդիկ են` անպետք հավատի մեջ։ Բայց նրանք ավելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանզի սրանց հիմարությունը հայտնի կլինի բոլորին, ինչպես որ եղավ այդ երկուսինը»։ Այստեղ խոսքը, ըստ իս, «Եհովայի վկաների» մասին է, քանզի հայտնի չեն մեկ այլ աղանդի կամ հավատքի կրողներ, ովքեր շրջում են տնից տուն և իրենց կեղծ վարդապետությունը քարոզում։
Ռասել Ջոնսը 19-րդ դարում հիմնելով «Եհովայի վկաներ» աղանդը` դրեց աստվածաշնչյան վերջին օրերի հիմքը։
Դերենիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2124

Մեկնաբանություններ