Շուրջ 125 տուն է փլուզվել տորնադոյի հետևանքով, որը հարվածել է Ֆլորիդային «Միլթոն» փոթորկի մելեգնումից հետո՝ հայտնել է ԱՄՆ-ի Փոթորիկների վերահսկման ազգային կենտրոնը (NHC): «Մենք տվյալներ ենք ստանում ավերված 125 տների, հիմնականում՝ շարժական տների մասին»,- ըստ NBC News-ի՝ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարման տարածաշրջանային տնօրեն Քևին Գաթրին:                
 

Սա նոր հիվանդություն չէ, մինչ 2018-ն էլ կար, միայն փոքր՝ «էլիտար» շրջանակներում

Սա նոր հիվանդություն չէ, մինչ 2018-ն էլ կար, միայն փոքր՝ «էլիտար» շրջանակներում
10.10.2024 | 09:16

Իրականում նիկոլը մի խնդիր ունի լուծելու՝

ամեն գնով Հայաստանի երրորդ հանրապետությունը սարքել Հայաստանի առաջին հանրապետություն և որպես դրա արդյունք՝ դառնալ որևէ մեկ ռեգիոնալ պետության գաղութը:

Այսօր ընտրությունը կայացվել է հօգուտ Թուրքիայի, որին ներհասարակական խոսույթում բնորոշում են որպես Արևմուտք, ԵՄ: Էս մասով ԵՄ-ը շատ անկեղծ է, ու ասում է, որ մեզ այս ռեգիոնում Անկարան է ներկայացնու,մ և դա որոշված է:

Իսկ ինչու են «Թուրքիա» անունը փոխարինում «Արևմուտք» և «ԵՄ» անուններով. շատ պարզ՝ հոգեբանորեն հայ հասարակությունը դիսկոմֆորտ չապրի իրականությունից: Հետո վստահորեն կսովորի. առաջիկայում կան գեղեցիկ պլանավորումներ հայ-թուրքականի մասով:

Հետևաբար, ամեն գնով պետք է մաշեցնել ազգային ու պետական իմունիտետի բոլոր շերտերը և որպես վերջնական շերտ՝ ինքնության շերտը: Դրա կարևորագույն բաղադրիչը Եկեղեցին է:

Քանի դեռ դուք չեք հասկացել, որ սրանք թշնամի են, դուք ձախողելու եք. իսկ չեք ուզում հասկանալ, հավանաբար, այն պատճառով, որ դա տնտեսապես շահութաբեր չէ, բազմաթիվ ֆինանսական հարցեր կան, որ կարևոր են, քան պետությունը և հայկականությունը:

Ասեմ ավելին՝ սա նոր հիվանդություն չէ, սա մինչ 2018-ն էլ կար, միայն փոքր՝ «էլիտար» շրջանակներում:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 117

Մեկնաբանություններ