Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
07.02.2012 | 00:00

Դո՛ւ էլ այդպես արա
Սուրբ Ամվրոսի Օպտինսկին սիրում էր պատմել այս առակը.
-Մի գեղջուկ ձիով գնում էր շուկայի միջով։ Նրա շուրջը ամբոխն էր, խոսակցության ձայներ, աղմուկ, հրմշտոց։ Իսկ նա չէր նայում իր շուրջը, միայն կամացուկ քշում էր իր ձիուկին. «Դե հա՛, դե՛-դե՛»։ Այդպես կամաց-կամաց անցավ ամբողջ շուկայի հրապարակը։
Դո՛ւ էլ այդպես արա. ինչ էլ հուշեն խաբեբա մտքերդ, դու քո գործը տես` աղոթիր և շարժվի՛ր առաջ։

Եթե Աստված կամենա
Կար-չկար մի մարդ։ Մի օր նա որոշեց գնալ խաղողի այգի` աշխատելու և ասաց կնոջը.
-Վաղն առավոտյան գնալու եմ խաղողի այգի։
-Եթե Աստված կամենա, կգնաս,- պատասխանեց կինը։
-Կկամենա, թե ոչ,- եզրակացրեց ամուսինը,- ես, միևնույն է, կգնամ։
Լուսաբացին, դեռ մթնով, նա դուրս եկավ տնից ու գնաց դեպի այգի։ Սակայն ճանապարհին այնպիսի տեղատարափ անձրև սկսվեց, որ նա ստիպված էր վերադառնալ։ Երբ ծեծեց դուռը, դեռ լույսը չէր բացվել։
-Ո՞վ է,- հարցրեց կինը։
-Եթե Աստված կամենա,- արձագանքեց տղամարդը,- ես եմ` քո ամուսինը։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1068

Մեկնաբանություններ