Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

ՀԱԿ-ԻՆ ԴՐՍԻՑ ԵՆ «ՆԵՂՈՒՄ»

ՀԱԿ-ԻՆ ԴՐՍԻՑ ԵՆ «ՆԵՂՈՒՄ»
30.09.2011 | 00:00

Արևմուտքի բացասական վերաբերմունքը ՀԱԿ-ի հանդեպ, հատկապես վիկիլիքսյան բացահայտումներից հետո, կարծես նոր թափ է հավաքել: Ամերիկացի դիվանագետների «մեղադրական» նամակ-զեկույցները դեռ «չմարսած», Լևոն Տեր-Պետրոսյանին քննադատության հաջորդ «չափաբաժինն» է հրամցվում, այս անգամ Գերմանիայի դեսպանի շուրթերով: «Հայաստանի առաջին նախագահը պատասխանատու է Հայաստանում տիրող այսօրվա վիճակի համար: Պետք չէ միայն քննադատությամբ զբաղվել և խոսել այսօրվա օլիգարխիկ համակարգի մասին: Ես Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի հետ խոսել եմ 1994-95 թվերին` Հայաստանում կատարվող գործընթացների մասին և համոզված կարող եմ ասել, որ «օլիգոպոլիա» և «օլիգարխիա» բառերի հիմքը դրվել է նրա պաշտոնավարման ժամանակ, տնտեսության կտրուկ օլիգարխացումն էլ սկսվել է այդ ժամանակվանից»,- հայտարարել է ՀԱՆՍ ՅՈՀԱՆ ՇՄԻԴՏԸ:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` կոնգրեսին ուղղված այս գրոհը խիստ անհանգստացնում է ոչ միայն շարքային կոնգրեսականներին, այլև Տեր-Պետրոսյանին: Սրանով է պայմանավորված նաև վերջին երկու հանրահավաքներում առաջին նախագահի ելույթների բովանդակությունը: Իշխանության հասցեին ուղղված վիկիլիքսյան բացահայտումները ներկայացնելով` ՀԱԿ առաջնորդը, ինչպես մեր աղբյուրն է նշում, միջազգային հանրությանը փորձում է ապացուցել, որ քննադատության թիրախ պիտի դարձնել հենց գործող վարչախմբին, ոչ թե վերհիշել անցյալը: Սակայն վերջերս ԱՄՆ-ի դիվանագետներից մեկը մասնավոր զրույցում ընդգծել է. «Չենք հիշի Տեր-Պետրոսյանի տարիները, եթե հավակնություն չունենա վերադառնալու և այդ ճանապարհին անխնա քննադատելու ոչ միայն ներքին ուժերին, այլև դրսի»:
Այնպես որ, ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ