ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Խոսք ուղղված Կենտրոնական բանկին

Խոսք ուղղված Կենտրոնական բանկին
11.10.2024 | 07:50

Ես չգիտեմ, թե ինչ սկզբունքով են նկարազարդվում, ձևավորվում, թողարկվում և շրջանառության մեջ դրվում նոր դրամանիշերը, սակայն լավ գիտեմ, թե առօրյա կյանքում ինչ շփոթ են առաջացնում 1000 և 10 000 դրամանոցների գործածությունը։

Այդ թղթադրամների գունային երանգների նմանության պատճառով քաղաքացիները հաճախ մեկը շփոթում են մյուսով` «շահում» կամ «տուժում»:

Մինչդեռ նշված թղթադրամները թողարկելուց առաջ Կենտրոնական բանկը կարող էր, չէ՞, հաշվի առնել այդ հանգամանքը։

Դե՛, ի՞նչ, փողը մեր գրպանից է գնում...

Թե ու՞մ գրպանը կմտնի, դա արդեն բանկային խնդիր չէ:

Թվում է, թե խնդիրը մեծ չէ, բայց յուրաքանրյուր օր ինչքա՜ն քաղաքացու տրամադրություն է փչանում, այդ փոքրիկ բացթողման պատճառով:

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1325

Մեկնաբանություններ