Աստծո կանչը
Հոկտեմբերի 7
Ո՜վ Փրկիչ, ներողամտությամբ նայիր մեզ, քանզի
Դու գիտես մեր բոլոր տկարությունները:
Այո՛, գիտեմ ամեն ինչ: Լսել եմ գթություն ու մեղաց թողություն հայցող ձեր աղաղակները:
Ձեր հուսաբեկ սրտից ելնող խուլ հառաչանքները:
Օգնություն հայցող ձեր աղաչանքներն ու հեծեծանքները: Սխալների համար ապրած ձեր զղջումն ու վիշտը:
Գիտեմ ձեր բոլոր թուլությունները:
Բայց այս իրադարձությունների մեջ Ես ձեզ հետ եմ:
Իմ համակրանքը ձեր կողմն է: Իմ զորությունը ձեր կողմն է:
ՈՒրախացեք ձեր տկարությունների վրա, Ի՛մ որդիներ:
Իմ զորությունը հայտնվում է տկարության ժամանակ:
Երբ դուք տկար եք, Ես զորավոր եմ:
Զորավոր` օգնելու, բժշկելու, պաշտպանելու:
Վստահեք Ինձ, Իմ սիրելիներ:
Ես ամեն ինչ գիտեմ:
Ես ձեր կողքին եմ:
Հզոր, միշտ կարող` փրկելու:
Հենվեք Իմ Սիրո թևին, ձեզ ապահով զգացեք: