Աստծո կանչը
Հոկտեմբերի 5
Տերը կհսկի քո մուտքն ու ելքը` այսուհետև
մինչև հավիտյան (Սղմ. ՃԻԱ. 8):
Քո բոլոր շարժումները, քո գնալն ու գալը, քո ելքն ու մուտքը Իմ հսկողության տակ են գտնվում, քո բոլոր ճանապարհները օրհնված են Իմ կողմից:
Քո ամեն մի քայլն Իմ հրամանով է կատարվում:
Իմ օրհնությունը կա քո արարքների ու կատարած բոլոր գործերի վրա, յուրաքանչյուր պատահարի ու տեսակցության վրա:
Քո հանդիպումները պատահական չեն, նրանք ծրագրված են Իմ կողմից:
Եվ այսպես կլինի ոչ միայն հիմա` քո այս դժվարությունների ժամանակ, այլ այժմվանից սկսած մինչև հավիտյան:
Դուք ստանում եք հոգու Առաջնորդություն, ինչն էլ ստույգ ապացույց է ձեր որդի լինելուն:
«Բոլոր նրանք, որ առաջնորդվում են Աստծո Հոգով, Աստծո Որդիներ են»:
Եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ` Աստծո ժառանգորդներ:
Եվ ի՜նչ ժառանգություն. չէ՞ որ նախատեսված չէ, որ ժառանգը մնա առանց ժառանգության:
«Ժառանգորդներ Աստծո և Ժառանգորդներ Քրիստոսի, եթե այսպես է, եթե պատահի, որ չարչարվեք նրա հետ, այդ չարչարանքի նպատակն է, որ դուք փառավորվեք նրա հետ»:
Նշանակում է` տառապանքը իր հատուկ նպատակն ունի:
Այդ ապացուցում է ձեր Որդի լինելը:
Այդ է առաջնորդում նկարագրի կատարելության, այսինքն փառավորումի, որ տանում է Իմ ու Աստծո հետ միության: Մտածեք այս մասին. կանգ առեք ա՛յս մտքի վրա. հափշտակվեք ա՛յս գաղափարով: