Իրանի արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքներն ամփոփվել են, դրանց համաձայն՝ առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը ոչ մեծ տարբերությամբ առաջ է անցել միջուկային ծրագրի վերաբերյալ նախկին առաջատար բանակցող Սաիդ Ջալիլից։ Փեզեշքիանը ստացել է 8 302 577 ձայն, Ջալիլին՝ 7 189 756։ Նախնական արդյունքներով՝ ընտրությունները կարող են անցնել երկրորդ փուլ, որը կանցկացվի մեկ շաբաթ հետո։               
 

Ժամանակին կռահեք ժողվարչապետից բխող աղետների մասին. բայց եթե կռահեք, ի՞նչ պիտի անեք

Ժամանակին կռահեք ժողվարչապետից բխող աղետների մասին.  բայց եթե կռահեք, ի՞նչ պիտի անեք
23.06.2024 | 22:15

Նոր Հայաստանի ժողվարչապետը Հայաստանի ողջ պատմության ամենաէֆեկտիվ ղեկավարն է՝ սա իր առաքելությունը կատարում է 100 տոկոսով: Եթե Տիգրան Մեծին հաջողվեց իր երկրային առաքելությունն իրականացնել, ասենք, 60 տոկոսով (դե, Ք.ա. 66 թվականին), ապա սա, համենայն դեպս մինչ օրս, աշխատում է կատարյալ:

Այլ հարց, որ սրա առաքելությունը հայ ժողովրդին հակացուցված է, քանի որ, ըստ էության, ցեղասպանություն է. ազգի քաղաքակրթական ինքնության և դրա հիմնաքարի վերացումն ամենադաժան և ամենավտանգավոր ցեղասպանությունն է:

Օրինակ, թուրքերն ընդամենը հայ սպանեցին և հային հայրենազրկեցին, բայց սա, սպանելուց և հայրենազրկելուց զատ (անկեղծ ասենք, որ ավելի փոքր ծավալներով), մեռցնում է նաև հայ ինքնությունը և այդ ինքնության հիմնաքարը՝ Հայ Առաքելական եկեղեցին, ինչը թուրքերը երբեք չեն արել, պեդերաստիա և ինքնության համար այլ սպանիչ արժեքներ չեն պարտադրել, բայց դա գալիս է արդեն նրա վերադասից՝ նրա իշխանության աղբյուրից, որը հայ ժողովուրդը չէ, որը հայերի և ողջ մարդկության թիվ մեկ թշնամի անգլոսաքսոնական կենտրոններն են:

ՈՒրեմն, հիշում եք, որ ամիսներ առաջ սա եթերում սկսեց խորհել ՀՀ զինանշանի մասին: ՈՒղղակի փիլիսոփայում էր, ոչ քաղաքական խոսք էր: Ես և ամերիկյան գործակալներին իմացողները ասացինք, որ սա փոխելու է զինանշանը՝ հանելով այնտեղից Արարատը: Եվ դա տեղի ունեցավ, այժմ Արարատի հեռացումը քաղաքական օրակարգում է՝ հրապարակավ այդ մասին հնչեցվել է Ալիև և Էրդողան էֆենդիների կողմից:

Իսկ համեմատաբար վերջերս, էլի կարծես լրիվ պատահական, հանրության հետ հանդիպման ժամանակ սա սկսեց խոսել Ցեղասպանությունից: Թե բա՝ մեզ վայել չէ, որ մենք մեր Ցեղասպանությունը լավ չենք ուսումնասիրել, պետք է քանդենք-հավաքենք և այլն, և այլն:

Հաջորդ օրն ուժեղ պետական գործիչ քոչարյան անդոնը շատ լուրջ դեմքով հայտարարեց, որ հայ ժողովրդի պարտքն է պարզել բոլոր 1.5 զոհերի անուններն ու զոհվելու հանգամանքները (!!!), և հայ ժողովրդի իշխանությունը պարտավոր է դա անել: Սա ասում է մի շնչառու առարկա, որն ի վիճակի չէ ընդամենը չորս տարի առաջ կայացած պատերազմի բոլոր զոհերին հաշվել ու նրանց զոհվելու հանգամանքները ճշտել, բայց խոսում է միլիոնուկեսից:

Մի խոսքով, փաշինյան նիկոլը պատրաստվում է հայերին զրկել իրենց ամենամեծ քաղաքական ակտիվից, իսկ ցեղասպանությունն այն ակտիվն է, որը հրեաներին տվեց պետություն, դա էլ քիչ է՝ միջուկային տերություն դարձրեց:

Նշեմ, որ ցեղասպանության վաճառքը նույնպես Ալիև ու Էրդողան էֆենդիների, այսինքն՝ Արևմուտքի պահանջն է, որը սրանք ամենափայլուն ձևով կատարելու են:

Վաղը քոչարյան անդոնի հանձնաժողովը կասի, թե, օրինակ, գտել ենք ընդամենը 165 հոգու անուն, դե, մնացածն էլ պարզ չէ, պատերազմ էր, մարդիկ կարող է անապատում գրիպից են մահացել…

Իսկ քանի որ իրական Հայաստանի ժողովուրդն ազնիվ է ու դեմոկրատ, նա չի կարող դա ցեղասպանություն որակել, և ազնիվ ու դեմոկրատ հայ ժողովուրդն արդեն հասկացել է՝ իր իշխանության կատարած աշխատանքի շնորհիվ, որ ցեղասպանության միֆը ռուսների ձեռքի գործն է, որպեսզի հայերին հավերժ թշնամացնեն իրենց հարազատ հարևան թուրքերի հետ: Մի խոսքով, Հայոց ցեղասպանության վաճառքին և Ծիծեռնակաբերդը բորդելա-ռեստորանային համալիր վերածելուն՝ պարոն գռզոյի ջանքերով, մնացել են հաշված ամիսներ:

Այժմ ժողվարչապետն ավելի մեծ աղետ է նախապատրաստում:

Վերջերս խոսում է հանրաքվեով տարածքների փոխանակման մասին: Ո՞ր տարածքներն է ուզում սա փոխանակել հանրաքվեով: Բնականաբար, ցանկացած փոխանակում, որն իրականում միակողմանի հանձնում կլինի, ողբերգական է հայերի համար, բայց կարծում եմ, որ սա աչքը դրել է Մեղրիի վրա, քանզի դա է Արևմուտքի և թուրքերի ամենամեծ նպատակը չափազանց հասկանալի պատճառով՝ կտրել Ռուսաստանի ցամաքային կապը Իրանի հետ և վերջնականապես միավորել թյուրքական աշխարհը, իսկ Հայաստանը զրկել միակ բարեկամ երկրի հետ սահմանից (Վրաստանը մեզ բարեկամ համարելու համար առնվազն պետք է կոկաին քաշել՝ միշտ հիշեք, որ պատերազմի ժամանակ և առաջ Վրաստանն է եղել Ադրբեջանի համար զենքի տրանզիտի հիմնական օդային և ցամաքային տարածքը, այնինչ Հայաստանի համար Վրաստանը փակ է որպես զենքի տրանզիտային տարածք, այդ գործը մեզ համար արել է միշտ Իրանը):

Հիմա, ինչպե՞ս սա կկազմակերպի այդ ցեղասպան հանրաքվեն և ինչպե՞ս կմատուցի: Շատ հասարակ ու պարզ՝ դեմագոգիայով, պոպուլիզմով, տարրական ստախոսությամբ: Կասի՝ Ադրբեջանին տալիս ենք, ասենք, 500 ք/կ տարածք, փոխարենը վերցնում ենք 550, հենց դա է հայ ազգի մուրազն ու շահը: Արդյունքում ոչինչ չի ստանա՝ Ալիև էֆենդին մեծահոգաբար կարող է վերադարձնել վերջերս խլած Տավուշի գյուղերը ու հրաժարվել Տավուշի անկլավներից: Այսինքն, Հայաստանը չի ստանա ոչինչ, փոխարենը կզրկվի Մեղրիից, իսկ սիմոնյան ալենը կբացատրի մեզ ու նախրին, թե բա՝ պատմական գործ ենք արել, հավերժ խաղաղություն, նոր տարածքներ, դե, Իրանն էլ տոտալիտար երկիր է, մեր դեմոկրատիայի վրա վատ էր ազդում, դրանից էլ պրծանք, քանզի դեմոկրատիայից կարևոր բան չկա, ըստ ամերիկյան դեսպանի, և այլն, և այլն, և այլն:

Հիշեցնեմ նաև, որ ոչ վաղ անցյալում նույն սիմոնյան ալենը խոսում էր Թուրքիայի հետ (!!!) տարածքների փոխանակման մասին, ընդ որում՝ Հայաստանի համար շատ ձեռնտու տարբերակով: Դե, ի՞նչ ասեմ: Եթե մեկը կարող է պառլամենտում ասել, թե, իբր, 30 տարի ինքնիշխան պետականություն չի կառուցվել այս երկրում, և դա մենք ենք, որ անում ենք այդ գործը հիմա, այն դեպքում, երբ Հայաստանին արդեն զինանշան և սահմանադրություն են թելադրում դրսից, և այդ մեկը դեռ գոյատևում է ազատության մեջ հայ ժողովրդի խելքի շնորհիվ, էլ ինչի՞ց ենք խոսում: Ի՞նչ Մեղրի, ի՞նչ Գյումրի, ի՞նչ Հայաստան…

Միայն և միայն թուրք-անգլոսաքսոնական շահերի կատարյալ իրականացում, և վերջ:

Ինչ վերաբերում է սահմանադրության հանրաքվեի անցկացմանը, ապա ասեմ, որ այն կկեղծվի բարբարոսաբար, իսկ հայ ժողովուրդն այն սուբյեկտը չէ, որ գնահատական տա՝ ամերիկյան դեսպանն է միանձնյա որոշում այս երկրում ճիշտն ու սխալը, կեղծելն ու չկեղծելը, դեմոկրատական ու ոչ դեմոկրատականը, մի խոսքով՝ ամեն ինչը:

Քանի դեռ ընդդիմությունն հայ ազգի թշնամի չի հռչակել հավաքական Արևմուտքը, քանի դեռ իմաստուն Խոմեյնիի հանճարեղ խոսքերը՝ «Պետք է սուգ հայտարարենք այն օրը, երբ արժանանանք Ամերիկայի գովքին», չեն դարձել կարգախոս, Հայաստանը կշարունակի փոքրանալ ու հայաթափվել, իսկ հայ ժողովուրդը՝ «ապահայանալ»:

Ցավոք, չկա Հայաստանում գեթ մեկ ընդդիմադիր միավոր, որը ռիսկ աներ գոնե մեկ թթու բառ հնչեցնել Միացյալ Նահանգների հասցեին, բացառությամբ Արտաշես Գեղամյանի և Գառնիկ Իսագուլյանի կուսակցությունները, որոնք, ցավոք, այսօր գրեթե չեն գործում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանին փրկություն չկա:

Այսքանը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.

Ինտուիցիաս հուշում է, որ շատ մոտ է այն օրը, երբ Էրդողան էֆենդին ու Հայաստանի բոլոր ամենաթունդ հայրենասեր/ազգայնականները (հայրիկյանատիպ), փաշինյան նիկոլի նվագակցությամբ, միաձայն և միաժամանակ կխոսեն 1921 թ. Կարսի պայմանագրից հրաժարվելու պատմական անհրաժեշտության մասին, քանզի դա պարտադրված էր բոլշևիկների կողմից, իսկ թուրքերն ու հատկապես հայերը շատ դեմոկրատ են: Նշեմ, որ արդի հայ-թուրքական սահմանը ֆիքսող միակ փաստաթուղթն է Կարսի պայմանագիրը: Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, կխոսենք մեկ այլ առիթով:

Դիտվել է՝ 2195

Մեկնաբանություններ