Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր սուրբ երկիրն աղբից մաքրելու ժամն է

Մեր սուրբ երկիրն աղբից մաքրելու ժամն է
09.05.2024 | 12:55

Գնացի՝ որպես հասարակ զինվոր կանգնելու Սրբազանի և Եկեղեցու կողքին, լուռ և հնազանդ կատարելու բոլոր կարգադրությունները, առանց աչք մտցնելու թե՛ տարիքս, թե՛ կուտակած փորձս, գիտելիքներս, մի կողմ դնելով տեխնոլոգիական նախագծերս, որոնք, հավատում եմ, ծառայելու են ԻՍԿԱԿԱՆ՝ Հոգևոր ու Խորքային Հայաստանի կառուցմանը։

Հասել է մեր սուրբ երկիրն աղբից մաքրելու, այնտեղից բոլոր չարքերին ու սատանաներին քշելու ժամը։

Չէ, միամիտ չեմ։ Շատ լավ իրազեկված եմ, որ այս պիղծ ռեժիմը մոբիլիզացրել է ամբողջ ոստիկանությունը և հատկապես սև ու կարմիր բերետավորներին, տալով նրանց 4 ամսվա պարգևավճար ու լիքը հոգեմետ դեղեր, որ առանց մտածելու մահակ ծառայեն ու կատարեն երկիրը քանդելու հրամանները։ Ազգային հաջորդ ինստիտուտը՝ բանակը կզած է պիղծ խամաճիկների կարգադրությամբ ու չի օգնի՝ դժբախտաբար ու խայտառակորեն։

Ձեր հերն անիծեմ, իմ քրտինքով ու մուծած հարկերով է պահվում այս այլասերված համակարգը։

Հ․Գ․ Այս շարժման կասկածողներին ու ծաղրողներին, հատկապես նրանց, որոնք իրենց համարում են հայրենասեր ու ազգասեր.

-Մի պահ կանգնեք հայելու առաջ, հետո փակեք աչքերը, պատկերացրեք, որ ձեր առաջ ձեր պապերն ու տատերն են՝ ձեր նախնիները։ Ու դուք իրենց պետք է բացատրեք, թե ինչու եք պաշտպանում այս պիղծ ռեժիմը, կասկածի տակ դնում նախնիներից ժառանգություն մնացած ազգային ու ավանդական արժեքները, ինչո՞ւ եք լայքում սորոսական կատաղի ու ագրեսիվ քարոզչության նյութերը։

Ձեզ լավ եք զգո՞ւմ։

Բա դուք ո՞ւր եք լինելու վաղը:

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 1648

Մեկնաբանություններ