Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հարկ է ապահովել լայնածավալ մասնակցություն

Հարկ է ապահովել լայնածավալ մասնակցություն
06.05.2024 | 20:50

Ըստ լրատվության՝ «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին:

Եվ հարկավոր է, որ այդպես ստեղծվեն ու «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը միանան նաև համանման մյուս մարզային շարժումները՝ պահովելով իրենց մարզի քաղաքացիների մասնակցությունը Հայրենիքի անվտանգության և տարածքային ամբողջականության մտահոգությամբ իրականացվող միջոցառումներին ու պայքարին:

Նույն կերպ՝ նաև Երևանը:

Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 1750

Մեկնաբանություններ