Բաթումում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Ըստ լրատվամիջոցների՝ հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական համատեղ համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։               
 

Իշխանության «բարձր հովանու» ներքո

Իշխանության «բարձր հովանու»  ներքո
10.04.2024 | 16:07

Միայն Հայաստանում է հնարավոր, որ հանրային մեծ սփռում ունեցող մարզական ալիքով ֆուտբոլային խաղերի ցուցադրման գործընկերը օղին լինի։ «Ֆասթ սպորտի» ցուցադրած ֆուտբոլային խաղերի ընթացքում գովազդվում է «Օհանյան» օղին, արաղ խմողներին կոչ է արվում`«Բռնկիր ոգիդ»։

Իշխանության «բարձր հովանու» ներքո Հայաստանում թմրամոլությունը, խաղամոլությունը, հարբեցողությունը ռեկորդային չափերի են հասել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1368

Մեկնաբանություններ