«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գիշերային աղոթք

Գիշերային աղոթք
06.04.2024 | 00:01

Տեր Աստված մեր,

խաղաղությա՛մբ պահիր մեզ`

այս գիշեր

և ամեն ժամ:

Քո սուրբ երկյուղի վրա բեվեռված պահի՛ր

մեր մտքերն ու խորհուրդները,

որպեսզի միշտ Քեզանով պաշտպանված լինենք

թշնամու որոգայթներից,

օրհնենք ու փառավորենք Քեզ՝

Հոր և Սուրբ Հոգուդ հետ միասին

այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:

Ամեն:

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ