ԻՆչպես երևում է դեպքերի զարգացումից՝ թշնամու դեմ կզելն էլ չի օգնում: Գավառական շուստրիների առաջին խումբը, ովքեր մտածում էին, թե առանց ուժային բալանսի հնարավոր է յոլա գնալ, ժամանակ շահել, ատամները սեղմած սպասել՝ արդեն Բաքվի բանտում են։ Այնտեղ անհամբեր շուստրիների հաջորդ խմբերին են սպասում։
Պետք է վաղուց պարզ լիներ 3 իրողություն.
1. Մեզ ոչ ոք ժամանակ չի տալու
2. Մեր փոխարեն ոչ ոք մեզ չի պաշտպանելու
3. ՈՒժային բալանսի վերականգնումից բացի այլ լուծում ուղղակի գոյություն չունի
Իսկ լուծումը նույնպես 3 բանաձևերի մեջ է.
1. Պետական կառավարման որակի կտրուկ բարձրացում
2. Կանոնավոր բանակի թվաքանակի, կարգապահության և կառավարելիության զգալի բարելավում
3. Տեխնոլոգիական բեկում
Եվ առանց առաջինի՝ հաջորդ երկու կետերը հնարավոր չէ իրականացնել։ Երկիրը երկիր է դառնում կառուցելով, այլ ոչ թե կպցնելու մոլուցքով ու սրա նրա տակ մտնելու մղումներով։
Վահրամ Մարտիրոսյան