«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քրիստոսի նվիրական հինգ վերքերը

Քրիստոսի նվիրական հինգ վերքերը
30.03.2024 | 19:29

«Քրիստոս իր չարչարանքներում ունեցել է 5,466 վերքեր. սա հայտնվել է

Սրբուհի Գերտրուդին: Իսկ երբ Սուրբ Բերնարդ Կլերվոն (1090-1153) հարցրեց Տիրոջը.

- Ո՞ր վերքն էր ամենացավալին,- Տերը նրան պատասխանել է.

- Դա ուսիս վերքն էր, որ առաջացել էր ծանր խաչի տակ. հարգե՛ք իմ վերքերը և ցավը, և Ես չեմ հիշելու ձեր մեղքերն ու մեղանչումները:

Վաղ միջնադարում Նրա հինգ վերքերի երկրպագությունը հաստատվել է Եկեղեցում, որի մեծ ջատագովն էր Սուրբ Ֆրանցիսկ

Ասիզեցին (1182-1226):

Ներկայացնում ենք նրա խորհրդածությունները Քրիստոսի հինգ վերքերի

մասին:

Սուրբը երբ կատարում էր այս խորհրդածությունները Խաչի առաջ՝

ինքը ստացավ փրկարար վերքերը՝ ստիգմատները:

Այս աղոթքը կատարում ենք Ավագ ՈՒրբաթ օրը, ժամը 12-ին.

«Հիսուսի աջ ձեռքի վերքին.

«Օ՜, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս, օրհնյալ և փառավորյալ լինես հավիտյանս Քո աջ ձեռքի ամենասուրբ վերքի համար:

Բարեխոսությամբ այս ամենասուրբ վերքի շնորհի՛ր ինձ իմ մեղքերի թողություն, որ գործել եմ խոսքով, գործով, թերացումներով:

Տո՛ւր ինձ շնորհքը արժանավոր պատվել Քո թանկագին մահը և Քո սուրբ վերքերը, որպեսզի Քո օգնությամբ կարողանամ մահացնել իմ մարմինը և ընդունակ լինել դրա համար շնորհակալ լինելու Քեզ՝ Հոր և Սուրբ Հոգու հետ:

Ամեն»:

Հիսուսի ձախ ձեռքի վերքին.

«Օ՜, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս, օրհնյալ և փառավորյալ լինես հավիտյանս Քո ձախ ձեռքի ամենասուրբ վերքի համար: Բարեխոսությամբ այս ամենասուրբ վերքի հեռացրու՛ ինձնից այն ամենը, ինչ հակասում է Քո կամքին:

Շնորհի՛ր, որպեսզի հաղթանակ տանեմ Քո դաժան թշնամիների վրա և որպեսզի նրանց բոլոր հարվածները՝ ուղղված ինձ, հետ վերադառնան իրենց:

Քո սուրբ մահվամբ ազատի՛ր ինձ այս կյանքի բոլոր վտանգներից և Դժոխքի հավիտենական տանջանքներից:

Քո շնորհիվ թող արժանի լինեմ մտնելու երջանկության Արքայություն: Ամեն»:

Հիսուսի ձախ ոտքի վերքին.

«Օ՜, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս, օրհնյալ և փառավորյալ լինես հավիտյանս Քո ձախ ոտքի վերքի համար: Այս վերքի արժանիքներով ների՛ր իմ բոլոր մեղքերը և Քո շնորհքով ազատիր ինձ Դժոխքի տանջանքներից: Ամենաբարի Տեր Հիսուս Քրիստո՛ս, խնդրում եմ Քո ամենասուրբ մահվամբ շնորհիր ինձ, որ մինչ անցնեմ այլ կյանք՝ ունենամ կատարյալ զղջում իմ բոլոր մեղքերի համար և շնորհիր, որ կարողանամ կատարելապես խոստովանել դրանք քահանային՝ այդպիսով մաքրելով իմ հոգին և մարմինը, որպեսզի արժանի լինեմ Քո ամենասուրբ հաղորդությանը: Խնդրում եմ նաև շնորհիր, որպեսզի արժանանամ Վերջին Օծմանը, որով կատարվի իմ անցումը հավիտենություն:

Ամեն»:

Հիսուսի աջ ոտքի վերքին.

«Օ՜, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս, օրհնյալ և փառավորյալ լինես հավիտյանս Քո աջ ոտքի վերքի համար:

Ջնջի՛ր բարեխոսությամբ Քո ցավերի իմ մեղքերը և թույ մի՛ տուր ինձ շեղվել Քո կամքից ՝ պահպանելու իմ մարմինը և հոգին, որպեսզի երբ մեռնեմ Քեզ հանձնեմ իմ հոգին և գտնեմ ինձ Քո բազուկների մեջ՝ օրհնյալ Քո Թագավորության մեջ հաստատված:

Ամեն»:

Հիսուսի Կողի Վերքին.

«Օ՜, իմ Տեր Հիսուս Քրիստո՛ս, օրհնյալ և փառավորյալ լինես հավիտյանս Քո կողի վերքի համար:

Այս վերքիդ արժանիքներով, Քո անսահման ողորմությամբ, որը ցույց տվեցիր Լոնգինուսին, երբ նա ճեղքեց Քո կուրծքը, աղաչում եմ բարեխոսությամբ նաև իմ սուրբ մկրտության շնորհքի, որը մաքրեց իմ նախածին մեղքը, այժմ Քո Արյամբ և բոլոր Սուրբ Պատարագների արժանիքներով, որ մատուցվում են աշխարհի բոլոր սուրբ խորանների վրա Քո սուրբ Եկեղեցում, ազատի՛ր ինձ ամեն չարից՝ անցյալ, ներկա և գալիք: Քո դառը մահվամբ տու՛ր ինձ ամուր հավատք, մշտական հույս, կատարյալ սեր, որպեսզի սիրեմ Քեզ իմ ողջ սրտով և հոգով և իմ բոլոր զորությամբ: Հաստատի՛ր ինձ բարի գործերի մեջ, տու՛ր ինձ ունենալ հաստատուն կամք, որպեսզի միշտ փնտրեմ միայն Քեզ՝ հաճելի լիւնելու Քեզ, լինելու Քեզ հետ մինչև իմ երկրային կյանքի վերջը և անդին:

Ամեն»:

Խաչյալ Հիսուսին.

«Իմ ողորմած Հիսու՛ս, որ ամբողջովին բարություն ես՝ տրված մարդկային ցեղին, ես նայում եմ Քեզ, երբ Դու գամված ես խաչին, իմ սրտի աղքատ սիրով, ահա՛, խնդրում եմ արժանիքով Քո անհուն տառապանքների՝ երբ խաչի վրա էիր, որպեսզի իմ մեղքերի ճշմարիտ վարձը չտաս ինձ, այլ Քո անհուն տառապանքների բարեխոսությամբ ողորմած եղի՛ր և ների՛ր ինձ:

Ահա՝ Քո սուրբ տառապանքները, դառը մահը և Սուրբ Հոգու մարտիրոսությունը, որը փառավորում ենք և երկրպագում այժմ և միշտ՝ հավիտյանս հավիտենից:

Ամեն»:

23 մարտի, 2023 թ.

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 832

Մեկնաբանություններ