«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու
29.03.2024 | 18:05

Հանուն հայ ազգի փրկության և այն ճիշտ, միակ փրկարար գաղափարախոսության, որը կարող է ազգին տանել փրկության ճանապարհով և ազատագրել հայրենիքը չարի կամակատարներից և օտարերկրյա գործակալներից.

Հայաստանի հանրապետությունը և Արցախը բռնազավթել են չարի կամակատարները: Օտարերկրյա գործակալները ներթափանցել են կառավարության տարբեր մակարդակներ և կեղեքում են մեր երկիրն ու խարխլում նրա պետականությունը: Խարխլված են բոլոր ինստիտուտները: Հոգևոր-բարոյական մակարդակը գտնվում է ամենաստորին կետում:

Սովետական միության փլուզումից հետո հայ ազգը Արցախյան ազգային ազատագրական պայքարում ունեցավ հաղթանակ, սակայն այն չկարողացավ ամրապնդել միջազգային հարթակներում՝ քաղաքական գործիչների մեղքերի պատճառով, նրանց մոլորության պատճառով: Նրանց խաբեցին, կաշառեցին, հնարավոր է նաև ահաբեկեցին և հայ ազգի պետականության գլխին, Արցախյան ազատագրական շարժման գլխին բերեցին այն մահաբեր որոգայթը, որը բերեց կորուստներ, և թափվեց հայի արյուն: Այսօր չարը մեծ բավականություն է ստանում՝ տեսնելով հայի այս ողբը, մայրերի ողբը, հայրերի հուսահատությունը և այն պառակտությունը, որը տիրում է հայ ազգի մեջ:

Այսօր հայ ազգի լավագույն զավակները պետք է գիտակցեն, պետք է հասկանան, որ միաբանությունն է փրկության առաջին պայմանը և գործողություների և որոշումների հաջորդականությունը պետք է տանել այդ ուղությամբ, փնտրելով եզրեր:

Հայերը պետք է գիտակցեն, որ իրենց թշնամիներն այսօր առանձին անձնավորություններ, պաշտոնյաներ կամ ինչ-որ աներևույթ ուժեր չեն: Հայ ազգի թշնամին ինքը չարն է, սատանան, որը կառավարում է այդ աներևույթ ուժերին՝ համաշխարհային կառավարության անդամներին, ցավոք, որի մի մասն են ուզում դարձնել այն նոր Հայաստանը, որն ուզում են կերտել նոր իշխանության տերերը: Նախկինները, չունենալով հոգևոր մակարդակ, չկարողացան կերտել քրիստոնյա Հայաստան: Ձևանալով քրիստոնյա՝ հայն իր երկրում թույլ տվեց տարբեր պղծություններ: Չարգելվեց անբարոյականության քարոզը, չարգելվեց բռնության քարոզը: Հետագայում ընդունվեցին հոգեկործան ու մահաբեր օրենքներ ու կոնվենցիաներ, որոնք օրենսդրական դաշտում մարդաիրավաբանական հարաբերությամբ հասցրեցին այն մակարդակին, որ փողոցում սկսեցին վխտալ տրանսգենդերները: Նրանց պետական մակարդակով տրամադրվեցին տարբեր հարթակներ: Բայց հայ ազգն էլի անհոգ և ուրախ իր համար ապրում ու վայելում էր այն հաղթանակը, որը ձեռք էր բերվել Արցախյան 1-ին ազատամարտում չգիտակցելով, որ պետք է ամրապնդի իր հայրենիքը, բարձրացնի երկրի բարոյական և հոգևոր մակարդակը:

Նոր սերունդը, որը կոչված էր պաշտպանելու հայրենիքը և հզորացնելու այն, տրվեց տարբեր տեսակի գայթակղությունների, ընկավ մեղքերի մեջ և գործիք դարձավ չարի ձեռքին: Գործիք դարձան նաև այն կուսակցությունները, կազմակերպությունները, որոնք մտան քաղաքական դաշտ և ենթարկվեցին այն օրենքներին, որոնք հորինել էր չարը: Այնուհետ նրանք ևս սկսեցին թելադրել իրենց օրենքները: Սկզբից արևմուտքի միջամտությամբ և չափորոշիչներով ընդունվեց սահմանադրությունը: Հետո փոխեցին սահմանադրությունը այնպես, որ հայ ազգի ձեռքից խլվեց անհատականություն ընտրելու հնարավորությունը: Փոխելով նախագահականից դեպի պառլամենտական կառավարում՝ չարի համակարգը այնպես արեց, որ իշխանության կարող է գալ միայն կուսակցությունը (իսկ կուսակցության համար գումարներ են հարկավոր,տարբեր տեսակի ռեսուրսներ): Այսինքն հայ ազգի նվիրյալներին զրկեցին ապագայի իրենց տեսլականը ներկայացնելու և ընտրություններում հաղթելու հնարավորությունից: Իսկ կուսակցությունը պետք է ենթարկվի այն օրենսդրական և ընտրական համակարգին, որն արդեն ստեղծված է: Հիմա հայ ազգի գլխին կախված է լինել-չլինելու հարցը: Իսկ դրա համար առաջին հերթին բոլոր հայրենասեր կուսակցությունները, կազմակերություններն ու անհատ մարդիկ պետք է միաբանվեն: Պետք է միաբանվել ոչ թե ընդդեմ ներկա կառավարության, քանի որ դրանից հետո հարց է առաջանալու, թե ով է գալու իշխանության, իսկ այդտեղ իշխանատենչերն ու փառամոլները կբերեն պառակտում: Պետք է Աստծո և Սուրբ Հոգու առաջնորդությամբ ընդունվի այն ծրագիրը, որը կդառնա պահանջագիր կառավարության համար: Այդ պահանջագիրը պետք է ունենա «հանուն և ընդդեմ» կետեր, այն պետք է ներառի իր մեջ հասարակության և պետության բոլոր կարևոր օղակները հոգևոր, մշակույթային, ռազմական, տնտեսական...

Այդ պահանջագրի տակ պետք է յուրաքանչյուր կուսակցություն, կազմակերպություն և քաղաքացի դնի իր ստորագրությունը: Դա կինի այն գրագետ պահանջագիրը, որտեղ ներառված կլինեն բոլոր այն մարտահրավերները, որոնք նետված են այսօր ազգի և պետականության առջև:

Պահանջագրում պետք է ներառված լինի չեղարկումը այն պիղծ օրենքների ու կոնվենցիաների, որոնց ընդունման և իրագործման պատճառով այս անեծքին ենթարկվեց հայ ազգը, այս փորձությանը, այն փորձանքին, այն ողբին, որը նա տեսավ:

Աստված սատարում ու պաշտպանում է այն ազգին, որը հետևում է իր պատվիրաններին, դրանք հիմք ընդունում պետականաշինության գործում, իրավական և դատական համակարգում, օրենքների և չափորոշիչների ընդունման հարցում:

Իսկ ՀՀ-ն, նրա կառավարությունը, խորհրդարանը, հետևաբար նրա քաղաքացիները հեռանալով Աստծուց ընդունել են հոգեկործան, Աստծո պատվիրանները մերժող օրենքներ ու կոնվենցիաներ:

Ո՞նց կարող էր Աստված սատար կանգնել այն ազգին, որը մերժել էր իր օրենքները: Հայ ազգը պետք է գնա ապաշխարության ճանապարհով և մերժի այդ հոգեկործան օրենքներն ու կոնվենցիաները, չափորոշիչները հանուն փրկության, այն պետք է լինի պահանջ և մասը կազմի օրակարգի ազատագրական պայքարի:

Այդ ապաշխարությունը վերաբերվում է նաև ընդդիմությանը, այն ընդդիմությանը, որը ժամանակին իշխանության լինելով ընդունել է «Գենդերային հավասարության մասին օրենքը», «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքը», ստորագրել է «Ստամբուլյան կոնվենցիան», չի արգելել անբարոյականության և բռնության քարոզը: Դրա համար էլ այնպիսի երիտասարդություն է մեծացել, որն այսօր կարող է գինու փառատոնին այնպես ուրախանալ, կարծես թե երկիրը հաղթանակած է, ու իրենք ապրում են ազատ, անկախ, ինքնիշխան Հայաստանում, կարծես թե սահմաններում խաղաղ է, և Արցախում տիրում է կատարյալ հանգստություն: Հայ ազգի միաբանության համար այսօր առաջին հերթին հայ տղամարդիկ պետք է միաբանվեն, որոշում ընդունեն և գործողությունների հաջորդականություն մշակեն: Այդ կետերը իրենցից ներկայացնում են գործողությունների, որոշումների հաջորդականության մի ամբողջ մեխանիզմ, որտեղ պետք է ամբողջ հայ ազգը ներգրավվի և պայքարի հանուն դրանց իրագործման: Դա պետք է լինի ծրագիրը ցանկացած կուսակցության, կազմակերպության և անհատ անձի համար:

Այդ կետերն Աստծո կամքով մենք պատրաստ ենք ներկայացնել, եթե արձագանքի հայ ազգը և այն ընդդիմությունը, որն այսօր ուզում է տանել հայ ազգին փրկության և հաղթանակի ճանապարհով:

Աղոթենք Աստծուն, որ ողորմած լինի և կոչ անենք հայ ազգի եղբայրներին և քույրերին, որ կոտրեն իրենց սրտերի հպարտությունը, կոտրեն իշխանատենչությունը և միաբանվեն Սուրբ ՈՒխտերի շուրջ, որտեղ առաջնորդությունը կլինի Սուրբ Հոգով:

Միաբանությունը պետք է կայանա «Հայկյան ուխտ»-ի, «Մամիկոնյանց ուխտ»-ի, «Վարդանանց ուխտ»-ի «Դավիթբեկյան ուխտ»-ի և «Ցեղակրոն» ուխտերի շուրջ՝ այն բոլոր սուրբ ուխտերի, որոնք առաջնորդվել են Սուրբ Հոգով:

Եվ միայն այդ միաբանությունը հայ ազգին կարող է տանել փրկության և հաղթանակի:

Չկա ուրիշ գաղափարախոսություն, չկա ուրիշ ճանապարհ, քանի որ թշնամին ինքը չարն է, սատանան, որն այսօր իր կապանքներով, իր սարդոստայնով արդեն բռի մեջ է վերցրել հայոց պետականությունը, հայ մարդուն, նրա հոգին:

Այդ միաբանությունը սկիզբը կլինի ազատագրական պայքարի և հայոց երկրի ազատագրման՝ չարի կամակատարներից և օտարերկրյա գործակալներից:

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու:

23 հունիսի 2023 թ.

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ