«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դժոխքի հակառակը շնորհով աճելն ու ամբողջ աշխարհը Աստծո ներքո տեսնելն է

Դժոխքի հակառակը շնորհով աճելն ու ամբողջ աշխարհը Աստծո ներքո տեսնելն է
23.03.2024 | 16:14

«Եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրի՛ր, դե՛ն գցիր քեզնից, որովհետև քեզ համար ավելի լավ է խեղանդամ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ձեռք ունենալ և գնալ գեհեն՝ անշեջ կրակի մեջ։

Եթե քո ոտքն է գայթակղեցնում քեզ, կտրի՛ր, այն դե՛ն գցիր քեզնից. մեզ համար ավելի լավ է կաղ մտնել հավիտենական կյանքը, քան թե երկու ոտք ունենալ և գեհեն ընկնել։

Իսկ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանի՛ր այն. մեզ համար ավելի լավ է մեկ աչքով մտնել Աստծու արքայությունը, քան թե երկու աչք ունենալ ու գեհեն ընկնել, որտեղ նրանց որդը չի մեռնում, և կրակը չի հանգչում, որովհետև ամեն ինչ կրակով պիտի աղվի» (Մարկոս 9:44):

Տեր Հիսուսն ասում է, որ ավելի լավ է մարդ այս կամ այն ցավալի բանը անի քան թէ դժոխքի կրակների մեջ ընկնի:

Ինչու՞, քանի որ հանցանքի մեջ ընկնելու համար մարդ այս կամ այն բաներն է անում, իսկ հանցանքի հետևանքը միշտ դատաստանն է, իսկ վերջնական դատաստանը դժոխքն է, որն իրական է, սա վերացական չէ: Հանցանքը վերացական չէ, իրական է, ու դատաստանն ու դժոխքն էլ վերացական չեն, իրական են:

Էքսզստենցիալիզմը մի փիլիսոփայություն է որն ասում է որ աշխարհում ոչ մի իմաստ չկա, ու այս փիլիսոփայության հավակնորդները դժոխքի գաղափարն ատում են, քանի որ նրանք ասում են, որ անցյալն իրական չէ, ապագան իրական չէ, միայն ներկան ու մարդն են իրական:

Այսինքն, հետևանքներ չկան, ո՛չ դրախտ կա, ո՛չ էլ դժոխք (այսպես էին հավատում մեր մի քանի նախկին սերունդները, մեր պապերը սովետական միությունում, ու ներկա ժամանակների Հայաստանի հասարակութան մեջ համատարած այլասերվածությունն ու դժոխային թշվառ վիճակը այդ անցյալ սերունդների սատանայական հավատքի ցանած սերմերն են որ հիմա պտուղ են տալիս):

Այս պատճառով է էքզիստենցիալիզմը թշնամաբար տրամադրված դժոխքի վարդապետությանը:

Երբ մենք Աստծուն ենք մերժում, երբ մենք դրախտն ու դժոխքն ենք մերժում, դրանով մենք մերժում ենք այն հավանականությունը որ մենք կարող ենք կյանքին ու իրականությանը ամբողջապես ու պարզապես տեսնել: Մենք մերժում ենք մեղքը և դրա հետևանքները լուծելու հնարավորությունը: Աստծուն մերժող մարդկանց համար դժոխքը վիրավորական է, քանի որ նրանք արդարադատությունն են մերժել: Բայց դժոխքը մեզ ասում է, որ աշխարհում արդարադատություն կա:

ՈՒստի, մեզ` քրիստոնյա հավատացյալներիս համար դժոխքը Աստծո արդարադատության հաղթանակն է:

Հումանիզմը փորձում է մարդուն արդարացնել, ուստի այն գործում է, որպեսզի ստեղծի մի հասարակական համակարգ որի մեջ մարդը կփառավորվի, ուստի հումանիզմը մերժում է Աստծուն և Նրա արդարադատությանը:

Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը շարունակաբար ու նորից ու նորից դժոխքի մասին է խոսում: ՈՒ հետաքրքիր է որ Հիսուսի ուսուցումների մեջ դժոխքի մասին ավելի շատ նշումներ կան, քան թե ամբողջ Աստվածաշնչում:

Սա մեզ մի բան պիտի ասի: Հիսուսը դժոխքը շատ լուրջ է ընդունել, ու ոչ ոք դժոխքի իրականությունը այնքան լուրջ չի ընդունել ինչպես Հիսուս Քրիստոսը: Նորից ու նորից Նա մարդկանց դժոխքից է զգուշացնում:

Աստվածաշնչի մեջ «դժոխք» բառի համար եբրայերենում ու հուներենում շատ հետաքրքիր բառ է օգտագործում: Երբայերենում ՀԻՆՆՈՒՄ բառն է օգտագործում, իսկ Հուներենում ԳԵՀԵՆԱ բառն է օգտագործում, որը մի ձորի է վերաբերվում, մի ձոր որը Երուսաղեմ քաղաքի աղբանոց էր։ Դժոխքը նկարագրվում է որպես Աստծո այս աշխարհի աղբանոց։

Ծննդոց 3.5-ում Ադամին ու Եվային տված Սատանայի խոստումը ամբողջովին իրականացված է, ամեն մարդ իր աստվածն է իր ստեղծած իրականության մեջ: Նույնիսկ մեր կյանքում այսպիսի մարդիկ կան որոնց հետ խոսելիս նրանք չեն ուզում քեզ լսեն, նրանք միայն ուզում են որ դու իրենց լսես: Նրանց միտքը միշտ ինքնակլանված է: Այս մարդիկ կարծես թե դժոխք մտնելու միջանցքում են գտնվում։

Դժոխքում ապրող մարդիկ ոչ մի հաղորդակցություն չունեն մարդու կամ Աստծո հետ: Ամեն մեկը այնտեղ իր սեփական աստվածն է իր սեփական աշխարհի մեջ: Դժոխքը մեղքի ու անկումի իրականացումն է: (Դժոխքը կոչվում է մահ, մահվան վայր, քանի որ անտեղից Աստված ամբողջովին բացակա է, իսկ որտեղ որ Աստծո ներկայությունը չկա այդտեղ մահ կա, դա կոչվում է մահ):

Դժոխքը նաև ուխտական փաստ է, ուխտական տուգանք: Բոլոր բաները որոշվում են ուխտական պայմաններով, ուխտական օրենսդրական ակտով: Օրինակ, մեղքի արժևորումը և դրա պատիժը: Պատիժն ուխտի վրեժխնդրությունն է, ինչպես որ մեղքն է ուխտի խախտումը։

Աստծուն մերժել նշանակում է կյանքն ու կյանքի իմաստը մերժել: Աստծուն մերժել նշանակում է համայնքը և հաղորդությունը մերժել, իսկ դժոխքում չի կարող լինել ո՛չ համայնք, ու ո՛չ էլ հաղորդություն: Դժոխքը կյանքի մերժումն է: Ինչպես որ այն մարդիկ են, որոնք անաստված են ու Աստծուն են ատում ու չեն ուզում Եկեղեցի գալ, այդպես էլ նրանք դրախտում իրենց լավ չեն զգա, նրանք դրախտում իրենց ահավոր կզգան: Բոլոր նրանք ովքեր Ինձ ատում են մահն են սիրում, այսպես է ասում Տերը: Դժոխքը այս մարդկանց տեղն է, հավիտենապես մեկուսացված Աստծուց և մեկը մյուսից, յուրաքանչյուրը իր անձնական աշխարհի մեջ: Այս տեսակետից դժոխքի մարդիկ չեն ասում «Ինձ Աստված է ստեղծել, ուստի ես եմ», այլ նրանք ասում են` «Ես մտածում եմ, ուստի ես եմ» (այս խոսքը ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտն է ասել առաջին անգամ, Դեկարտը հայտնի է կոորդինատային համակարգը սիստեմավորելու գործի մեջ), ուստի, եթե ես քեզ կամ Աստծուն չընդունեմ ու չճանաչեմ, ապա դուք չեք, դուք չկաք: Այսպիսով, անապաշխարհները դժոխքում են ապրում մշտնջենական մեկուսացման ու մենության մեջ Դժոխքը Դեկարտյան հայտարարության տրամաբանական վերջավորությունն է, վախճանն է:

1 Կորնթ. 13.12բ-ում Պողոսը դրախտի մասին ասում է որ «… բայց այն ժամանակ այնպես կգիտենամ, ինչպես գիտեցված եմ», այսինքն, ես ինքս ինձ ամբողջովին կիմանամ/կճանաչեմ, ինչպես որ Աստված ինձ հիմա է ամբողջովին ճանաչում/գիտե:

Աստված մեզ ամբողջովին գիտե, ու երբ մենք ձերբազատված լինենք մեղքի ու մահվան խավարից, երբ մենք կատարելապես ու ամբողջապես մաքրագործված ենք դրախտում, մենք Աստծուն ճշմարտապես ու ամբողջապես կճանաչենք ինչքան որ ստղծված արարածի համար է հնարավոր Աստծուն ճանաչել: Պողոսն ասում է որ մենք հիմա հայելու մեջ ենք նայում, բայց դրախտում դեմ առ դեմ, երես առ երես, պարզ ու մաքուր տեսողությամբ: Բայց դժոխքում կատարյալ կուրություն է տիրում: Դժոխքի խավարը/մթությունը ամենից առաջ խորհրդանշում է մեղքի խավարը: Այսպիսով, դժոխքը սկսվում է այստեղ և հիմա: Մարդիկ, ովքեր իրենք իրենց Աստծուց են առանձնացնում դժոխքի քաղաքացիներն են, դժոխքի հավիտենական բնակիչներն են այնպես, ինչպես որ մենք ենք (ուղղափառ քրիստոնյաները) դրախտի հավիտենական քաղաքացիները։

ՈՒ այս կյանքում այդպիսի մարդկանց համար խավարը գնալով խտանում ու զորանում է, ինչքան էլ, որ նրանք կամենան ծածկել ու խեղդել այդ խավարը, իսկ դժոխքը կատարյալ խավարի վայր է, քանի որ այնտեղ նրանք ստեղծագործության մեջ իրենցից բացի ոչինչ չեն տեսնում, ու նրանք այնտեղ իրենք իրենց աշխարհն են դառնում: Սա՛ է մեղքի անկման տրամաբանությունը:

Ինչպես Սատանան ասաց, դուք ձեր աստվածները կլինեք, ամեն մարդ իր աստվածն է լինելու, իմանալով և որոշելով ինքներդ ձեր համար թե ինչն է բարին ու չարը: ՈՒստի, դժոխքում նրանք դառնում են իրենց աստվածն ու իրենց աշխարհը:

Դժոխքը երևակայական աստվածների ամբողջական ու ինքնակամ կուրություն է, ովքեր աշխարհը կատարելապես ու վերջնականապես իրենք իրենցով են սահմանափակել, այնտեղ նրանք Աստծո հրամանով սահմանափակված են միայն իրենցով: Սա՛ է դժոխքը:

ՈՒստի, մեր Տերը Հիսուսը խոսելով մարդկանց զգուշացնում է որ նրանք դժոխքից վախենան, իրենց մեղքից դառնան ու հավատան, ու իրենց գոյությունը բացեն Աստծո ամբողջականությանը և Նրա աշխարհին, Նրա օրենքին, իրենց կյանքի համար ունեցած Նրա նպատակին, ու ոչ թե իրենց տեսակետն ու տեսադաշտն իրենք իրենց վրա կենտրոնացնեն: Այս պատճառով է որ մեզ հրամայված է որ մեր աղոթքների մեջ հիշենք Աստծո ամբողջական արքայությունը/թագավորությունը, հիշենք ուրիշներին, բարձր պաշտոնների ու ցածր դիրքերի մարդկանց համար աղոթենք, մեկս մեկի համար աղոթենք, քանի որ դժոխքի հակառակը շնորհով աճելն ու ամբողջ աշխարհը Աստծո ներքո տեսնելն է: Միայն այսպես ենք մենք Աստծո արքայության մեջ կարող աճել որպես դրախտի քաղաքացիներ:

Եկեք աղոթենք:

Ով Տեր մեր Աստված, Դու մեզ կանչել ես որ մենք դառնանք Քո նոր ստեղծագործության քաղաքացիները: Մեզ կարողություն տուր որ օր առ օր մենք տեսնենք Քո նոր ստեղծագործության մեծությունն ու իրականությունը, որ մենք իմանանք, որ Դու ես նստած գահի վրա, որպեսզի մենք իմանանք, որ մենք մեկս մեկի անդամներն են, որ մենք կանչվել ենք որպեսզի իմանանք Քո թագավորության և դրա քաղաքացիների կարիքները, որպեսզի իմանանք Քո հանդեպ ու մեր կյանքակից մարդկանց հանդեպ ունեցած մեր պարտականությունները, որպեսզի մենք աճենք մեր քաղաքացիության մեջ, որպեսզի մենք աճենք լույսի մեջ ու քայլենք Քո լույսի մեջ:

Աղերսում ենք Քեզ, որ մեզ այս նպատակի համար օրհնես։

Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, ամեն։

Հրայր ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ