«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու

Հանուն Հոր, Որդու և Սուրբ Հոգու
20.03.2024 | 21:11

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքելության ամենակարևոր իմաստներից մեկն այն է, որ մարդկությունն ունենա փրկության միակ ճիշտ ճանապարհը, որը և Նա ցույց է տվել: Եթե մարդ արարածը ձերբազատվի մեղքից, ապա կմաքրի հոգին, մարմիմը և ոգին (կամքը), նա ձեռք կբերի այնպիսի հոգևոր և էներգետիկ դաշտ, որ կկարողանա թե բժշկել, թե բժշկվել, թե անգամ սարեր տեղաշարժել (Մատթէոս17:14-21):

Այսինքն դա բնական ձևն էր մարդկության համար, եթե նա չապականեր իր էությունը: Սակայն Աստվածային օրենքների խախտումը վերածեց մարդուն այսօրվա տեսքի, և փոխվեց նրա, թե տեսողականը, թե լսողականը, թե մնացած բոլոր հատկանիշներն ու չափանիշները մարդու բնության և էության, դարձնելով նրան հիվանդությունների և մահվան ժառանգորդ: Մեղքի խորացման պատճառով փոխվեց նաև հավատքի ձևը առ Աստված, փոխվեց ամեն ինչ, թե առողջական, թե ֆիզիկական բոլոր չափանիշները, քանի որ մարդն ավելի խորանալով մեղքի մեջ գնում է դեպի կործանում. Աստված Սուրբ հոգու և Հիսուսի միջոցով փոխանցեց այդ ամենից փրկության բանաձևը:

Ամենաճիշտ, համակ բարի, աստվածահաճո մարդու միակ օրինակը տվել է Հիսուս Քրիստոսը, հանուն նրա, որ մարդը գիտակցի ու հասկանա, որ իր զորությունը ոչ թե զենքի և գիտության մեջ է, այլ ճշմարտության, հենց այն Աստվածահաճո էության մեջ է, որի օրինակը եղավ հենց Ինքը` Հիսուս Քրիստոսը:

Աստծո թագավորությունը ժառանգելու համար մարդուն պետք է հարյուր տոկոսանոց ապաշխարություն, հոգու մաքրություն, և քանի որ մարդը չի կարող լինել հարյուր տոկոսանոց մաքուր, դրա համար էլ միշտ Աստծուց ներում է խնդրում, որպեսզի Աստված ների նրա մեղքերը, նրա գայթակղությունները և այն ամենը ինչ խանգարում է լինել այդ հարյուր տոկոսանոց մաքուր անձնավորությունը, անկախ մեղքի զգացումի աստիճանից, որը ապաշխարման ճանապարհին անկասկած ամենակարևոր հանգամանքներից մեկն է: Նման փրկության ճանապարհ է ցույց տվել Աստված, և որին եթե մարդկությունը չձգտի, կգնա մոլորյալ ճանապարհով, և այդ մոլորվածությունը մարդուկությանը կտանի քաոսի և ինքնաոչնչացման, ինքնակործանման:

Հարգելի ցեղակիցներ-միակ ճանապարհը փրկության դա ոչ թէ նշանակում է էգոիստաբար մտածել սեփական հոգու փրկության մասին և սպասել աշխարհի վերջին, այլ վերափոխել առաջին հերթին ինքդ քեզ և հետո քեզ շրջապատող աշխարհը, այդ աշխարհին վերաբերվող մարդկային կացութաձևի օրենքները, գիտակցել, որ դա է ճանապարհը փրկության և հաղթանակի: Եթե ամեն մի քրիստոնյա հայ իր կյանքի նպատակը դա դարձնի, կավելանան ուժերը և զորությունը և կստեղծվի Աստվածահաճո հասարակություն: Եթե չստեղծվի նման հասարակություն, աշխարհի վերջը շատ մոտ կլինի, այնքան մոտ ու այնքան արագ, ինչպես ասված է Սուրբ Գրքում և ոչ մի աղոթք այդ պահին չի անի այնքան, ինչքան այդ աղոթքը կարող է անել այսօր, և այդ աղոթքը մենք պետք է սկսենք այսօրվանից: Հայ ազգի այսօրվա ողբերկական վիճակը ստիպում է մեզ կանգ առնել, գիտակցելու պահը օրհասական մեր ազգի համար, և մինչև մենք չբուժենք մեր ազգի վերքերը ներսից, մենք չենք կարող առողջ կերպարով դուրս գալ թշնամու դեմ և հաղթել:

Փառք մեր սրբերին և հերոսներին, որոնց հաշվին կանգուն է մեր աշխարհը, բայց այդ սրբերն ու հերոսները օր-օրի քչանում են ժամանակահատվածների մեջ, և մենք, եթե մեզ հայ ենք համարում պետք է ձգտենք դեպի սրբություն հանուն հայրենիքի, որպեսզի առողջացնենք մեր հասարակության հիվանդ օրգանիզմը, առողջացնենք այնտեղ, որտեղ որ մեր ուժն ու հնարավորությունն է, հեղափոխենք առաջին հերթին ինքներս մեզ, և հետո մեր եղբայրներին ու քույրերին և նրանց ովքեր մոլորյալ ճանապարհ են ընտրել և նյութականը գերադասում են հոգևորից: Ամենուրեք և բոլորին պետք է բացատրել և հասկացնել իրական գաղափարախոսությունը հայի, որպեսզի Աստված մեր հետ լինի, որպեսզի մենք ստանանք նրա օրհնությունը, ցույց տալով Նրան մեր հավատարմությունը Սուրբ Գործին: Դա է իրական իմաստը հայ ազգի առաքելության և ոչ մի ուրիշ բան չի կարող փոխել այն, ո՛չ պետություններն ու տերությունները, ո՛չ կեղծ գաղափարախոսություններն ու աղանդները և ոչ էլ նրանք, ովքեր իրենց մեծ բանի տեղ են դրել լինելով որոշողներ և կառավարողներ յուրաքանչյուրն իր դաշտում:

Ազգովի աղոթենք միաբանության համար, հանուն հայ ազգի փրկության և հաղթանակի, հանուն Տիրոջ կամքի կատարման Երկրի վրա այնպես ինչպես Երկնքում է...

Արսեն ԲԱԼՈՒՆՑ

Դիտվել է՝ 766

Մեկնաբանություններ